image

Վրաստանի ճանապարհային աշխատակիցները հեռացրել են 2 հայկական գյուղերի ցուցանակներ

Վրաստանի  ճանապարհային աշխատակիցները  հեռացրել են 2 հայկական   գյուղերի  ցուցանակներ

 Արտյուշ Գրիգորյանը  գրում է.

 

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները հերոսաբար ապամոնտաժել են Ջավախքի երկու հայկական գյուղերի՝ Մաջադիայի և Դադեշի ցուցանակները, որտեղ կար բնակավայրերի անվանման հայերեն նշագրում՝ անգլերենի և վրացերենի կողքին։ Այս քաջ և խիզախ քայլից հետո Վրաստանում ամեն ինչ կ՚ընկնի իր տեղը, ընդդիմությունը կդադարեցնի իր՝ արդեն զանգվածային դարձած միտինգները, ռուսները հետ կվերադարձնեն Աբխազիան և Օսեթիան, Թուրքիան կհրաժարվի Աջարիան թուրքացնելու իր ծրագրերից, Ադրբեջանը կմոռանա Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին և վրացիները կապրեն ուրախ և երջանիկ։ Շնորհավորում եմ։