Ապրիլեան պատերազմ, խաղաղապահ զօրքերու հետ Աֆղանիստան ու կրկին Արցախ, որ Դերենիկի վերջին պատերազմը դարձաւ (տեսանիւթ)... Փաշինեան պիտի մեկնի Մոսկուա... Նաւթի գինը կրնայ աճ գրանցել, իսկ Ռուսաստանի տնտեսութիւնը բարելաւուիլ... Ճերմակ քաղաքը մնաց հեռուն......
Շիրակ Թորոսյան. «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկներից մեկն աշխարհում»
Շիրակ Թորոսյան. «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկներից մեկն աշխարհում»
14 Ապրիլ 2017 , 13:57

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը ելույթ է ունեցել Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների բեռլինյան համաժողովում, որտեղ մասնավորապես ասել է. 

 

«Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների այս համաժողովը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչինչ չի մոռացվել և անգամ 100-ամյա ժամանակաշրջանը ի զորու չէ մոռացնել այն ցավն ու կսկիծը, որ ապրել են մեր պապերը Օսմանական կայսրության ոճրագործ քաղաքականութան հետևանքով: Մենք բոլորս ցեղասպանությունից կամ ցեղասպան գործողություններից մազապուրծ վերապրածների սերունդներն ենք, որ այսօր ի լուր աշխարհի հնչեցնում ենք արդարության վերականգնման և հաստատման անհրաժեշտության մասին: Մեղավորները պետք է պատժվեն: Եթե ժամանակին դատապարտվեր 1915 թ. Օսմանյան իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, ապա տեղի չէին ունենա 20-րդ դարի մյուս ցեղասպանությունները, և ցեղասպան գործողությունները չէին շարունակվի նաև մեր օրերում՝ 21-րդ դարում:

Ի՛նչ է այսօր կատարվում Մերձավոր Արևելքում: Կոտորվում և գաղթական են դառնում քրդերը, եզդիները, ասորիները, սպանվում է Հրանտ Դինքը՝ խորհրդանշելով Հայոց ցեղասպանության շարունակականությունը: Հրանտ Դինքի մահվան տասնամյա տարելիցի այս խորհրդանշական օրերին մենք պետք է միասնաբար մեր հուժկու ձայնը բարձրացնենք հանուն միլիոնավոր զոհերի հիշատակի, խեղված ճակատագրերի, հայրենազրկվածների, որբացածների: Օսմանյան կայսրության նյութած դժոխքի միջով անցնելով, մեր ժողովուրդները կարողացան ոչ միայն վերապրել, այլև շարունակել պայքարը իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար: Այսօրվա համաժողովը մեր հպարտության գրավականն է: Այսօր մենք պարտավոր ենք հաշվի առնել պատմության դառը դասերը: 100 տարի առաջ երիտթուրք ջարդարարներին հաջողվեց միմյանց դեմ հանել մեզ և օգտագործել իրենց արյունոտ նպատակներն իրականացնելու համար: Հիմա մենք պարտավոր ենք այդ ամենին հակադարձել մեր միասնությամբ և վճռականությամբ: Պատմությունը կրկնվում է մեր օրերում, և կրկին նույն ջարդարարն է և նույն զոհերը:

Մի քանի տարի առաջ Թուրքիան հռչակեց «զրո խնդիր հարևանների հետ» տարածաշրջանային քաղաքականությունը, սակայն ինչպես միշտ, շուտով պարզվեց, որ դա իրենց հատուկ հերթական դիվանագիտական բլեֆն էր, որովհետև Թուրքիան այսօր թշնամական հարաբերությունների մեջ է գրեթե բոլոր հարևանների հետ: Նույն Թուրքիայի աջակցությամբ և հովանավորությամբ Ադրբեջանն է ոտնձգություններ իրականացնում Արցախի սահմանների նկատմամբ, սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը և ազատ ապրելու իրավունքը: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերթական անգամ աշխարհն ականատես եղավ Ադրբեջանի ոճրագործ էությանը:

Հարգելի բախտակից քույրեր և եղբայրներ, մենք պետք է մեր միասնական ջանքերով աջակցենք միջազգային հանրությանը՝ չարիքը արմատախիլ անելու համար: Ոչ մի հանցանք չպետք է անպատիժ մնա: Դա է վկայում նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը, որի շատ կարևոր հանգրվան և պայքարի նոր սկիզբ էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները: Այստեղ ևս Բեռլինում անցյալ տարի Բունդեսթագը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 2015-ին Վատիկանում՝ Հռոմի պապը և բազմաթիվ պետություններ ու կազմակերպություններ:

Հարգարժան ներկաներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկներից մեկն աշխարհում: Հայաստանի խորհրդարանը դատապարտել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը, դեկտեմբերի 9-ը, որպես ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների դատապարտման օր, հռչակել է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Այսօր մեր խորհրդարանի օրակարգում է գտնվում նաև 2014թ.-ին Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման նախագիծը: Հայաստանի Հանրապետությունը աջակցում է այն բոլոր գործողություններին, որոնք դատապարտում և կանխարգելում են ցեղասպանությունները»:

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture