image

Սփյուռքահայի դիտարկումը. Հայաստանը հիմա գործ եւ դրամ ունեցողի համար հազար Եւրոպա կ'արժէ

Սփյուռքահայի դիտարկումը. Հայաստանը հիմա գործ եւ դրամ ունեցողի համար հազար Եւրոպա կ'արժէ

Նուշիկ Միքայելյան

 

Շարունակում եմ ներկայացնել Հայաստանի առավելություններից պատառիկներ (ըստ տարբեր սփյուռքահայերի խոստովանությունների) ունկնդրի և ականատեսի իմ վկայություններով:

Օրեր առաջ պատահաբար հանդիպեցի մի լիբանանահայ ընկերոջ, որ տարիներ առաջ քմծիծաղով էր վերաբերում Հայաստանում մշտական ապրելու հեռանկարին:
Արդեն հինգ ամիս է ինչ տիկնոջ հետ, ապրում են Երևանում:
-Ոնց եղավ որ որոշեցիք ու եկաք... Դու չէի՞ր...(ժպիտով հասկացնում եմ նրա անցյալի կարծիքը): 
-Է այն ատեն Հայաստանը ուրիշ էր, հիմա լրիւ ուրիշ է...
-Ի՞նչը ուրիշ է...
-Անշուշտ Լիբանանի համեմատ, շատ աւելի կայուն երկիր է հիմա Հայաստանը... Յետոյ, որոշ հանգստութեան մը վարժուած մարդը, չի կրնար իմ տարիքէս ետք անհանգիստ ապրիլ... Հայաստան հիմա ամէն բան կայ... Միտքիդ ծայրէն ի՜նչ անցնի... Ինծի համար կարեւոր է քաղաքի կեանքը, ընկերական շփումները, կեանքի այն որակը, որ իմ ընտանիքիս կը գոհացնէ: Ըսել չեմ ուզեր, որ առանց սիրելու եկանք: Բայց ճիշդէն փախիլ չըլլայ, կրնայինք Եւրոպա ալ երթալ, բայց Հայաստանը հիմա գործ եւ դրամ ունեցողի համար, հազար Եւրոպա կ'արժէ: Դրամ ունիմ... Ամբողջ կեանքս աշխատած եմ, հիմա, արտադրամաս մը պիտի բանամ հոս, եւ մօտ 30-35 հոգիի աշխատատեղ ապահովեմ: Աս տարիքէս ետք գոնէ պզտիկ օգուտ մըն ալ ես տուած ըլլամ, եւ ինչու չէ, Աստուած ուզէ, ես ալ գոհ մնամ:
-Բայց տուն-մուն ծախեցի՞ք Պէյրութ:
-Ամէն բան: Եթէ կամուրջդ չայրես, հայ ես՝ մէյ մըն ալ ետ երթալ կը մտածես: Տիկինս ալ, ես ալ, նոր ծնածի պէս կը զգանք հիմա: Եւ business-ի լեզուով ալ եթէ խօսիմ, պէտք է խոստովանիմ, որ Հայաստան գործ հիմնելը հիմա շատ հեռանկարային է, մանաւանդ մեր՝ հագուստի արտադրութեան տեսանկիւնէն: Ամէն բան նոր կը սկսիկոր հոս: Ով որ շուտ կողմնորոշուի, ճիշտ ժամանակն է: Հիմա, ինչ գործ ալ դնես, երկիրդ կը շահի, դուն ալ, քիչ մը համբերութեամբ, լաւ կը զգաս: Կարեւորը, ամէն բան օրինաւոր...