Անդրանիկ Մարգարեանի անուան Դպրոցում մի խումբ աշակերտներ այրել են Սերժի նկարը:
Որքանո՞վ Կ'արդարացնէք նման արարք:
Ըստ իս, կարելի է քննարկել նախկին նախագահի գործերն ու խօսքերը: ինչ կրնար ընել ու չ'ընել, ինչու ըրաւ կամ չ'ըրաւ, պատճառներն ու հետևանքները: Ուսուցիչը պարտաւոր է չեզոք դիրքերէ ուղղորդել աշակերտներու ոճը, թոյլ չտալ կիրքերու բորբոքում և վիրաւորական խօսքեր հնչեցնել կամ կեցուածք ունենալ ո'չ միմանց, ո'չ քաղաքական դէմքերու և երբէ'ք երկրի ղեկավարներու նկատմամբ:
Սա ելք չէ:
Ես չե'մ ուզեր, որ իմ դուստրը վայրենանայ:
Սալբի Պօշկէզէնեան Սեփոյեան