image

Արդյո՞ք Հալեպում Իրինա Շեյքի ու Նաոմի Քեմբլի պես սուպերմոդելներն էին փողոց ավլում

Արդյո՞ք Հալեպում Իրինա Շեյքի ու Նաոմի Քեմբլի պես սուպերմոդելներն էին փողոց ավլում

Նարեկ Գալստյան

 

Բեյրութի օդակայանում իրեր ստանալիս երկու միջին տարիքի սիրիահայ կանանց խոսակցությունը, չնայած որ ականջ դնել չի կարելի, այնուամենայնիվ, գրավեց։ Հայաստանում չէին հարմարվել ու հետ պատերազմող Հալեպ էին մեկնում։ Անընդհատ բողոքում էին, որ Հայաստանում գործ չկա, ապրուստը դժվար է, Հալեպի հետ բաղդատել հնարավոր չէ։ Վերջին ակորդը, սակայն, հետևյալ նախադասությունն էր. 
«Գիշերը Երևանին մեջ պատուհանը բացի, ամմա, փողոցները 60 տարեկան հայ կնիկներ կ՚ավլեին կոր»։

Մյուս զրուցակիցն էլ, ձայնին ընդգծված ողբերգական շեշտադրություն տալով, գլուխը տմբտմբացրեց ու ավելացրեց։
«Մե՜ղք, կըլլա՞ մը հայ կնիկը փողոց ավլէ»։

Չդիմացա ու ներողություն խնդրելով հարցրի, թե արդյո՞ք Հալեպում Իրինա Շեյքի ու Նաոմի Քեմբլի պես սուպերմոդելներն էին փողոց ավլում։ Լավ էր, հումոր ունեին, ծիծաղեցինք ու անցանք առաջ: