Ինչ նշանակութիւն ունէր «Արիւնոտ լուացք» ներկայացումը. Կը պատմէ Մարիամ Մուղտուսեանը... Ժամ առաջ հասնիլ Արցախ․ Արայիկ Յարութիւնեանի կոչը... Իրան հարուածած է Ատրպէյճանի դիրքերը... Արամ Սեփեթճեանի լուսաւոր յիշատակին...
Գորիս-Բիքֆայա. Սիրո թրթիռներ
Հեղինակ՝ Անուշ Թրվանց 24 Սեպտեմբեր 2020 , 21:08
Դիտումների քանակ՝ 1305

Գորիս-Բիքֆայա. Սիրո թրթիռներ

2002-ին, երբ տեղափոխվեցի Լիբանան, ուղիղ 10 տարի մենք տարվա  մեջ 8-9 ամիս ապրում էինք Լիբանանի Բիքֆայա լեռնային քաղաքում: Այդ քաղաքը լեռների և անտառների մեջ սուզված մի բնապատկեր է՝ 7-րդ դարից եկած իր հնագույն պատմությամբ և քրիստոնյա խաղաղ ու աշխատասեր բնակիչներով: Բիքֆայան նաև ամառանոցների քաղաք է, այդտեղ շատ հայեր տներ ունեն, որտեղ ապրում են տարվա մեջ  մոտ  յոթ-ութ ամիս,  շատերը՝ ամբողջ տարին, այդտեղ են գտնվում նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքն ու կաթողիկոսի ամառային նստավայրը…

Հուշարձանների, աղբյուրների, սպիտակ պատերով և կարմիր տանիքներով տների քաղաքն է Բիքֆայան, որի օդն ու ջուրը բուժիչ են, ու Լիբանանի կենտրոնական քաղաքների ապականված օդից, աղմուկից  և անհամ ջրից հետո Բիքֆայան միշտ դրախտ էր թվում: Իրերը հավաքելու և Բիքֆայա գնալու ամիսը ապրիլն էր, երբ Լիբանանում վրա էր հասնում հեղձուցիչ շոգը…

 

Բիքֆայա

 

Բազմաթիվ հովեկներ Բիքֆայայի իրենց տնամերձ այգիներում փռում էին զոլավոր ներքնակ-աթոռները, ծառերից կապում ցանցկեն ճոճերը և  վայելում հրաշք բնությունն ու լռությունը:  Երեկոները գնում էինք քաղաքամերձ հանքային աղբյուրներն  ու խմելու ջուր բերում, որ խմում էինք իբրև զովացուցիչ:  Բոլոր այդ ամիսներին հիանում էինք Բիքֆայայի ծաղիկներով (քաղաքը նշանավոր  է եղել իր Ծաղկի փառատոնով), անվերջ կանաչ ու փարթամ բնությամբ…  Բիքֆայայի ամառանոցային շրջանն ավարտվում էր հոկտեմբերին, և մենք, հավաքելով իրերը, իջնում էինք մի փոքր ներքևում գտնվող մեր քաղաքը...


Կորոնավիրուսի համաճարակի անցնած ամիսներին Բիքֆայան զերծ է մնացել վարակից, քաղաքային իշխանություններին հաջողվել է կիրառել անվտանգության բոլոր միջոցները, բնակիչներն էլ հավանաբար, կարգապահ են եղել…  Այսօր առավոտյան Բիքֆայայի լուրերը հաղորդող մի կայքից տեղեկանում եմ, որ քաղաքում միանգամից 16 վարակակիր է  հայտնաբերվել…

Կապվում եմ Բիքֆայայի քաղաքային խորհրդի միակ հայ անդամի՝ Վահե Քալինջյանի հետ, որ հայտնեմ մտահոգությունս և ավելի թարմ տեղեկություններ ստանամ, թե ինչպե՞ս է միանգամից այդքան վարակակիր հայտնվել: Պարոն Վահեն Բիքֆայայի հնաբնակներից է, քաղաքապետարանի վաղեմի աշխատող, ապրում է Բիքֆայայի հոգս ու ցավով և  նույնպես մտահոգ էր, ասում է՝ մինչև հիմա Բիքֆայայում վարակակիր չկար և միանգամից այդքան մարդ…  Թվերի ավելացումը Լիբանանի ընդհանուր համաճարակային սրված վիճակի հետ է կապված. այնտեղ հիմա համաճարակի բարձրակետն է՝ վերջին օրերին երկրում օրական հայտնաբերվում է  մոտ 1000  վարակակիր…


-Բայց ես հիմա Գորիս եմ,-ավելացնում է պարոն Վահեն:


Մի պահ ինձ թվաց սխալ լսեցի:


-Այո՛, Գորիս, Հայաստան,- հաստատեց հեռավոր Բիքֆայայի քաղաքային խորհրդի անդամը,- գորիսեցի եմ արդեն, ինձ լավ եմ զգում այստեղ…  

Մնացածն արդեն պատմում է մեր աշխույժ զրույցի ընթացքում:   Պարզվում է՝ Վահե Քալինջյանը մոտ երկու տարի առաջ, Հայաստան գալով, նաև Գորիս է այցելել, սիրահարվել քաղաքին և որոշել անպայման ինչ-որ ծրագրով վերադառնալ: Ուզում է ինքնատիպ հյուրատուն կառուցել,  արդեն սկսել է, Գորիսում էլ,  բնականաբար, ողջունում են նման  ծրագրերը…  Ավելին, անցյալ տարի Վահե Քալինջյանը Գորիս է ուղեկցել նաև Բիքֆայայի կին քաղաքապետ Նիքոլ Ժեմայելին,  Լիբանանից երկրի խորհրդանիշ մայրին  են տարել և  Գորիսի քաղաքապետի հետ տնկել քաղաքի նորաբաց դիտակետում:



 

Գորիսի և Բիքֆայայի քաղաքապետերը մայրի են տնկում Գորիսում (Լուսանկարը՝ համայնքապետարանի էջից)

 

Իսկ անցյալ ամառ Վահե  Քալինջյանը Բիքֆայայի  Դեղձի փառատոնին հրավիրվել է նաև հայաստանցիների, այդ թվում՝ Գորիսում բրդից կարպետ գործող մի աշխատանոցի աշխատակիցների, մեր ձեռագործ աշխատանքները, հայկական ուտելիքները ներկայացրել են ավանդական այդ փառատոնին…



Վահե Քալինջյանը (ձախից), Գորիսից Դեղձի փառատոնին մասնակցած Ռուզաննա Տոռոզյանի, Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունու և Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժեմայելի հետ

 

Գորիս-Բիքֆայա…  Ես արդեն զգում եմ սիրո այն թրթիռները, որ հասնում են հեռավոր Բիքֆայա քաղաքից մինչև իմ հայրենի Գորիս և՝  հակառակը: Պատկերացնում եմ այդքան երկար ճամփա կտրած մարդու հուզումները  և գորիսեցիների վերաբերմունքը՝ իրենց քաղաքում  լավ գործ անել փորձող բիքֆայացի հային: Ու մի պահ ես հանկարծ սկսեցի խիստ նմանություն տեսնել Բիքֆայայի և Գորիսի միջև: Բիքֆայան համարվում է Լիբանանի կարմիր տանիքների քաղաքը, նույնպիսի կոչում ունի նաև Գորիսը Հայաստանում: Գորիսի՝ վերևից դիտված կարմիր տանիքների համայնապատկերը ոչ մի քաղաքային տեսարանի հետ չես շփոթի: Բիքֆայայում էլ կա բարձունք, որտեղից դիտում էինք քաղաքն ու համաչափ գծված փողոցները…


Բիքֆայան՝ դիտված բարձունքից

 

Գորիսը՝ վերևից

 

Երկու քաղաքներն էլ հաճախ են կոչում ժայռերի քաղաք.  2000-ականների վերջին, հիշում եմ, դեռ այնտեղ էի, Բիքֆայայի ժառանգության պահպանման հիմնադրամը սկսեց վերականգնել քաղաքի հին ճարտարապետությունը և տների պատերն արտաքինից պատել նույնանման շարվածքով՝ մի փոքր ուռուցիկ ու անհամաչափ քարերի այդ շարվածքը բնորոշ է հենց Բիքֆայային:

Ավանդականը վերականգնելու   ծրագիր է այսօր իրականացնում նաև Գորիսի քաղաքային իշխանությունը՝ վերականգնվում  է Գորիսին բնորոշ «բարքաշ» շարվածքը՝ քաղաքի առանձնատների պատերին, ամրացվում են փայտյա պատշգամբները… 


«Բարքաշ» շարվածքը՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանի արտաքին պատին

 

Գորիսը օրեօր նոր տեսք է ստանում, քաղաքը մաքուր է և խաղաղ… Մի այլ թեմա են Գորիսի պանդոկները, որոնց անունների մեջ սիրելի են բակունցյան պատմվածքների վերնագրերն ու հերոսները՝ «Միրհավ», «Մինա»… Գորիսում դեղձ չի հասնում, բայց այստեղ էլ, վստահ,  կարելի է գտնել քաղաքին բնորոշ ինչ-որ բան և կազմակերպել տոն: Բիքֆայայի դեղձի փառատոնը  երիտասարդ է, բայց  Բիքֆայայի դեղձի ակունքները հասնում են մինչեւ 1940-ականներ, երբ Բիքֆայայում բնակվող Ժեմայել ընտանիքը (հետագայում՝ Լիբանանի նախագահական ընտանիք) ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ապրող հայտնի գենետիկ Էռնեստ Բաբքոքից Լիբանան ներմուծեց Բաբքոք դեղձատեսակն ու բազմացրեց Բիքֆայայում:  Մինչ այդ՝ 1930-ականներին Բիքֆայան հայտնի էր Ծաղկի  միջազգային փառատոնով, սակայն դեղձի ներմուծումից հետո քաղաքը հռչակվեց իր դեղձով: Փառատոնի ժամանակ Բիքֆայայի և մերձակայքի այգեգործները ցուցադրում և վաճառում են այդ տարածքի պարծանքը՝ մանուշակագույն, կարմիր և վարդագույն մանր դեղձը, որն ունի յուրահատուկ համ: Իսկ Գորիսը յուրահատուկ համերի պակաս չունի: Մնում է ընտրենք նրանցից ամենայուրահատուկը…


 


Բնակելի տուն Գորիսում.  այս տանը 1870-1882 թվականներին ապրել է Մեսրոպ Մագիստրոս արք․Տեր-Մովսիսյանը

 

Ավանդական տուն Բիքֆայայում


 


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Անուշ Թրվանց Անուշ Թրվանց
Սովորել է ԵՊՀ-ում, իբրեւ լրագրող աշխատել է Հայաստանում եւ Սփյուռքում: Ունի Տեղեկատվական գիտությունների մագիստրոսի աստիճան (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն-2019) 
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture