image

Հանդիպում Թեհլիրյանի որդու հետ

Հանդիպում Թեհլիրյանի որդու հետ

Բաբկեն Սիմոնյան

 

Իմ անձնական արխիվում պահվում են թանկ ու հարազատ լուսանկարներ, որոնք առնչվում են Թեհլիրյան գերդաստանի կյանքին: 2006 թվականի նոյեմբերի 14-ին այցելել եմ Թեհլիրյանի բելգրադաբնակ որդուն՝ Շահեն Թեհլիրյան-Մելիքյանին: Այդ անմոռաց հանդիպումից մնացել են այս հրաշալի լուսանկարները: Շահենի պատմածները հոր մասին բացառիկ նյութ են եղել անդրադառնալու 1921-ի մարտի 15-ի բեռլինյան հայտնի իրադարձությանը և մեծ հայորդու սխրանքին: Այդ հանդիպման ժամանակ որդին՝ Շահենը ինձ նվիրեց Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանում՝ 1921-ին տպագրված «Դատավարութիւն Թալէաթ-փաշայի» գիրքը, որը, որպես սուրբ մասունք, պահում եմ իմ անձնական գրադարանում: 


 


Ահա գրքի շապիկը Սողոմոնի որդու՝ Շահենի ընծայագրով՝

Բաբկեն Սիմոնեանին՝
Շահէն Մէլիքեան
14.XI.2006
Պէլկրատ


Թեհլիրյանի մասին ծավալուն ակնարկս լույս է տեսել ՀՅԴ «Դրօշակ» ամսագրի 2009 թվականի 3-րդ և 4-րդ համարներում:
Սողոմոնի ավագ որդին՝ Շահեն Թեհլիրյան-Մելիքյանը կյանքից հեռացավ 2012 թվականին 87 տարեկանում: