image

Նոտր Դամի զույգ աշտարակները Գանձասարի տարեկիցն Են

Նոտր Դամի զույգ աշտարակները Գանձասարի տարեկիցն Են

 

Պատմաբան Արմէն Այվազեան կը գրէ ՝

 

Պատմական կարևոր զուգահեռ. Փարիզի Աստվածամոր տաճարի զույգ աշտարակները մեր Գանձասարի գլխավոր կառույցի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարեկիցն են։ Այս հայկական խաչագմբեթ եկեղեցին կառուցվել է 1216 - 1238 թթ., օծվել է 1240 թ.։ Նոտր-Դամի հյուսիսային աշտարակի շինարարությունը տևել է 1200-1240 թթ., իսկ հարավայինինը ձգվել է ևս 10 տարի՝ ավարտվելով 1250 թ.։

Բոլոր առումներով օգտակար կլիներ, եթե, նշված հանգամանքը նկատի ունենալով, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը մի առանձին ուղերձ հղեր կաթոլիկ եկեղեցու Փարիզի թեմի առաջնորդին՝ առաջարկելով իր բարոյական զորակցությունը, ինչպես նաև առաջիկա վերականգնողական աշխատանքներում որոշակի աջակցությունը։