«Այսօր Լիբանանի տնտեսութիւնը իր յոռեգոյն օրերը կ՚ապրի»Տօքթ. Ռաֆֆի Փօլատեան... Արցախի եւ Հայաստանի տարբեր մարզերու մէջ ձիւն պիտի տեղայ... «Հարուածեցինք Դամասկոսը» Իսրայէլեան բանակի յայտարարութիւնը... Մշակոյթ, Կրթութիւն, Պետականութիւն, Քաղաքացիութիւն…...
Ես սիրեցի այն այնքան ուժեղ, որքան հնարաւոր է սիրել զգացող եւ զգացմունքներուն արձագանգող կենդանի էակին. Քաջազնունին` Փարիզի Աստուածամօր տաճարի մասին
Ես սիրեցի այն այնքան ուժեղ, որքան հնարաւոր է սիրել զգացող եւ զգացմունքներուն արձագանգող կենդանի էակին. Քաջազնունին` Փարիզի Աստուածամօր տաճարի մասին
18 Ապրիլ 2019 , 10:36

Ահա, թե ինչ էր Փարիզի Աստվածամոր տաճարի մասին գրել իմ պապը` Հովհաննես Քաջազնունին, 1911-ին իր «110 օր Եվրոպայում» գրքում: Կարո՞ղ էր, արդյոք, նա պատկերացնել, որ այդ ամբողջ գեղեցկությունը կարող  է մեկ ժամում այրվել` 108 տարի անց: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Քաջազնունու ծոռնուհին` Քսենյա Օռլովան:

Քաջազնունու ծոռնուհին մեջբերում է պապին.

 

«Notre Dame!

Դա անսպասելի էր և տհաճ այն աստիճանի, որ առաջին պահին ես բնազդորեն անգամ աչքերս փակելու ու հետ շրջվելու փորձ արեցի:

Սակայն քողը հանված էր, և նահանջը դարձավ անհնար:

Եվ ես  սիրեկանի անհագուրդ հայացքով ագահորեն և կրքոտ գրկեցի այդ մուգ գորշ զանգվածը բոլոր կողմերից, այնուհետև աչք անցկացրի բոլոր ուրվագծերը  ևս մեկ անգամ…

Լիարժեք հիասթափություն: Այն կարելի էր ձևակերպել տարակուսանքի հարցով` ահա և վե՞րջ,  միայն այդքա՞նը, և ավելի ոչի՞նչ:

Ես հայտնվեցի տխուր և ծիծաղելի վիճակում: Իսկ ի՞նչ էի սպասում:

 Չգիտեմ, ինչ-որ յուրահատուկ, օրինակը չունեցող, մի այնպիսի բան, որը հնարավոր չէր տեսնել և թողնել-հեռանալ, մի  այնպիսի բան, որից հետո աշխարհում մնացած ամեն ինչ պետք է թվար մանր ու ունայն, մի այնպիսի բան, որը կայծակի պես կկուրացներ, կխլացներ ինչպես շեփորի ձայնը, կմխրճվեր սրտի մեջ, կզնգար և կթպրտար…

Իսկ իրականում ես տեսա գորշ քարից կառուցված շենք, և վերջ, այսինքն` այն, ինչ պետք է տեսնեի և ինչն  արդեն շատ անգամ տեսել էի բոլոր հնարավոր նկարներում… Սակայն ես, անշուշտ,  չէի հավատում նկարներին, եթե դրանք անգամ մրցանակ ստացած լուսանկարներ էին:

Ես հավատում էի սեփական երազանքիս, իսկ լուսանկարով վերարտադրված ձևերն ինձ թվում էին միայն ձև, այսինքն` չիրականացված, երկրորդական…

Այսպես, թե այնպես, ինձ միայն մնում էր հաշտվել փաստի ուժի հետ և մոտենալ շենքին:

Եվ ես ինձ հանկարծ զգացի  կոտրված ու հոգնած, սակայն արդեն լավ դաս ստացած: Ես հասկացա, դարձյալ հասկացա, որ, ինչպես մյուս նմանատիպ դեպքերում, գործ ունեմ ոչ թե  Աստծո, այլ մարդու ստեղծագործության հետ, որ տաճարը կառուցողի ձեռքում, ով էլ որ նա լիներ,  կախարդական փայտիկ չի եղել, այլ մուրճ և բրիչ, որ նրանք կառուցել են ոչ թե օդից ու լույսից, այլ քարից և ցեմենտից…

Ես դանդաղորեն պտտվեցի տաճարի շուրջը, հաճախ և երկար կանգ առնելով, այնուհետև ներս մտա…

Այդքան կտրուկ դատարկված սիրտս  քիչ-քիչ սկսեց լցվել ջերմությամբ, սիրով, երախտագիտությամբ, հիացմունքով և ակնածանքով:  Եվ որքան շատ էի ուսումնասիրում տաճարը, այնքան մոտ էի դառնում, այնքան շատ էի հասկանում նրան, ավելի շատ սիրում…

Այո, այն հիրավի հիասքանչ է: Իհարկե, դա այն խելահեղ ցնորքը չէ, որը ես ինձ համար հորինել էի, սակայն ամեն դեպքում այն հիասքանչ է, ավելի հիասքանչ այն ամենից, ինչ ես մինչ օրս տեսել էի:

Պատարագ էր մատուցվում, սովորական, ամենօրյա պատարագ` առանց թատերականության և հանդիսավորության, լիովին դատարակ տաճարում:

Լայն  տաճարի հանդիսավոր-հանգիստ մթության  մեջ միայն ես էի առաջ շարժվում  դատարակ նստարանների միջով` փորձելով չաղմկել և կոշիկների ձայնով չխախտել մեծ անդորրը: Ինձ թվում էր` ես միայնակ եմ զորավոր Աստվածամոր  հետ, թեև այնտեղ տասնյակ քահանաներ պատարագ էին մատուցում, սակայն նրանք այնքան անշարժ էին նստած իրենց հնագույն, բարձր, փորագիր,  մուգ կաղնուց  պատրաստված աթոռներին, իսկ աթոռներն այնքան ճիշտ էին  դասավորված,  որ  միաձուլվում էին ճարտարապետության հետ. թվում էր` մարդիկ և կահույքը շինության անբաժան մասն են, դրա ճարտարապետական լրացումը:

Քահանաներն իրենց ձեռքում պահել էին  գրքեր` մուգ շապիկներով,  և երգում  էին սովորական, միալար օրհներգեր: Նրանց ձայնակցում էր փոքր երգեհոնը:

Ես նստեցի մի անկյունում, երկար այդպես մնացի` նայելով և լսելով նրանց:

 Հոգուս մեջ տիրում էր հանգստություն, հանդիսավորություն և ուրախություն:

Քահանաները երգում էին միաձայն` չշտապելով, չլարվելով: Երբեմն նրանց խմբերգն ընդհատվում էր  մանկական միայնակ ձայնով` մաքուր և զրնգուն, ինչպես արծաթե զանգակը, այնուհետև հնչում էին երգեհոնի հանգիստ, խիտ և հանդիսավոր ակորդները, որոնց կրկին քահանաների մեղմ ձայնն էր հետևում:

Իսկ այդ ամենի վերևում`  բարձունքում կորչող աղեղնավոր կամարներն են, շուրջը` խստորեն և բարեկազմորեն մասնատված սյուները  և հանգիստ, թրթռուն լույսով, ֆանտաստիկ պատուհանները` գունավոր ապակիներով:

Եվ ես նստել էի, նստել: Չգիտեմ` ինչի մասին էի մտածում, ինչ էի վերապրում: Եթե հնարավոր է աղոթել առանց բառերի, մտքերի, ցանկությունների, առանց խնդրանքների,  ապավինության, ապա, հավանաբար, ես աղոթում էի…

Այո, անկասկած, ես աղոթում էի: Ես շփվում էի  այն Մեծ Անհայտի հետ, որն ընկած է գիտակցության սահմաններից դուրս, դարից դար մնում է անհասանելի, սակայն անհաղթահարելի ուժով ձգում է դեպի իրեն, ոգեշնչում է  և մեկ ներդաշնակ ամբողջության մեջ միավորում կենցաղի մասնատված կտորները, անցյալն ու ապագան…

 Թվում է` էսթետիկ զգացմունքները, ինչպես բարձր գիտական միտքը, ծայրահեղ լարվածության աստիճանում անխուսափելիորեն վերածվում են կրոնական էքստազի: Չգիտեմ` արդյո՞ք վաղն այդպես կմտածեմ, սակայն այսօր դա ինձ թվում է անվիճելի ճշմարտություն:

Notre Dame-ը դարձավ ինձ համար մշտական ուխտագնացության վայր:  Երբ փարիզյան փողոցի աղմուկն ու անցուդարձը դառնում էին անտանելի, ես փախչում էի այստեղ և հին, լռակյաց կամարների ներքո հանգստանում հոգեպես: Ի վերջո, տաճարն ինձ համար դարձավ շատ հարազատ ու մտերմիկ, ես սիրեցի այն այնքան ուժեղ, որքան հնարավոր է սիրել զգացող և զգացմունքներին արձագանքող կենդանի էակին»:

Թարգմանությունը` Անի Սահակյանի

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture