image

Ես Ամերիկայում իմ կեանքն էի ապրում՝իսկ դու հայրենիք ես պաշտպանում. Յակոբ Պէրպէրեան

Ես Ամերիկայում իմ կեանքն էի ապրում՝իսկ դու հայրենիք ես պաշտպանում. Յակոբ  Պէրպէրեան

Առավոտ 5-ին զանգ եմ ստանում, անծանոթ համար է.

-Ալո՞

-Հակոբ, բարև, երևի ինձ չհիշես, Արսենն  եմ՝  5 տարի առաջ իրար հետ վիճեցինք։
Մտքումս՝ էս ով ա, ի՞նչա հիշում,  հորս արև, ի՞նչա ուզում առավոտ լույսից առաջ

-Ե՞վ

-Հենց հիմա Ամերիկայից եկա, առաջինը քեզ եմ զանգում, ապրիլին նկարդ տեսա սահմանը պահում ես, ես Ամերիկայում իմ կեանքն էի ապրում, իսկ դու հայրենիք ես պաշտպանում, զանգում եմ քեզանից  ներողություն խնդրեմ հետդ վիճելու համար՝ ներիր  ինձ:
-Այ մարդ, ի՞նչ ես հիշում, թող քնենք։