Ապրիլեան պատերազմ, խաղաղապահ զօրքերու հետ Աֆղանիստան ու կրկին Արցախ, որ Դերենիկի վերջին պատերազմը դարձաւ (տեսանիւթ)... Փաշինեան պիտի մեկնի Մոսկուա... Նաւթի գինը կրնայ աճ գրանցել, իսկ Ռուսաստանի տնտեսութիւնը բարելաւուիլ... Ճերմակ քաղաքը մնաց հեռուն......
Ու՞մ դեմ է պատերազմելու Ֆրանսիան. Սեւակ Արծրունի
Ու՞մ  դեմ  է պատերազմելու Ֆրանսիան.  Սեւակ Արծրունի
18 Նոյեմբեր 2015 , 02:29

2015-ի նոյեմբեր 13-ի Փարիզի ահաբեկչության արդյունքում, ըստ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ֆրանսիան հայտնվեց պատերազմական վիճակում:

Ուշի-ուշով հետեւեցի նախագահ Օլանդի տարբեր ելույթներին: Այս պահին, սակայն, ինչքան էլ անտրամաբանական է, հստակ ասված չէ, թե Ֆրանսիայի իշխանությունները, ժողովուրդն ու բանակը ո՞ ւմ դեմ են պատերազմելու: Ասվում են մոտավոր եւ անհստակ մտքեր:

Կարելի էր հայտարարել, որ Ֆրանսիան գնում է պատերազմի` հանուն իսլամի պայքարող արմատական սուննիզմի եւ նրան աջակցող պետությունների դեմ, կամ նրանց դեմ, ովքեր սրբազան պատերազմ` Ջիհադ են սկսել, ֆինանսավորվում եւ զինվում են Արեւմուտքի դեմ եւ այլն: Բայց նույնիսկ այս միտքը նման տեսքով չի հայտարարվել:

Իսկ պատերազմ ահաբեկիչների դեմ, չի լինում, չի լինում անհատների կամ մարդկանց խմբի դեմ: Լինում է` ահաբեկիչներին գործուղող մի պետության ու նրա բանակի դեմ:

Պատերազմ ԴԱԵՇ-ի դե՞մ: Ընդամենը ծիծաղելի է: Ի՞նչ է ԴԱԵՇ-ը:  Այն պետություն չէ, բանակ չէ, ահաբեկչական շարժում չէ, քաղաքական կուսակցություն չէ: Ռաքքան, Մոսուլը նրա մայրաքաղաքները չեն: Այն չունի երկիր, սահմաններ, վարչակազմ, ժողովուրդ, կառավարություն, սահմանադրություն, տնտեսություն, ծրագիր եւ նպատակներ:

Ահաբեկչությունը (terrorism) թշնամու թիկունքում իրականացվող պարտիզանական պատերազմի մարտավարական միջոցներից ընդամենը մեկն է եւ նպատակ է հետապնդում սարսափ ու վնաս տարածելու միջոցով թուլացնել թշնամու ռազմական ներուժը: Այս անժխտելի տրամաբանությամբ ահաբեկչներ են եղել նաեւ ֆրանսիական, բրիտանական ու մեծ պետությունների կողմից հերոս հռչակված Ժան Մուլենն ու Միսակ Մանուշյանը, Պրահայում նացիզմի առաջնորդ Հեյդրիխին սպանող Գաբչիկն   ու Կուբիշը եւ շատ ուրիշներ:

Մինչդեռ, գիտական կոպիտ սխալ լինելով հանդերձ, անցած տասնամյակներում, մենք տեսանք, որ «ահաբեկչական» են որակվել բոլոր այն քաղաքական հոսանքները, որոնք չեն ցանկացել ենթարկվել Արեւմուտքի եւ նրա դաշնակից պետությունների աշխարհաքաղաքական կամքին: Նույնիսկ, եւ այ քեզ հիմարություն, ահաբեկչական են համարվել ամբողջ պետություններ: Ահաբեկչական են որակվել Լիբանանի շիա Հեզբոլլահը, Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK), Հյուսիսային Կորեան եւ համազգային ու միջազգային վստահություն եւ հեղինակություն վայելող շատ կառույցներ ու պետություններ, այնպես, ինչպես հազարամյակներ առաջ, Հռոմեական կայսրությունը բարբարոս (barbares) էր անվանում բոլոր այն ազգերին, որոնք չէին ընդունում կայսրության գերիշխանությունը:

Իրականում այսօր ԴԱԵՇ-ը, ԻՍԻՍ-ը, Սուննի իսլամիստական հոսանքը միատարր ու կենտրոնացված քաղաքական միավոր չէ: Երբեք չի եղել:  Երբեք չի լինելու: Այդպիսին  է նրա էությունը, բնույթը: Այն ստեղծողները, կամ կայացնողներն ու մանիպուլացնողները այդպես են նրան ստեղծել ու այդպես են պահպանում: Բոլորը գիտեն, որ իսլամական արմատական հոսանքը ինքնուրույնություն չունի, եւ օգտագործվում է տասնյակ պետությունների քաղաքական շահերի համար, իսկ այն բնաջնջելը, եթե լինի որոշում, ապա` ընդամենը մի քանի շաբաթների խնդիր է: Ընդամենը դադարեցնելով Թուրքիայի ճանապարհով վաճառվող, նրանց կողմից արտահանվող   նավթի հոսքը`   միջազգային շուկաներ, կարելի է խեղդել այս անկազմակերպ, հետամնաց ու հակասություններով ու պառակտումներով լի անհեռանկար շարժումը:

Փաստորեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարած պատերազմը մեկ այլ ուժի կամ ուժերի դեմ է:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հերթական անգամ հայտարարեց, որ ընթացքի մեջ է Երրորդ Համաշխարհային պատերազմը եւ որ Փարիզում տեղի ունեցածը «Երրորդ Աշխարհամարտի մի մասն է»:

 Այդպես է, եւ  այդ մասին շատերն են խոսում ու գրում: Նույն օրը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող G20-ի խորհրդաժողովին հայտարարում էր,  որ ոչ պակաս,  քան 40 պետություններ, որոնց մեջ նաեւ G20ին պատկանող պետություններ կան, ֆինանսավորում են «Իսլամական Պետություն» խմբավորմանը:   Սա եւս պարզ էր եւ բոլորը վաղուց խոսում ու գրում են այս մասին:

Այսինքն, իսլամական արմատականությունը, այն կկոչենք ԴԱԵՇ, ԻՍԻՍ, Իսլամական պետություն, թե այլ անունով,  մի նոր զինատեսակ է, որը բոլորն օգտագործում են` հասնելու իրենց նպատակներին: Մետաղի ու վառոդի փոխարեն օգտագործվում են մսից  ու ոսկորից  կազմված զենքեր, որոնք  հասցվել են արմատականացման այն աստիճանին, որ կյանքի միակ նպատակը տեսնում են ատելության, սեփական մահվան եւ պարագայական թշնամու սպանության մեջ: ԴԱԵՇ-ի զինվորները եւ նույնիսկ հրամանատարներն ու առաջնորդները կիսամահացած «զոմբիներ»  են, որոնք ակամա իրականացնում են գերտերությունների աշխարհաքաղաքական ցանկությունները:

Իսկ Ֆրանսիան չէր կարող պատերազմ հայտարարել զոմբիների դեմ: Ֆրանսիան, նախագահ Օլանդը եւ նոյեմբերի 16-ին Վերսալի պալատում հավաքված Ֆրանսիայի քաղաքական համայն վերնախավը հասկանում էին, որ Ֆրանսիային պատերազմ են հայտարարել ստվերում գործող եւ այնտեղից ամբողջ աշխարհում մահ սփռող այլ ուժեր, որոնց ոչ ոք չի համարձակվում բացահայտել:

Տեղի է ունենում միջազգային պատերազմ` հանուն համաշխարհային նոր աշխարհակարգի ստեղծման: Վաղվա վերնախավից դուրս է մղվում ոչ միայն Ֆրանսիան, այլ` ամբողջ Արեւմտյան Եւրոպան:

Ֆրանսիայի հանրապետականները, ովքեր դեռեւս հավատարիմ են մնում Ֆրանսիայի «Դը գոլյան» վարդապետությանը, Օլանդին պարտադրեցին  գնալ պատերազմի` հանուն Ֆրանսիայի ինքնուրույնությանը: Օլանդի պատմական ելույթը Վերսալի պալատում, դեռ երկար ժամանակ կհիշվի, սակայն այն ընդամենը կրկնում էր իր իսկ կազմած կառավարության Պաշտպանության նախարար Ժան-Իվ լե Դրիանի կողմից առաջարկվող եւ Սարկոզիի ու Հանրապետական շրջանակների կողմից պահանջվող արտաքին քաղաքականության արմատական փոփոխություն` դեպի ֆրանսիական արտաքին քաղաքականության ինքնուրույնություն: Ընդ որում, այս քաղաքականության դեմ էր գործում հատկապես Ֆրանսիայի արտաքին գործերի` ծագումով հրեա նախարար Լորան Ֆաբիուսը:

Ֆրանսիային բաժին չի հասնում` լինել արհեստականորեն կենդանի պահվող եւ ժողովրդային լեզվով ասած «բոբոյի» վերածված ԴԱԵՇ-ին  կործանող ուժերի ճամբարում: Այդ ճամբարում ԱՄՆ-ն է եւ Նոր Օսմանյան Թուրքիան, այդ ճամբարում վերջերս բիրտ ուժի միջոցով հայտնվեց  Ռուսաստանն է` իր շիիթական դաշնակիցների հետ:

Ֆրանսիային պարտադրում են մոռանալ Sykes-Picot-ի (Սայքս-Պիկոյի համաձայնագիր, 1916 թ) ժամանակները` հրաժարվել Միջին Արեւելյան շահերից:

Ահա թե ինչի դեմ է Ֆրանսիան գնում պատերազմի: Նոյեմբերի 16-ին Ֆրանսիան Վերսալում որոշեց գնալ «Դը գոլյան»` հզոր ու աշխարհին բացվող Ֆրանսիայի ճանապարհով:

Ժամանակը ցույց կտա, թե Ֆրանսիան իր մեջ ուժ կգտնի՞ վերականգնել իր համաշխարհային դիրքը: Սակայն Ֆրանսիայի ներկա քաղաքական եւ մտավորական վերնախավը, իմ գնահատմամբ, դժվար թե ունենա այդ ներուժը:

Հուսով ենք` կհայտնվեն նոր դեմքեր, նորահայտ առաջնորդներ, որոնց կհաջողվի պատմական պահին համախմբել Արեւմտյան Եվրոպայի ինքնասեր ու ազնիվ ուժերը:

 

 

 

 Սեւակ Արծրունի

 

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture