image

Կարօտ. Վարուժ Չիլինկիրեան

Կարօտ. Վարուժ Չիլինկիրեան

«Արեւելք»ի  ընթերցողներէն ՝ Վարուժ Չիլինկիրեան  օրերս  այցելած է  Արեւմտահայաստան։ Ան  այս առթիւ    կատարած է ուշագրաւ   գրառում մը  (գրառումը կատարուած է Կարինի մէջ) , զոր  կը  ներկայացնենք   ստորեւ՝ 

 

 

Անծանօթ հիւղեր, փողոցներ ցեխոտ։

Ցորենի դաշտեր,արդէն հասկ բռնած։
Անծանօթ բլուր, ծառ, ծաղիկ և խոտ,
բլուրի գլխին տաճար մը քանդուած։

 

 

Անծանօթ երկիր…
Բայց այնքա՜ն ծանօթ…

 

 

Քրտնած մշակներ,հայեացքներ երկչոտ։
Մանուկներ անթիւ, շեմերուն դիմաց,
Լաչակով կիներ , և կրակի հոտ,
Թոնիրը մերն է, ոչ հացը թխած։

Ցորենի երկիր,
բայց այնքա՜ն սոված…

Քաղաքներ ամբողջ,ընդարձակ,փոշոտ,
Օր մը Հայու ժիր ձեռքերով շինուած,
կեանքէ պարպուած Հայերու փողոց,
Թէյի սեղաններ, Արևելք դարձած։

 

 

 

Երկիր հարազատ
բայց այնքա՜ն օտար…

 

 

Ճակատը խանձող Ծիրանի Արև,
Մայրամուտ շքեղ,գիշեր աստղազարդ,
և այրող կարօտ, և թռիչք անթև,
Դէպի անցեալը,ճակատագիրն անհարթ։

 

 

Երկիր կարօտի
Այդ կարօ՛տն անթաղ…

Վ.Չ.

20/08/2019
Կարին