image

Ալ Եսայան. «Սա նույնպես կանցնի: Ամերիկան լավ կլինի»

Ալ Եսայան. «Սա նույնպես կանցնի: Ամերիկան լավ կլինի»

Ալ Եսայան. ՏՏ գործարար

 

«Ես ծնվել եմ Իրանում և հեռացել եմ այնտեղից, երբ 13 տարեկան էի: Բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, ես հետագայում հիմնեցի 4 կազմակերպություն՝ CreationPoint Systems, Integrien, IconApps և IntelinAir: Իմ սիրելի Ամերիկան ինտեգրեց ինձ, կրթեց, ֆինանսավորեց և ի վերջո  դարձրեց ինձ հպարտ, հանդուժող և կարեկցող մարդ և ամերիկացի: Ամերիկան, որին ճանաչում ու սիրում եմ, չի ստեղծում պատնեշներ, հուսահատ փախստականներին չի վերաբերում արհամարհանքով և խտրականություն չի դնում ռասսայի, ազգության կամ կրոնների միջև: Ամերիկան, որին ես սիրում եմ, որպես ազատության փարոս, կհաղթահարի ներկայիս էվոլյուցիայի արագությունը: Աշխարհը տեսել է շատ ավելի հզոր «տղամարդկանց», քան ներկայիս կերպարներն են և աքսորել է նրանց դեպի հավերժական անպատվություն: Սա նույնպես կանցնի: Ամերիկան լավ կլինի և կշարունակի բարձրանալ՝ աշխարհի տարբեր կողմերից եկած կարեկից և սիրող մարդկանց գործողությունների և ոգու միջոցով»