image

Մոտեցա մի քիչ այն կողմ կանգնած երկու ոստիկաններին, ասացի որ տաքսու վարորդը մեզ կողոպտում է

Մոտեցա մի քիչ այն կողմ կանգնած երկու ոստիկաններին, ասացի որ տաքսու վարորդը մեզ կողոպտում է

Խորեն Արամունի

 

Երեկ աղջկաս տանում էի օդանավակայան, տաքսու վարորդին հարցրինք՝ հաշվիչ ունե՞ս: Այո, պատասխանեց նա: Հասանք, հարցրի՝ ի՞նչ պիտի վճարեմ: 5 հազար, պատասխանեց նա:

-Չեմ վճարում, կարող ես ոստիկան կանչել,- ասացի ես ու մի քիչ հեռացա:

-Ցավդ տանեմ հաշվիչ կա, օրենք կա, կարող ա...

Ես մոտեցա մի քիչ այն կողմ կանգնած երկու ոստիկաններին, ասացի որ տաքսու վարորդը մեզ կողոպտում է, գրպանս է մտնում, ի՞նչ անեմ: Ասացին` դե որ ուզում ա տուր էլի, մենք ինչ կարանք անենք, սոչիկ կա, օրենք կա: Բայց Երևանից մինչև այստեղ 12 կիլոմետր էլ չկա, ո՞նց 5 հազար... Հետո վարորդը մոտեցավ, 3 հազարով բարիշեց: Վերադարձին, գիշերը ժամը 2-ին նորից մոտեցա այդ ոստիկաններին, մեկը մեքենայի մեջ ննջում էր, հարցրի` լսել եմ այստեղից երևան ժամը մեկ ավտոբուս է շարժվում... Խոսքս չավարտած, ասաց` խաբար չեմ, չգիտեմ: Մտա ներս, հարցրի օդանավակայանի ոստիկաններին, նրանք էլ խաբար չէին, մոտեցա տեղեկատուին, ասաց՝ այո՛, իջեք առաջին հարկ, դիմացը ավտոբուս է կանգնած, ժամը մեկ շաժվում է: Իջա: Այդպես էլ կար, վարորդը բարեհամբույր, կոկիկ հագնված երիտասարդ էր, ասաց որ 10 րոպեից շարժվում ենք: Շարժվեցինք, երկու ուղևոր էինք: Հասանք: Վճարեցի հինգ հարյուր դրամ, վարորդը ստիպեց, որ վերցնեմ մանրը, ամոթով վերցրեցի, այնպես որ օգտվեք 300 դրամով հարմարավետ ավտոբուսներից, ժամը մեկ դեպի օդանավակայան և հակառակը: