image
Հրատապ լուրեր:

Ինչպէս անուանել թղթադրամի, մետաղադրամի դիմահայաց երեսը եւ անոր հականիշը. Արմենակ Եղիայեան

Ինչպէս անուանել թղթադրամի, մետաղադրամի դիմահայաց երեսը եւ անոր հականիշը. Արմենակ  Եղիայեան

Նոր եզրեր՝ դիմերես   եւ  դարձերես 

Ճանչցուած Է Աշխարհի Ամենագեղեցիկ ԹղթադրամըՀայկական 50 Հազար Դրամանոցը 



 

Միջազգային թղթադրամային միութեան հաղորդումով հայկական 50 հազար դրամանոց թղթադրամը ճանչցուած է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամներէն մէկը:

 

 

Թղթադրամի ճակատային հատուածին[1] վրայ պատկերուած է Գրիգոր Լուսաւորիչը եւ հնագոյն ձեռագիրներու պատկերներ: Հակառակ կողմի[2] վրայ Խոր Վիրապն է, Արարատ լեռը եւ Գրիգոր Լուսաւորիչը:

============

1.  եւ 2.  Տեսնել ստորեւ:

                                                                        *   *   *

Դիմերես

Որևէ բանի՝ թղթադրամի, մետաղադրամի, շքանշանի ևն դիմահայաց երեսը։ Հականիշը՝ դարձերես։

Թողարկվել են հետևյալ ոսկե հուշամեդալները` «Հովհաննես Այվազովսկի-200» (դիմերեսին դրվագ է Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավից)։

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամ, որի դիմերեսին պատկերված է հատված հայ գիտնականներին նվիրված հուշասյունից։

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձրես):

Նմանատիպ նյութեր

(Լեզվի կոմիտե)

 

Տեսնել ստորեւ՝