image

«Կներե՛ք, ինձ մի հարց է տանջում, հայերը սպիտա՞կ էլ են լինում․․․». Սևամորթ հայուհու պատմությունը

«Կներե՛ք, ինձ մի հարց է տանջում, հայերը սպիտա՞կ էլ են լինում․․․». Սևամորթ հայուհու պատմությունը

Տիգրան Շահբազյան.

 

«Քեռիս ինքնաթիռով թռնում է Ամերիկա: Կողքը նստած էր մի սևամորթ: Ճանապարհին քեռուս աչքն ընկնում է նրա անձնագրին ու նկատում է, որ ազգանունը Սարգսյան է: Բնականաբար ծանոթանում են: Պարզվում է սևամորթի պապը հայ է: Ցեղասպանությունից հետո հայտնվել են Բրազիլիայում: Ահագին զրուցում են, ընկերանում: Սևամորթը հրավիրում է իրենց տուն: Քեռիս  իր  կնոջ հետ հյուրընկալվում է սևամորթ հայ ընտանիքի տանը:
Ընթրիքի ժամանակ կրկին ասում-խոսում են, միայն Սարգսյանի կինն է լուռ (որը նույնպես սևամորթ է): Մի պահ Սարգսյանը դուրս է գալիս սենյակից, և նրա կինը շատ կամաց ձայնով ու մի քիչ էլ թաքուն, որ ամուսինը չլսի, հարցնում է․
-Կներե՛ք, ինձ մի հարց է տանջում, հայերը սպիտա՞կ էլ են լինում․․․»: