image
Հրատապ լուրեր:

Այսօր շնորհակալության միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու»

Այսօր շնորհակալության միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու»

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

 

 

Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու» և արժևորելու մեր կյանքում: Մի բառ, որ հետզհետե կարծես թե պակասում է մեր բառապաշարից, բայց այնքան կարևոր և անհրաժեշտ է մեզ համար: Շնորհակալության զգացումով ապրող մարդն աստվածասեր է և բարի, կենսախինդ և հուսառատ: Ուստի եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն` մեզ կյանք պարգևելու և նախախնամելու համար, մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին և իրար, որպեսզի իբրև շնորհ տրված այս կյանքն ապրենք իմաստավորված և բարին գործելով: Թող Տիրոջ շնորհները զարդարեն մեր կյանքը, և շնորհընկալ լինելով` գոհություն հայտնենք Նրան ամեն ինչի համար, գուցե վաղն ուշ լինի: