image
Հրատապ լուրեր:

...Հերոսի մահով ընկավ նաև Սևակը

...Հերոսի մահով ընկավ նաև Սևակը

Գրիշա Հարությունյան-պատմաբան


Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Սևակ Բազունցը...  Սեպտեմբերի 27-ի լուսաբացից սկսած վաշտը Սևակի հրամանատարությամբ մարտնչում էր հարավային թևում՝ Արաքսի հովտում: Ռազմական ինստիտուտի շրջանավարտը, զինվորականի ճանապարհը նոր սկսած խիզախ խնձորեսկցին պատվով կատարեց իր մարտական խնդիրը՝ պատնեշելով այս օրերի ընթացքում հարավից ճեղքել փոձող թշնամու գերակշիռ ուժերի ճանապարհը: Հոկտեմբերի 13-ին, թշնամու հերթական գրոհը ետ մղելիս, հերոսի մահով ընկավ նաև Սևակը...

Մասնագիտության ընտրության հարցում ասում էր՝ վճռական դեր են խաղացել ծննդավայրիս մարտական ավանդույթները: Այդպես էլ, հավատարիմ մնալով այդ ավանդույթներին, մի նոր հերոսական էջ ավելացրեց...

Հավերժ փառք քեզ, Խնձորեսկի արժանավոր զավակ...