Ապրիլեան պատերազմ, խաղաղապահ զօրքերու հետ Աֆղանիստան ու կրկին Արցախ, որ Դերենիկի վերջին պատերազմը դարձաւ (տեսանիւթ)... Փաշինեան պիտի մեկնի Մոսկուա... Նաւթի գինը կրնայ աճ գրանցել, իսկ Ռուսաստանի տնտեսութիւնը բարելաւուիլ... Ճերմակ քաղաքը մնաց հեռուն......
Ադրբեջանը՝ որպես Էրդողանի հավակնությունների պատանդ
Հեղինակ՝ Հայկ Գաբրիելյան 04 Սեպտեմբեր 2020 , 17:04
Դիտումների քանակ՝ 2208

Ադրբեջանը՝ որպես Էրդողանի հավակնությունների պատանդ

2020թ․ օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ` դատապարտելով Թուրքիայի ապօրինի ու սադրիչ գործողությունները[1]։ Օգոստոսի 17-ին պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի ԱԳՆ-ը, որում զարմանք և զայրույթ հայտնեց, որ «Հայաստանը ներկայացնում է Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն»[2]։ Չենք բացառում, որ այս պարագայում գործ ունենք նաև Թուրքիայի նախանձի հետ․ Հայաստանը Հունաստանին աջակցություն է հայտնում անշահախնդիր, ի տարբերություն Թուրքիայի, որը մշտապես տնտեսական զիջումներ է կորզում «եղբայրական» Ադրբեջանից՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր արած ադրբեջանամետ հայտարարությունների դիմաց։

            Նկատենք, որ Հունաստանին ու Կիպրոսին աջակցություն հայտնելու պլանում Հայաստանը կորցնելու բան չունի, նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն նվազեցնում «Էրդողանական Թուրքիայի» հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը, քանի որ այդօրինակ հեռանկար պարզապես գոյություն չունի։ Արդյունքում նպատակահարմար կլինի, որ Հայաստանը շարունակի Էգեյան ու Միջերկրական ծովերի զարգացումների վերաբերյալ Հունաստանին ու Կիպրոսին աջակցելը, ինչն աստիճանաբար կհանգեցնի Թուրքիայի համար սեփական նժարը ծանրացնելուն և սեփական (քիչ թե շատ) պահանջարկը մեծացնելուն։

            Օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքական հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը «Ազերթաջի» հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի գործունեությանն Արևելյան Միջերկրականում և քննադատեց Հայաստանին՝ այդ հարցում կարծիք հայտնելու համար[3]։ Օգոստոսի 19-ին էլ նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան[4]։

            Ադրբեջանական կողմի այս արձագանքները կարող ենք համարել բավական ուշացած։ Բանն այն է, որ Հայաստանը, Հունաստանի հետ չլինելով «մեկ ազգ, երկու պետություն», իր աջակցությունն է հայտնում նրան, մինչդեռ Ադրբեջանը փաստորեն չէր շտապում սեփական աջակցությունը հայտնել «եղբայրական» Թուրքիային։ Այն, որ ադրբեջանական կողմը, ի վերջո, հանդես եկավ նման հայտարարությամբ, ունի երկու կարևոր պատճառ։

1.Առաջին պատճառն այն է, որ Տավուշյան թեժացման ժամանակ Թուրքիան տարբեր մակարդակներով, բավական ինտենսիվ և անգամ կոշտ ու սպառնալից հայտարարություններ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ այդպիսով զգալի աջակցություն հայտնելով Ադրբեջանին։ Ելնելով դրանից՝ «եղբայրական» Ադրբեջանը չէր կարող իր պատասխան աջակցությունը չհայտնել Թուրքիային՝ կապված Արևելյան Միջերկրականում նրա դիմակայության հետ։ Սակայն մյուս կողմից Ադրբեջանի համար Արևելյան Միջերկրականի շուրջ Թուրքիային աջակցություն հայտնելը որոշակի ռիսկ է՝ վատթարացնելու համար Թուրքիայի հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրների (Իսրայել, ԱՄԷ, Ֆրանսիա, Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս) հետ իր հարաբերությունները։ Սա վկայում է, որ Ադրբեջանը գնալով դառնում է «Էրդողանական Թուրքիայի» տարածաշրջանային ագրեսիվ գործողությունների պատանդը, որ նա շարունակ հարկադրված է լինելու իր աջակցությունը հայտնելու դրանց և արդյունքում խնդիրներ ունենալ տարբեր երկրների հետ, ինչը ցանկալի չէ նրա համար։

Ընդ որում՝ այս հարցում թուրքական կողմի ճնշումը գնալով կարող է ուժեղանալ․ Թուրքիան Ադրբեջանից կարող է պահանջել վերանայել Իսրայելի հետ լավ հարաբերությունները՝ ընդգծելով, որ ինքը, հանուն «եղբայրական» Ադրբեջանի, տարիներ շարունակ վատթարացրել է հարաբերությունները Հայաստանի հետ, փակ է պահում նրա հետ սահմանը, և որ Ադրբեջանը պետք է գործով ցույց տա, որ «Թուրքիայի ցավը դա նաև իր ցավն է»։ Իհարկե, Ադրբեջանը շարունակում է միլիարդավոր դոլարների ներդրումներով, համատեղ տարբեր նախագծերով և այլնով կերակրել Թուրքիային, որպեսզի վերջինս շարունակ աչք փակի Իսրայելի հետ իր լավ հարաբերությունների վրա, սակայն հետագայում թուրքական կողմի այս դիրքորոշումը կարող է կոշտանալ՝ կախված տարածաշրջանային զարգացումներից։ Օրինակ, հետագայում Էրդողանը կարող է Ալիևից աջակցություն պահանջել Հին Երուսաղեմում գտնվող և մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկը հանդիսացող Ալ-Աքսա մզկիթը «ազատագրելու» հարցում (Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ֆոնին Էրդողանը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է Ալ-Աքսան «ազատագրելը»[5]

