image

Գրիգոր Զոհրապի նամակը՝ Նազիմ Բեյին. Ջանացեք ազատել ինձ այս փորձանքներից

Գրիգոր Զոհրապի նամակը՝ Նազիմ Բեյին. Ջանացեք ազատել ինձ այս փորձանքներից

Արեւմտահայ նշանավոր գրող, փաստաբան, քաղաքագետ Գրիգոր Զոհրապը, ինչպես հայտնի է, դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։ Մինչ այդ, նա, նկատի ունենալով իր հանդեպ օսմանյան իշխանավորների հետապնդումները և կանխազգալով ձերբակալությունը՝ նամակներ է հղել Թալեաթին, Խալիլ Բեյին, Նազիմ բեյին եւ ուրիշ իշխանավորների,  խնդրելով, որ խնայեն իրեն: Սակայն նամակները մնացել են անպատասխան, և նա ձերբակալվելով, սպանվել է Եդեսիայում:  Մահից առաջ Զոհրապը նամակներ է ուղարկել նաև կնոջը՝ Կլարա Զոհրաբին, որում հույս է տվել ընտանիքի անդամներին: 

 

 

Գրիգոր Զոհրապի նամակը՝ Նազիմ բեյին


(Նազիմ բեյը թուրք քաղաքական գործիչ, բժիշկ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարն ու գաղափարախոսն էր, որ մեծ դերակատարություն է ունեցել հայերի ցեղասպանության և Արևմտյան Անատոլիայից հույների տեղահանման գործում):


Հալէպ, 28 յունիսի [11 յուլիսի], 1915

 

 

Էֆէնդիս,

Ձեզ հետ սահմանափակ յարաբերութեան մէջ լինելով հանդերձ, ինչո՞ւ եմ դիմում Ձերդ մեծութեան օգնութեանը. որովհետեւ անիրաւութիւնը այնպիսի ցաւագին մի առանձնաշնորհ է, որ իրաւունք է տալիս բախելու ամեն մի դուռ:

Ձերդ մեծութեան հետ շատ քիչ եմ տեսակցել. մտերիմ ընկերներս ինձ մոռացել են, իսկ քիչ ծանօթ անձնաւորութիւններից մարդկութիւն սպասելս աշխարհի հաւասարակշռուած ու ներդաշնակ խնդիրն է: Դեռ մինչեւ հիմա չգիտեմ, թէ ինձ ի՞նչ յանցանք են վերագրում. միայն գիտեմ, որ դա բացարձակ զրպարտութիւն է:
Ներփակ գրութիւնս հաճեցէք ընթերցել ծայրէծայր: Ես այստեղ հիւանդ պառկած եմ անկողնում: Եթէ անմեղութեանս, ոչ միայն անմեղութեանս, այլեւ օսմանցու եւ թուրքի հանդէպ տածած բարեկամութեանս հաւանութիւն չէք տալիս, նամակս պատռէք եւ գցէք: Իսկ եթէ հաւանութիւն էք տալիս, ապա իմ նկատմամբ յարուցուած այս անիրաւացի խնդիրը ջանացէք բարեփոխել եւ ազատել ինձ այս փորձանքներից: Մարդու խղճի եւ համոզմունքի ճշմարտութեան համար մաքառելը մարդկութեան պայմանն է: Եղբայրս, բարեհաճէք Ճաւիտ բէյին եւս տեղեկացնել վիճակիս մասին:




 

Նազիմ Բեյը