image

Աթաթուրքի նկարով պայուսակներ՝ Հայաստանի շուկայում

Աթաթուրքի նկարով պայուսակներ՝ Հայաստանի շուկայում

Մարի Պաղտոյեան-Քարճյանը գրում է. 


Այսօր պատահմամբ հանրախանութ  էի մտել ու այս պայուսակը տեսա։ Մի պահ ասեցի «Քեզի ի՞նչ Մարի», բայց հետո չդիմացա, վերցրեցի տեղից ու գնացի պատասխանատուի մոտ.


«Այս պայուսակի վրա ու՞մ անունը և նկարն է»,-հարցրեցի: 

Իրար նայեցին մի պահ Atatürk բառը կարդալուց հետո անդրադարձան, բայց ասացին՝ չգիտենք: 

Բացատրելուցս  հետո  ասացին.  «Է, հա յանիմ ի՞նչ, մենք աշխատող ենք ի՞նչ անենք»: 

Արդեն ամեն բան այս երկրում  «մեզ ի՞նչ,  մենք ի՞նչ կարող ենք անել» մտածումի պատճառով է գալիս, ասեցի,  ու պայուսակը ձեռքը տալով խնդրեցի գոնե խանութում չցուցադրեն առ ի հարգանք մեր զինվորներին ու հեռացա։

Իսկ ավելի վատը՝ դիտմամբ ետ գնացի նայելու և տեսա  էլի տեղն էին դրել՝ վաճառքի: 

Ամեն բան  հասկանում եմ,  երկրում ամեն արտադրանք չկա, հնարավոր է՝ ստիպված են Թուրքիայից ներմուծել,  բայց բերել և  Աթաթուրքի նկարով, անունով պայուսակը վաճառե՞լ Հայաստանում...

էն որ ասում եք «Հայը թասիբով ա»,  շատ կներեք բայց այ սա անթասիբություն է։
Գիտեմ այդ շուն թուրքը ուղարկած կլինի, բայց մենք այդքան արժանապատվություն չունե՞նք որ չցուցադրենք ու վաճառքի չհանենք մեր հայրենիքում: 

Եթե իմ մտածումը չափազանցություն է,  ներող եղեք։