image
Հրատապ լուրեր:

Ամենօրյա դրական հույզերով և հաճույքներով մեր հոգին սնելը հենց մեր պարտականությունն է. Հոգեբան

Ամենօրյա դրական հույզերով և հաճույքներով մեր հոգին սնելը հենց մեր պարտականությունն է. Հոգեբան

Հրաչյա Ամիրյան. Հոգեբան

 

Ակնհայտ է, որ եթե մենք մեր մարմինը զրկենք սննդից, ամեն օրվա համար անհրաժեշտ կալորիաների չափաբաժնից, ապա մարմինն արագորեն կթոշնի, կհյուծվի, կկորցնի աշխատունակությունը, կգեշանա և շատ շուտով տարբեր հիվանդություններ գլուխ կբարձրացնեն։ Մարմինը կնմանվի լիցքաթափված մարտկոցներով սարքավորման, այն դեռևս աշխատում է, բայց վայ էն աշխատելուն։ 
Ճիշտ նույն բանը մեր հոգու հետ է կատարվում։ Եթե մենք մեզ չապահովենք ամեն օրվա համար անհրաժեշտ ուրախությունների և հաճույքների չափաբաժնով, ապա նա մեր մարմնի օրը կընկնի։ 
Ամենօրյա դրական հույզերով և հաճույքներով մեր հոգին սնելը հենց մեր պարտականությունն է։ Ինչո՞ւ սպասել, որ մեկ ուրիշ մարդ մեզ ուրախացնի, հաճույք պատճառի կամ երջանկացնի։ Յուրաքանչյուրը պարտավոր է հոգալ ինքն իրեն, այլ ոչ թե մակաբույծի պես այդ գործը դնի ուրիշների ուսերին։