image

Եւ պարզունակ երգ ոչ սովորական առիթների համար.Վահագն Աթաբեկեան

Եւ պարզունակ երգ ոչ սովորական առիթների համար.Վահագն  Աթաբեկեան

Այսօր  հայրենի բանաստեղծ Վահագն Աթաբեկեանի  ծննդեան օրն է։

 

Յիշեցնենք, որ Աթաբեկեան   դիւանագէտ է  եւ մաս կը կազմէ ՀՀ Արտաքին Գործոց  Նախարարութեան   դիւանագէտներու  աստղաբոյլին։

Ան ներկայիս կը վարէ  Մերձաւոր  Արեւելքի կարեւորագոյն  գաղութներէն՝  Լիբանանի  մօտ   ՀՀ  Արտակարգ եւ Լիազօր դեսպանի    պաշտօնը։

Այս    առթիւ    մեր ընթերցողներու  դատին կը յանձնենք Վահագն  Աթաբեկեանի      քերթուածներէն մին։

 

 

 

 

Նույն խեղճ կարոտը նույն խեղճ թեւերիս

Մահապարտի պես

Իմ բոլոր բոլոր մահվան ձեւերից

Ես ընտրեցի քեզ

 

Արդ թույլ տուր քեզ հետ խոսել սիրելիս

Հանգով հնացած

Եւ ասել որ ես միշտ քեզ հիշելիս

Հիշելու եմ ցավ

 

Ասել թե մեկը ոչ մեկը գուցե

Իր խաղաղ ու չար

Օրհնախնդությամբ ինձ դառն անիծեց

Լինել գաղթօջախ

 

Ու անվերջ լսել քայլեր հերթական

Որ համրակսկիծ

Հողն են տրորում մի վերջին անգամ

Ասել է թե ինձ

 

Մնացյալը սուտ մնացյալը ծուխ

Կարոտ ու լեղի

Կյանք էր նպատակ եւ արդարացում

Ձեր քոչվոր ցեղի

 

Ու նույն կարոտը նույն խեղճ թեւերիս

Մեղապարտի պես

Իմ բոլոր բոլոր մահվան ձեւերից

Ես ընտրեցի քե՛զ։

 

 Վահագն   Աթաբեկեան