image
Հրատապ լուրեր:

Արևմտահայն ու արևելահայը. Ճեպանկար

Արևմտահայն ու արևելահայը. Ճեպանկար

Հետաքրքիր մարդիկ ենք հայերս. կարող ենք իրար հետ խոսել ու չհասկանալ միմյանց: Փորձենք լսել արևելահայի և արևմտահայի խոսակցությունը.
- Ձգէ ատ պարանը…
- Ձգել եմ…
Ու այդպես էլ պարանը մնում է օդում, որովհետև արևմտահայերը «ձգել» ասելով հասկանում են՝ «բաց թողնել», իսկ արևելահայերը՝ «քաշել, ձիգ տալ…»
Մեկ ուրիշ պարագայում.
- Պահարան մը կուզեմ…
- Այս մեծ պահարանը չե՞ս տեսնում…
Հիմա էլ արևմտահայը «պահարան» ասելով՝ ծրար է ուզում նամակը ծրարելու համար, իսկ արևելահայի համար դա կահույքի մի մաս է, որտեղ սպասք, գրքեր կամ հագուստ ենք դնում, պահում…
- Հոգնած եմ, քիչ մը երկննամ…
- Էդ դեռ ինչքան պիտի երկարես…
Արևմտահայը ուզում է երկննալ, այսինքն՝ «ամբողջ հասակով պառկել», «հանգստանալ», իսկ արևելահայի համար դա «երկարելն է…»
Ու ապրում ենք՝ երբեմն իրար հասկանալով, երբեմն՝ ոչ, բայց սիրելով սիրելիին՝ մեր մայրենի լեզուն…

 

Լեզվի կոմիտե