Ապրիլեան պատերազմ, խաղաղապահ զօրքերու հետ Աֆղանիստան ու կրկին Արցախ, որ Դերենիկի վերջին պատերազմը դարձաւ (տեսանիւթ)... Փաշինեան պիտի մեկնի Մոսկուա... Նաւթի գինը կրնայ աճ գրանցել, իսկ Ռուսաստանի տնտեսութիւնը բարելաւուիլ... Ճերմակ քաղաքը մնաց հեռուն......
Րաֆֆի Հերմոն Արաքսի բաց նամակը Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությանը
Րաֆֆի Հերմոն Արաքսի բաց նամակը Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությանը
20 Մարտ 2017 , 13:00

Պատրիարքի տեղապահի ընտրությունը չճանաչելուն ուղղված նահանգապետարանի գրությունը, Թուրքիայի Հանրապետությանը կանգնեցնում է նոր հարցերի շարքի առջև:

 

Թուրքիայի հայ հանրությունը հայտնվում է մի դրության մեջ, երբ ոչ միայն արևմուտքում, այլև արևելքում և իսլամական աշխարհում հայտնվում է իրավազուրկի կարգավիճակում:

 

Պատմության ընթացքում և մինչ այժմ, Թուրքիայից բացի այլ իսլամական երկրներում հայտնի պատմական ճշմարտություն է, որ հայերը խնդիրներ չեն ունեցել, ընդհակառակը` այդ երկրներում վայելել են հարգանք և համակրանք թե՛ իշխանավորների, թե՛ հասարակության տարբեր խավերի շրջանակներում...

 

Սաուդյան Արաբիայում, Քաթարում,նախարարություններում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաներից սկսած Իրանի Իսլամական Հանրապետությունով վերջացած, բոլորն էլ հայերի նկատմամբ դրական վերաբերմունք են ունեցել և հիմա էլ այդպես է...

 

Իսկ անունով «Իսլամական Հանրապետություն» չհանդիսացող և սահմանադրությամբ իբր «աշխարհիկ» պետության կարգավիճակ ունեցող Թուրքիայի Հանրապետության մեջ հայերը գրեթե միշտ հասարակության անպաշտպան և փխրուն մասն են կազմել:

 

Պետության և կամ հանրության շրջանում տեղի ունեցող տարբեր պոռթկումների ընթացքում փոխաբերական իմաստով «դդումը պայթել է» ոչ իսլամ, այլ դավանանքի տեր, բայց իրավահավասար քաղաքացի հանդիսացող փոքրամասնությունների գլխին:

 

Նեո-իթթիհաթականությանը դեմ արտահայտվող և 2002 թ-ից Թուրքիայում իշխանության գլուխ եղող Արդարություն և զարգացում (AKP) կուսակցությունը ներկայացնող կառավարությունը, բոլոր նախորդ իշխանություններից իրենց տարբերությունը ընդգծելու համար որոշակի քայլեր են կատարել, սակայն հետո հետքայլեր կատարելով հանրությանը ցույց են տվել, որ փաստացի ոչնչով չեն տարբերվում իրենց նախորդած նախկին իշխանություններից:

 

Թուրքիայի Հանրապետության, որի քաղաքացիներն ենք հանդիսանում նաև մենք,ղեկավարներին ուզում ենք հարց հղել. «Ներկայումս Թուրքիայի Հանրապետության գլխին միջազգային և ազգային տեսանկյունիղ քիչ խնդիրներ են ծառացա՞ծ: Անիմաստ տեղը նոր խնդիր ստեղծելը ի՞նչ նպատակի է ծառայում»:

 

Այսպիսով, «Մտքի պլատֆորմի» գլխավորությամբ Ստամբուլի/Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ողջախոհ ներկայացուցիչներ,Թուրքիայի Հանրապետությանը մի տարբերակ առաջարկեցին:

 

Լիովին օրինական ճանապարհներով պատրիարքական ընտրություններին ընդառաջ գնալով` մի քայլ կատարվեց, որը նաև Թուրքիայի արտաքին խնդիրների տեսանկյունից էլ դրական տեղաշարժ էր խոստանում:

 

Սակայն տեսանք, որ Թուրքիայի Հանրապետությունը ըստ արժանվույն չգնահատեց այս քայլը:

Դրա պատճառն էլ այն է, որ Ստամբուլի/Թուրքիայի հայ համայնքի վերաբերյալ ձեզ խորհուրդներ տվողները շատ սխալ ուղղությամբ են ուղղորդում ձեզ և սա որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի` մտահոգիչ է մեզ համար...

 

Ձեր նամակում, որտեղ ‘տեղապահ’ բառն էլ հայերեն գրելով գեղեցիկ մի մոտեցում էիք ցուցաբերել, նշել էիք, որ «Տեղապահի ընտրության թեման հայ հանրության մեջ անհանգստություն է առաջ բերել»:

 

Ճիշտ է, բայց դրա պատճառը ոչ թե պատրիարքի ընտրության կազմակերպումն է, այլ հակառակը` արդեն ինը տարի այս հարցն աընընդհատ հետաձգող, անընդհատ պետության վրա գցող անհատներն ու կառույցներն են...

 

Պատրիարքի տեղապահի ընտրությունները կանոն-օրենքներին համապատասխան իրականացվել է և Ստամբուլում ծնված, Թուրքիայի հանրապետության քաղաքացի, Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրվել է տեղապահ:

 

Այս ընտրության անտեսումը և Թուրքիայի Հանրապետության կողմից ընտրությանը տարակուսանքով վերաբերվելը անկեղծ ասենք` արևելյան երկրներում, արևմուտքում, իսլամական երկրներում, Ստամբուլի/Թուրքիայի հայ համայնքին իրավազրկվածի կարգավիճակով կպիտակավորի...

 

Եթե մեր ուզածը սա է, խնդրեմ...

Համոզված ենք, որ Թուրքիայի ղեկավարության ողջամիտ կադրերի համար դա անընդունելի է...

Վստահ ենք, որ ինչպես նշել եք ձեր նամակում` «անհրաժեշտ գնահատականները» կամբողջացնեք և կլսեք ձեր քաղաքացիներից եկող պահանջի ձայները...

 

Ընդգծեմ նաև, որ այս բաց նամակը գրել եմ անհատական նախաձեռնությամբ և ցանկությամբ...

 

Հարգանքներով

Րաֆֆի Հերմոն Արաքս

 

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture