image

Մարդասիրական յուրացման մասին՝ 20-րդ դարի խոշորագույն հումանիտար օգնության միության պատմությունից

Մարդասիրական յուրացման մասին՝ 20-րդ դարի խոշորագույն հումանիտար օգնության միության պատմությունից

Ռուբեն Շուխյան

 

«Ամերիկյան օգնության հավաքական կերպարը փոքրիկ հայուհի Շուշանն էր. 
Մարդասիրական օգնության յուրացումը համամարդկային նորմերի ոտնահարման և բարոյական անկման այն ոլորտն է, որին որևէ արդարացում ուղղակի հնարավոր չէ գտնել: Այդ առումով վերհիշենք մեկդարյա վաղեմության մի դրվագ՝ 20-րդ դարի խոշորագույն հումանիտար օգնության կազմակերպման պատմությունից: Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ, հույն և սիրիացի փախստականներին ու որբացած երեխաներին օգնելու նպատակով ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներում «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» («Near East Relief») հումանիտար օգնության կազմակերպությունը կազմակերպեց լայնամասշտաբ հանգանակություններ, որի շնորհիվ վերահաս մահից փրկվեցին հարյուր հազարավոր հայեր՝ Հայաստանում և Մերձավոր Արևելքի տարբեր գաղթօջախներում:

Ուշագրավ է, որ տրամադրվող մարդասիրական օգնության մասնաբաժնում նախատեսված հանրահայտ «Nestle» կաթնամթերքի արտադրանքի՝ կաթի փոշու թիթեղյա տուփի միասնական պիտակի համար որպես հիմնական դիմանկար ընտրվել էր Արևմտյան Հայաստանից գաղթած փոքրիկ հայուհի Շուշանի կերպարը, որն այդ ժամանակ ապաստանել էր Լիբանանի Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքում դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կողմից հիմնած «Թռչնոց բույն» («Bird's Nest») որբանոցում: Շուշանի նկարը առկա էր նաև ԱՄՆ-ում հանգանակությունների քաղաքները և օրերը ներկայացնող գովազդային մեծադիր պաստառներում:

«Nestle»-ի տուփերի և գովազդային պաստառների վրա անգլերենով գրված էր հետևյալ տեքստը. «Դուք թույլ չեք տա, որ ես սովամահ լինեմ, այնպես չէ՞... Ես փոքրիկ Շուշանն եմ Հայաստանից: Մեր տունը քանդեցին, հորս տարան, իսկ մայրս սովամահ եղավ, որովհետև ինձ էր տալիս եղած ուտելիքը... Ես այնքա՜ն սոված եմ և այնքա՜ն եմ մրսում, և հազարավոր իմ նման այլ երեխաները նույնպես...»:


Մարդասիրական յուրացման մասին՝ 20-րդ դարի խոշորագույն հումանիտար օգնության կազմակերպման պատմությունից