Նենգափոխութեան հերթական փորձ. Շահումեանի հայկական եկեղեցին փորձած են ներկայացնել որպէս ալպանական... Գագիկ Ծառուկեանի թոռները վարակուած են «Քորոնա»ով... Լիբանան. Աղէտեալ նաւահանգիստին մէջ պայթուցիկ նիւթեր գտնուած են... Յո՞ երթաս, ազգ իմ սիրելի...
Կանայք՝ վտանգի մեջ
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան 31 Օգոստոս 2020 , 17:27
Դիտումների քանակ՝ 1380

Կանայք՝ վտանգի մեջ

Իսլամական երկրում Սուրբ գրքի տարածման դժվարությունն ինձ համար իբրև կին չբազմապատկվեց, սակայն դյուրին չէր ծառայել մի երկրում, որտեղ քեզ տեսնում են իբրև բաժանարար, երբեմն էլ՝ ահաբեկիչ։

Թամար Քարասու
     

«Կանանց հանդեպ բոլոր տեսակի բռնություններն իսկապես շատ ցավալի և անընդունելի են ոչ միայն Թուրքիայում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Չգիտեմ՝ Թուրքիայի դեպքում հատուկ վիճա՞կ է կամ կանանց վերաբերյալ տարբեր բռնության դեպքերը ընդհանուր դեպքերի մեջ ո՞ր տեղն են գրավում։ Թեև Պոլսի իմ միջավայրում չեմ առնչվել նման դեպքերի հետ, բայց ընդհանուր երկրի՝ կանանց հանդեպ բռնությունների վերաբերյալ վիճակագրությունները տարբեր տեղեկություններ են հաղորդում մեզ։ Ես մեծ լարում եմ տեսնում ժողովրդի միջև, որն ինձ համար ավելի վախենալու է։ Մարդիկ շատ շուտ են բարկանում և պատրաստ են կռվելու: Եվ հասկանալի է, որ ֆիզիկապես զորավոր մարդիկ էլ ավելի հեշտ են հարձակվում կանանց, մանուկների կամ կենդանիների, ինչպես նաև տարիքով իրենցից ավելի փոքր տղամարդկանց վրա», -ասում է պոլսահայ հասարակական գործիչ, Սուրբ Գրոց ընկերության Թուրքիայի մասնաճյուղի տնօրեն Թամար Քարասուն։

-Իբրև կին՝ որքանո՞վ եք Ձեզ անվտանգ զգում այս երկրում։ Ղեկավարելով քրիստոնեական կառույց իսլամական երկրում՝ ի՞նչ դժվարություններ են հայտնվում Ձեր ճանապարհին։

- Ես անձնապես ինձ վտանգի մեջ չեմ զգում, բայց պետք է խոստովանեմ, որ մտահոգ եմ այն կանանց համար, ովքեր ապրում են դժվար պայմանների մեջ։ Հատկապես նրանք, ովքեր չեն կարողանում իրենց անձնական եկամուտով ապրել և կապված են իրենց ընտանիքին, ամուսնուն, գործատուներին, ավելին՝ չեն կարողանում նույնիսկ հեռու մնալ այդ միջավայրից։ Տասնյոթ տարի առաջ ես նշանակվեցի Սուրբ Գրոց ընկերության Թուրքիայի գրասենյակի պատասխանատու և նույն հարցումը հուզում էր իմ և շրջապատիս միտքը։ Ոչ միայն Թուրքիայի, այլև՝ ողջ Միջին Արևելքի առաջին կինն էի։ Հիմա ունենք Իսրայելի քրիստոնեական համայնքի պատասխանատու կին ևս։ Թուրքիայի քրիստոնեական համայնքի մեծամասնությունը Առաքելական եկեղեցիներն են, որտեղ կանանց տեսնելը այնքան էլ նախընտրելի չէ։ Իսլամական երկրում Սուրբ գրքի տարածման դժվարությունն ինձ համար իբրև կին չբազմապատկվեց։ Անշուշտ, դյուրին չէր ծառայել մի երկրում, որտեղ քեզ տեսնում են իբրև բաժանարար, երբեմն էլ՝ ահաբեկիչ։

-Թուրքիայում Ձեր կատարած աշխատանքը՝ հատկապես Աստվածաշնչի տարածումն իրականացնելը, քաջություն է պահանջում, այդպես չէ՞։

- Երբևէ չեմ մտածել, որ տանսյոթ տարի առաջ այս տեսակետից դժվար պարտականություն պիտի ստանձնեի։ Ես համայնքիս մեջ մեծացած, հավատքս, լեզուս սովորած, ազատ և երջանիկ մեկն էի։ Միշտ եղել եմ ապահով միջավայրում և այս գործի հետ բախվեցի զանազան սահմանների, որի մեջ ապրում էի սուտ ազատություններ։ Նկատեցի, որ ամենավստահելի այլազգի ընկերներիս հետ խոսում ենք օդից, ջրից և ոչ թե՝ հավատքից, փոքրամասնության իրավունքներից, քրիստոնյա համայնքի քաշած դժվարություններից կամ Մեծ Եղեռնից։ Այս իմաստով Ֆեյսբուքն ուրիշ պատկերացում տվեց իմ ընկերների մասին․տեսնում էի որոշ մտերիմ ընկերներիս մի շարք գաղափարներ, որոնք ընդունելի չէին ինձ համար։ Հրանտ Դինքի և բողոքական համայնքից մեր 3 եղբայրների իրար հետևից սպանվելը ինձ համար ուրիշ անդրադարձ էր դառնում․ հիշեցնենք, որ 2007 թվականի ապրիլի 18-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում գործող «Զիրվե» հրատարակչատանը տեղի էր ունեցել սպանություն, որի հետևանքով զոհվել են հրատարակչության երեք աշխատակից՝ մեկը գերմանացի, երկուսը՝ Թուրքիայի քաղաքացիներ։ Այս հրատարակչությունը նույնպես տպագրում և տարածում էր քրիստոնեական գրականություն, մասնավորապես Աստվածաշունչ։ Դժվար էր տեսնել վերածնունդի այն գեշ հոգին, որը կարծես թե տածում էր և առիթի էր սպասում դարձյալ բեմ առնելու։ Երկար ժամեր աղոթելով խորհեցի, քանի որ այս երկիրը 100 տարի հետո չէր փոխվել, ինչո՞ւ պիտի ջանք տայի, կարելի էր ուրիշ երկրում հաստատվել և այնտեղ Աստծուն ծառայել։ Ուր և ինչպես հաստատվելու համար երկար ցանկ պատրաստեցի նոր կյանք ստեղծելու համար։ Հետո նկատեցի, որ իմ որոշումներից ավելի մեծ բան կար կյանքիս մեջ, որն ինձ մինչ այսօր հովվապետած էր։ Չէ՞ որ ես չէի ընտրել այս երկրում իբրև հայ ծնվելն ու Աստծուն այս ձևով ծառայելը․ մի՞թե Պոլսո հայ համայնքը գոյություն կունենա, եթե մեկ առ մեկ գաղթենք։ Երկիր, որ քրիստոնյա պատմության մեջ այսքան կարևոր տեղ է գրավում, պիտի կորցներ իր Քրիստոնյա վկայությունը։ Եվս մեկ անգամ պատրաստ էի ինքս ինձ նվիրել այս գաղափարին։ Պետք է մնանք և շարունակենք մեր պայքարը։

-Երբ մի երկրում դեռ վտանգի տակ են մեր եկեղեցիները, գերեզմանները, կարո՞ղ ենք արդյոք չտագնապել այստեղ ապրող հայերի համար առհասարակ։

-Ըստ իս ամենից մեծ վտանգը չէ, իրական վտանգը չբազմանալն է։ Երբ թվային տեսակետից պակասում ենք՝ այնուամենայնիվ չենք կարողանում մեկ մարմին դառնալ և ապագան պլանավորել, մաս ենք կազմում մեծ համայնքի մեկ ճյուղի՝ հետզհետե նմանվելով նրան։ Ցավալի է վկայել համայնքի մեջ բաժանումների, խարդավանքների, սիրո պակասության և երբեմն էլ՝ ատելության մասին։ Անշուշտ, հույս ունենք մեկտեղվելու։ Միայնակ անձը ավելի դյուրին է թիրախ դառնում․ անձը ավելի ապահով է իր շուրջիններով։ Հայ քրիստոնյա ոգին, սեր և միությունը ավելի լավ պետք է քարոզվի և դաստիարակվի մեր համայնքի հաստատությունների ներսում։ Երկիրը դժվար ժամանակների միջով է անցնում, բայց մենք և մանավանդ երիտասարդ սերունդն ունենք ապագան կառուցելու այն հարստությունը թե՛ նյութապես, թե՛ մարդկային ներուժով։ Բնավ պարտադիր չէ, որ ողջ համայնքը մեկ տեսակ գաղափար ունենա, բայց առիթը պետք է ունենա քով քովի գալու և զորակցելու։


-Ի՞նչ մտածումներ, անհանգստություններ ունեք Թուրքիայում ապրող հայաստանցի կանանց հետ կապված, որոնք այստեղ չունեն կացության և աշխատանքի իրավունք և աշխատում են դժվարին պայմաններում։

-Իսկապես շատ մեծ պայքարի մեջ են հայաստանցի այն կանայք, ովքեր ապրում են իրենց ընտանիքներից և հողերից հեռու՝ այս պայմանների ներքո։ Անգամ առանց վտանգի՝ այս ամենն արդեն մեծ զոհողություն է, որը շատ հուզիչ է ինձ համար։ Իրենց զավակների, շատ անգամ էլ իրենց թոռնիկների ապագայի համար զոհում են սեփական կյանքը։ Ինձ համար էլ ցավալի է այս նյութի շուրջ որևէ բան անելու կարողությունը չունենալը, չկարողանալ այս բեռը թեթևացնելը զանազան պատճառներով։
Երբ երկիրը դժվարությունների մեջ է, փոքրամասնությունները (անպայման չէ կրոնի տեսակետից) շատ ավելի դյուրին են թիրախ դառնում։ Գաղթականները նրանցից մեկն են, որոնց օգտագործում են, վատ վերաբերմունքի արժանացնում շատ անգամ ջանքերի արդյունքները չեն փոխհատուցում։ Մեր հայ կանայք նման վտանգի մեջ են ապրում և իրենց ինքնության պատճառով այդ վտանգը կրկնապատիկ է։
Անհանգիստ և մտահոգ եմ և զորակցում են նրանց: 

Հ․Գ․ Թուրքիայում ձևավորված ատելությունը հատկապես ուղղված է կրոնական փոքրամասնություններին՝ մասնավորապես քրիստոնյաներին։ Այստեղ քրիստոնյաներին «անհավատ գյավուր» են (imansız gavur) բնորոշում, որի մեջ թշնամին ու դավաճանը մեկտեղվում են։ Վերջիններիս հետ թուրքերի պայքարելը պատվաբեր է և անհրաժեշտ։ Թուրքիայում դեռ ծնվում և ապրում են այս գաղափարներին ծառայող ազգայնականներ, որոնց հետ ամեն օր կողք կողքի ապրում են նաև հայերը։


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Լիլիթ Պողոսյան Լիլիթ Պողոսյան
Լիլիթ Ռազմիկի Պողոսյանը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 7-ին՝ մանկավարժների ընտանիքում։ 1999 թվականին ոսկե մեդալով ավարտել է Գորիսի Յու․Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Ուսմանը զուգահեռ մասնակցել է ՄԱԱ-ի նահագահ, լրագրող Նարինե Մկրտչյանի վարպետության դասերին՝ միաժամանակ թղթակցելով «Ամբիոն» թերթին։ Ղարաբաղյան շարժմանն անդրադարձել է Իրանի «Ալիք» օրաթերթում՝ ականատեսի աչքերով ակնարկներով։2010-18 թթ․աշխատել է Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանում՝ իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ նաև կազմակերպիչ, իսկ 2017-2018 ուստարում կատարել է վարժարանի փոխտնօրենի պարտականությունները։ Այժմթղթակցում է Ստամբուլի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթին, ինչպես նաև«Հայկական ժամանակ» օրաթերթին՝ մասնավորապես անդրադառնալով Թուրքիայում ապրող հայաստանցի անկանոն միգրանտների խնդիրներին։ Լիլիթն ամուսնացած է, ունի երկու երեխա և ապրում է Ստամբուլում։
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture