image

Փոլ Մաքքարթնին Թեհրանում՝ Վիգեն Տերտերյանի հետ հանդիպման ժամանակ

Փոլ Մաքքարթնին Թեհրանում՝ Վիգեն Տերտերյանի հետ հանդիպման ժամանակ

Ռուբեն Շուխկյան

 

 

Ներկայացնենք համացանցում առկա մի ուշագրավ լուսանակար՝ Փոլ Մաքքարթնիի Թեհրան այցելության մասին պատմող քիչ հայտնի փաստի մասին: Իսկ պատմությունն այսպիսին էր. 1968-ի սկզբին հանրահայտ «Բիթլզ» խմբի երաժիշտները ուղևորվել էին Հնդկաստան: Եվ ահա, Անգլիա ետդարձի ճանապարհին Փոլ Մաքքարթնին և դերասանուհի Ջեյն Էշերը (այն ժամանակ նրանք նշանված էին) երկու օրով հանգրվանում են Թեհրանում: Այդ կարճատև մասնավոր այցի ընթացքում Փոլն ու Ջեյնը հանդիպեցին նաև իրանահայ ճանաչված փոփ երգիչ Վիգեն Տերտերյանի հետ: Լուսանկարում կիթառով՝ Վիգեն Տերտերյանն (1929-2003) է, որին ժամանակակիցները անվանում էին «Պարսից ջազի Սուլթան»: