image

Գերմանիա ապրող 97-ամեայ Պարոն Կարպիսի փափաքը ՝ հանդիպիլ բոլոր հայերուն հետ

Գերմանիա  ապրող 97-ամեայ  Պարոն  Կարպիսի   փափաքը ՝ հանդիպիլ   բոլոր  հայերուն  հետ

Գերմանիոյ  Թեմի   փոխ առաջնորդ  Տ.  Սերովբէ   ծ.վ. Իսախանեան այսօր իր դիմատետրի  էջին        հետաքրքրական գրառում մը կատարած է:

Ստորեւ  կը  ներկայացնենք   գրառումը.

Այսօր կրկին այցելեցի Հանաուի մեր համայնքի եւ մեծ հաւանականութեամբ ամբողջ Գերմանիայի երիցագոյն անդամին` Կարպիս (Կարապետ) Գէօք-Կոստանեանին: Մի ամիս առաջ լրացաւ պարոն Կարպիսի ծննդեան 97-ամեակը:

Իր համաձայնութեամբ այս նկարը տեղադրում եմ այստեղ եւ նաեւ փոխանցում իր միակ խնդրանքը` հնարաւորութեան դէպքում այցելէք իրեն: Պարոն Կարպիսը կարօտում է բոլոր ծանօթ ու անծանօթ հայերին, կարօտում է մեր հայերէն լեզուն: Եւ ամէն մէկ հայի այցելութեամբ շատ կ'ուրախանայ: Փափաքողներին կարող եմ անձնական նամակով փոխանցել հասցէն:

Մի բան էլ ասեմ` իրեն խօսք տուեցի, որ մեր համայնքով շուքով պիտի նշենք իր 100-ամեակը: Ինքն էլ ինձ խօսք տուեց մինչ այդ անպայման ապրել: