image
Հրատապ լուրեր:

Կեանքը սիրող ու շուրջը երջանկութիւն սփռող մեր Քրիստափոր ամմոն.Խաժակ Այնթէպլեան

Կեանքը սիրող ու շուրջը երջանկութիւն սփռող մեր Քրիստափոր ամմոն.Խաժակ Այնթէպլեան

Դամասկոս պիտի երթա՜նք , Դամասկոս պիտի երթա՜նք...

Հիմա չէ անշուշտ : Այս օրերուն շատ ալ ուրախանալիք բան չէ Դամասկոս երթալը , բայց մեր մանկութեան տարիներուն հայրս երբ շարէր մեզ իր չորս հոգինոց «վոլքս վակըն»ին մէջ , Մայրս ,եղբայրս , հորեղբորս տղան եւ երու աղջիկները ետեւը , ես եւ քոյրս ալ մեծ մօրս գիրկը առջեւը, անհամբեր կը սպասէինք երբ Դամասկոս պիտի հասնինք , որ Քրիստափոր հօրեղբայրս իր զաւակներուն մէջ խառնէր ու ամէն օր տեղ մը տանէր մեզի : Օր մը շոգեկառքով դէպի Պլուտան ու Զապատանի , օր մըն ալ որսի:

Հօրեղբայրս եւ իր տղաքը լաւ որսորդ էին բայց շուն չունէին : Ես ալ որսի համար պիտանի չէի բայց որսի շան դերը բաւական լաւ կը կատարէի : Միայն հոտառութիւնս քիչ մը տկար էր , աչքս ալ այդքան սուր չէր , ատոր համար օր մը երբ խոշոր բան մը դիմացնէս անցաւ հօրեղբայրս ալ վրան կրակեց , ես վազեցի ու երկու ձեռքով բարձրացուցի ՝

-Նապաստակը տեսէ՜ք , նապաստակը տեսէ՜ք։

-Ծօ ատի նապաստակ չէ , շուտ թափէ նայիմ այդ ճարտոնը ....

Գիշերն ալ Դամասկոս ապրող մուսալերցիները կը հաւաքէր ու խնճոյքը կը սկսէր.....

Է՜հ.... Կեանքը սիրող ու շուրջը երջանկութիւն սփռող մեր Քրիստափոր ամմոն , լաւ յիշատակներ ձգելով իր ետին երէկ բաժնուեցաւ մեզմէ դէպի յաւերժութիւն ...

 

 Խաժակ  Այնթէպլեան/ Այնճար