image
Հրատապ լուրեր:

«Չենք մոռանում 2 դեկտեմբեր 1920-ի ամօթալի խարանը». Պատմաբան

«Չենք մոռանում    2   դեկտեմբեր   1920-ի ամօթալի խարանը». Պատմաբան

Պատմաբան  Մայքըլ Բաբայեան   2 դեկտեմբեր 1920-ին  Անկախ  Հայաստանի խորհրդայնացման   տխուր  օրուան   առթիւ երկու ուշագրաւ  գրառում կատարած է։

Առաջին  գրառումով  ան  լուսանկար մը ներկայացնելով   կը պատմէ  այդ  օրուան մասին  գրելով ՝

«Բոլշեւիկեան կարմիր բանակը Երեւանի Սուրբ Նիկոլայի մայր տաճարի մոտ 1920 թ. դեկտեմբերի 2-ին։ Հայաստանի Հանրապետութիւնը տապալւած էր, հռչակուել էր Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետութիւնը՝ Բաքւից ժամանած Սարգիս Կասեանի գլխավորութեամբ»։

Իսկ երկրորդ գրառումով  ան կը ներկայացնէ     այդ  օրուան առթիւ պատրաստուած կտաւի մը   նկարագրականը  նախատելով, այդ  օրերուն տխրահռչակ  դերով  հանդէս  եկած Սարգիս  Կասեանին   եւ    Անաստաս Միկոյեանին  մասին։

Ան  այդ    մասին կը գրէ .

 

 


Արեւելք Լրատուական-ի լուսանկարը:

 

«Բաքուի Հայհեղկոմը՝ իւր բոլշևիկներով գրոհեց անկախ Հայաստանի Հանրապետութեան վրայ: Չե՛նք մոռանում 1920 թ. դեկտեմբերի 2-ի ամօթալի խարանը  եւ այդ առթիւ ստեղծուած այս կտաւում պատկերւած ՀՀ պետական դաւաճաններ Սարգիս Կասեանին, Անաստաս Միկոյանին և մնացեալ տականք հայրենավաճառներին։

Բոլշեւիկեան կարմիր բանակը Երեւանի Սուրբ Նիկոլայի մայր տաճարի մոտ 1920 թ. դեկտեմբերի 2-ին։ Հայաստանի Հանրապետությունը տապալված էր, հռչակվել էր Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը՝ Բաքվից ժամանած Սարգիս Կասեանի գլխավորութեամբ»։