image

Ախալքալաքում այսօր տեղի ունեցածը անընդունելի է.էդվարդ Այվազյան

Ախալքալաքում  այսօր տեղի ունեցածը անընդունելի է.էդվարդ  Այվազյան

 

 

 Հասարակական գործիչ  էդվարդ  Այվազյանը    գրում է ՝

 

    Բացարձակապես անընդունելի է երբ հայրենակիցները բաժանված քաղաքական թիմերի իրար հանդեպ թշնամանքով են լցվում եւ միմյանց ծեծի ենթարկվում հանուն ինչ-որ քաղաքական ուժերի կամ թեկնածուների։ Հնարավոր է սխալվում եմ, բայց իմ համոզմամբ այսօր Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ մի կապ չունի մարդկանց կուսակցական համոզմունքների, կամ նախագահի թեկնածուների ծրագրերի հետ։ Տեղի ունեցածը քաղաքական գաղափարախոսությունների բախում չի եղել։ Համոզված եմ, որ տվյալ լարվածությունը ոչ միայն օգտակար չէ այլ նաեւ վնաս է տալու Ջավախքի ժողովրդին։

 

Այսօրվա կատարվածը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ երբեմն ազգովի տրվում ենք ինչ-որ դրսից մեզ տրված դերերի եւ մոռանում մեր ազգին ու ժողովրդին հուզող խնդիրների մասին։ Ամեն անգամ մեծ ցավ եմ զգում երբ տեսնում եմ թե ինչպես մարդիկ լարվում են միմյանց հետ ընտրությունների ժամանակ։ Պետք է վերջ տանք այս ամենին եւ միմյանց կրկին սիրել սովորենք, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը հաշվի նստեն մեզ հետ եւ ոչ թե տաքուկ գրասենյակներում նստած մանիպուլյացիաի ենթարկեն մեր ժողովրդին։