Ընդ որում, խնդիրը կարող է չավարտվել միայն Իսրայելով․ Թուրքիան կարող է Ադրբեջանից պահանջել ճանաչել ինքնահռչակ ՀԿԹՀ-ը, որը Արևելյան Միջերկրականում առկա դիմակայության կիզակետում է և որին համայն աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան (ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանն այն չի ճանաչել Արցախյան հիմնախնդրի պատճառով)։ Կամ էլ Թուրքիան կարող է շարունակել աչք փակել այդ ամենի վրա՝ պայմանով, որ Ադրբեջանը շարունակ մեծացնի Թուրքիային իր տնտեսական օգուտները, նորանոր զիջումների գնա տարատեսակ հարցերում։ Այդպիսով Էրդողանի տարածաշրջանային գործողությունները կարող են նոր և տհաճ խնդիրների առջև կանգնեցնել Ադրբեջանը, որի նախագահ Իլհամ Ալիևի համար գնալով ավելի է դժվարանալու դրանց շուրջ Թուրքիային աջակցություն չհայտնելը։ Այս համատեքստում Ի․ Ալիևը հայտնվել է երկու քարի արանքում․ մի կողմից «եղբայրական» Թուրքիան, մյուս կողմից՝ իր համար մեծ կարևորություն ունեցող մի շարք երկրներ։ Նրանց միջև խուսանավելու Ադրբեջանի հնարավորությունները նվազելու են հետագայում։

2. Երկրորդ պատճառն այն է, որ Արևելյան Միջերկրականի դեպքերի շուրջ Ադրբեջանի արած  հայտարարություններում մեծ դեր ուներ ՀՀ ԱԳՆ-ի վերոնշյալ հայտարարությունը, որից դժգոհ է ոչ միայն Թուրքիան, այլև՝ Ադրբեջանը՝ չնայած նրան, որ իրականում այդ հայտարարությունը չէր առնչվում վերջինիս։ Ամենևին պատահական չենք համարում, որ ադրբեջանական կողմի հայտարարությունների մեծ մասն ուղղված էր ոչ թե Թուրքիան աջակցելուն, այլ՝ Հայաստանը քննադատելուն։ Ավելին, նման արձագանքի հիմնական պատճառ ենք համարում ոչ թե այն, որ իր հայտարարությունում ՀՀ ԱԳՆ-ը դատապարտեց Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրականում, այլ՝ ընդհանրապես այդ թեմայով հայտարարություն անելը։ Բանն այն է, որ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքից հետո Ադրբեջանն արդեն հարկադրված էր հանդես գալ «պատասխան» հայտարարությամբ («մեկ ազգ, երկու պետություն»), աջակցություն հայտնել «եղբայրական» Թուրքիայի տարածաշրջանային գործողություններին՝ իր համար դրանից բխող հետևանքներով։

Ստացվում է, որ հետագայում հայկական կողմն Արևելյան Միջերկրական զարգացումների շուրջ որքան հաճախ իր աջակցությունը հայտնի Հունաստանին ու Կիպրոսին, առնվազն նույնքան հաճախ (եթե ոչ ավելի) ադրբեջանական կողմը հարկադրված կլինի իր աջակցությունը հայտնել Թուրքիային և ձեռք բերել նոր խնդիրներ։ Այդպիսով, Հայաստանը հնարավորություն է ստացել դրդել Ադրբեջանին՝ դիմելու անցանկալի գործողությունների և ամեն անգամ ապացուցելու, որ «մեկ ազգ, երկու պետությունը» սոսկ «բլեֆ չէ», որ «Թուրքիայի ցավը դա նաև իր ցավն է»։

 

Հայկ Գաբրիելյան

 

 

1ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ, 15082020

 2 Dışişleri: Ermenistan'ın Doğu Akdeniz ile ilgili fikir beyan etmesi hadsizlik ve sorumsuzluk örneği, Anadolu Ajansı, 17.08.2020

3 Хикмет Гаджиев: Комментарии МИД Армении в связи с Восточным Средиземноморьем – последняя стадия лицемерия, Азертадж, 17.08.2020 

4 МИД Азербайджана: Безосновательные заявления Армении в адрес Турции должны быть решительно осуждены, 1news.az, 19.08.2020

 5Turkey vows to 'liberate Al-Aqsa' after turning Hagia Sophia to mosque, The Jerusalem Post, 11․07․2020



 

 

 

 

 

«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Հայկ Գաբրիելյան Հայկ Գաբրիելյան
Հայկ Գաբրիելյանը թուրքագետ է, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ։ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող է, Թուրքիայի մասին մոտ 250 գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ։  
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture