image

Նարեկացի ծնած և Նարեկացի ունեցող ժողովուրդն այլ կերպ պետք է ապրի և մտածի. Զաքարիա ծ-վրդ. Բաղումեան

Նարեկացի ծնած և Նարեկացի ունեցող ժողովուրդն այլ կերպ պետք է ապրի և մտածի. Զաքարիա  ծ-վրդ. Բաղումեան

Հայկական ԶԼՄ-ները հաջորդաբար տարածում են «ցնցող լուրը»`հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչը երևանյան համերգի ժամանակ Նարեկացի է ընթերցել: Իսկ մենք վերջին անգամ ե՞րբ ենք Նարեկացի ընթերցել կամ ընդհանրապես գոնե մեկ անգամ նրա ԱՂՈԹԱՄԱՏՅԱՆՆ ամբողջությամբ ընթերցե՞լ ենք, փորձել ենք հասկանալ այս մեծ վարդապետին:

Օտարները երբեմն ավելի են գնահատում մեր հոգեմտավոր ժառանգությունը և ուշադրություն դարձնում, քան մենք:

Ցայսօր շատերի համար Նարեկը պարզապես մի գիրք է, որ բարձի տակ են դնում բժշկվելու համար: Հազար անգամ ոչ. հրեշտակային վարդապետ Ս. Գրիգոր Նարեկացին այն իբրև աղոթք է գրել, հաճախ ընթերցեք և զորացեք, քանզի ձեզ էլ կգտնեք նրա էջերում:

Նարեկացի ծնած և Նարեկացի ունեցող ժողովուրդն այլ կերպ պետք է ապրի և մտածի...