image

Երանի օրին մէկը լեզու կտրելն ալ ատամնաբոյժներուն վստահուէր.Խաժակ Այնթէպլեան

Երանի օրին մէկը լեզու կտրելն ալ ատամնաբոյժներուն վստահուէր.Խաժակ Այնթէպլեան

Այս կիրակի կը ներեք    քնացած մնացի:

Մասնաւոր նորութիւն մըն ալ չունիմ ձեզի: Օդը դեռ տաք է , ազգին վիճակն ալ դեռ միեւնոյնն է , դեղձը վերջացաւ , փորերնիս հիմա աւելի լաւ է : Միայն բամբասանքները այնքան շատցած են որ մարդիկ սարսափած քովս կը վազեն . 
-Տոքթոր այս շատախօսին ակռան երբ քաշես կրնա՞ս հաճիս լեզուն ալ կտրել:
Իսկ շատախօսին համար լեզուն այնքան յարգի է որ նախապէս զիս կը զգուշացնէ . 
-Տոքթոր ուշադիր եղիր երբ ակռաս տաշես , յանկարծ լեզուս չկտրես:
Է՜հ ատմնաբուժութիւնը ուրտեղները հասաւ , ակռայ քաշելէն սկսաւ ակռայ ցանելուն հասաւ , բայց այս սանձարձակ լեզուներուն ճարը չգտնուեցաւ : 
Երանի օրին մէկը լեզու կտրելն ալ մեզի վստահուէր , եթէ ես միայն չարախօսներն ու բամբասողները յանձն առնէի , բաւական շատ գործ կ'ունենայի , կը հարստանայի....