Ննջիր խաղաղութեան մէջ, Ախբարիկ... Հրաժարական տուած է Կրթութեան նախարարի Տեղակալ Նարինէ Թուխիկեան... 3 Տարի անց Եգիպտոս եւ Քաթար վերականգնած են իրենց յարաբերութիւնները... Մտերմիկ գրութիւններ...
Բեյրութի «Սուրբ Նշան» եկեղեցու Արմինեն
Հեղինակ՝ Անուշ Թրվանց 18 Օգոստոս 2020 , 21:12
Դիտումների քանակ՝ 517

Բեյրութի «Սուրբ Նշան» եկեղեցու  Արմինեն

Արմինե Կալենցն է պատմել, հետո արվեստաբաններն են հաստատել, որ Բեյրութի   «Սուրբ Նշան»  հայկական առաջնորդանիստ եկեղեցու խորանի Աստվածամոր պատկերը, որ երկար ժամանակ խորանին էր,  Հ.Կալենցը (Հարմանդայան) նկարել է իբրև բնորդ ունենալով իր ապագա կնոջը՝ նույնքան տաղանդավոր նկարչուհի Արմինե Կալենցին: Երկու հայ նկարիչները պսակադրվել  են հենց  «Սուրբ Նշան»-ում, բայց երկուսն էլ Բեյրութում չեն ծնվել:


Հարություն Կալենցի և Արմինե Պարոնյանի հարսանեկան արարողությունը «Սուրբ Նշան» եկեղեցում. 1943 թ.:  Եկեղեցու խորանի Տիրամոր պատկերի հեղինակը Հարություն Կալենցն է

 

Արևմտյան Հայաստանի Կյուրին փոքրիկ քաղաքում ծնված Հարություն Կալենցը Հալեպից էր Բեյրութ գնացել, իսկ Արմինե Պարոնյանը Դամասկոսից 1930-ականների վերջին հասել էր Բեյրութ՝ նկարչություն սովորելու Կալենցի արվեստանոցում (այդ տարիների համար բացառիկ համարձակ քայլ՝ հայ կնոջ համար):   Նրանց երկուսի հետագա ու համատեղ ճակատագիրն արդեն շարունակվել է Հայաստանում: Ես Արմինե Կալենցին հանդիպել եմ մահվանից մեկ տարի առաջ՝ իր տուն-արվեստանոցում և, չնայած կորցրել էր տեսողությունը, բայց այնպես պարզ էր զգում գույները… Զարմանալի տեսարան էր, թե ինչպես էր կուրացած նկարչուհին կապույտի երանգները համադրում…


Այսօր լրանում է Արմինե Կալենցի 100-ամյակը:  Նկարչուհին՝ Երևանում, կյանքի վերջին տարիներին

 

 

Բեյրութը Արմինեի համար առանձնահատուկ նշանակություն ուներ. այնտեղ էին նրա առջև բացվել արվեստի դռները, այնտեղ էր հանդիպել իր մեծ սիրուն, ամուսնացել, այնտեղ էր ծնվել ավագ որդին…


 


Արմինե Պարոնյանը՝  Հարություն Կալենցի արվեստանոցում. Բեյրութ, 1942թ.․

 

Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսի համար Լիբանանի տաղավարի ձևավորումը իրականացրած աշխատանքային խումբը՝ Արմինե Կալենց (Պարոնյան), Հարություն Կալենց (կենտրոնում), երկու ճարտարապետ (անունները ճշտված չեն). Բեյրութ, 1939թ.

 

1945 թ-ին Բեյրութի լավագույն ցուցասրահներից մեկում՝ Գեղարվեստի Ակադեմիայում Արմինե Կալենցը մեծ ցուցահանդես է ունեցել, որ բացել է  Լիբանանի նախագահի եղբայրը` անվանի փաստաբան Սալիմ Ալ Խուրին…  Բեյրութի պայթյունից վնասվել է նաև այդ ցուցասրահը: Իսկ Արմինե Կալենցն իր առաջին ցուցահանդեսը բացվել է  Հալեպ քաղաքի «Պարոն» հյուրանոցում, որն էլ այդ երկրների պատերազմներից վնասված մեկ այլ պատմական վայր է...

1946 թվականին Կալենցները ներգաղթել են Հայաստան և մեկիկ-մեկիկ «ճաշակել » ներգաղթյալ հայերի և այն էլ՝ արվեստագետների համար պահված բոլոր  «անակնկալները»:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պայթյունի օրը,  վնասված հայկական եկեղեցիների լուսանկարները թերթելուց ես անհամբեր փնտրում էի      «Սուրբ Նշան» եկեղեցու Տիրամայրը:   Եկեղեցին վնասվել էր, Տիրամայրը՝ չկար։ Հետո իմացա, որ այն վնասվել է ավելի շուտ՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին և փոխադրվել Անթիլիաս։ 

Իսկ այսօր այդ բացառիկ հայուհու՝ Արմինե Կալենցի 100-ամյակն է: Ես կրկին ձեռքս վերցրի նրա հուշերի գիրքը և վերապրեցի Կալենցների  կյանքը՝ Բեյրութում, նորից տեսա  Լիբանանի Տրիպոլի հնագույն քաղաքի    «Հարմանդ» լուսանկարչական սրահն ու Բեյրութի կենտրոնի նրանց արվեստանոցը, բոլոր այն սրահները, ուր ցուցահանդեսներ են ունեցել, գործել են որպես արվեստագետներ… Հարություն Կալենցը Լիբանանի նկարիչների միության հիմնադիրներից է եղել, ընկերների հետ բացել է արվեստի սրահներ, պատկերասրահներ, նկարազարդել պատեր...  Այդ վայրերի մեծ մասը վնասվել է Բեյրութի վերջին պայթյունից, իսկ  Հարություն Կալենցի՝ 1945 թ.-ին կերտած խճանկարը՝  Բեյրութի Regent Hotel-ի  սպասասրահում,  վնասվել է Լիբանանի մեկ այլ աղետի՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ...

Բացառիկ հետք են թողել Կալենց-Հարմանդայանները Բեյրութում:  Շատ տարիներ առաջ նրանց որդի Սարո Կալենցը Լիբանան էր այցելել և փնտրում էր իր մոր ու հոր թողած ժառանգությունն ու հետքերը ծովափի այդ քաղաքներում՝ Տրիպոլիից մինչև Բեյրութ, Վերդան, Զմմառ  և  գտավ շատ բաներ:

Հաճախ եմ այցելել  Լիբանանի  Քեսրուանի լեռան լանջին գտնվող Զմմառի  Ս. Տիրամոր վանք ու տեսել  գմբեթը՝ Հարություն Կալենցի գործն է, նրանց հարազատների՝ բեյրութաբնակ Հարմանդայանների տներում տեսել եմ Արմինե և Հարություն Կալենցներից բացառիկ նկարներ…

 

Զմմառի Սուրբ Տիրամոր վանքի գմբեթի որմնանկարը, գործ՝ Հարություն Կալենցի


Բոլոր այս պատկերները, ցավոք, այսօր, Բեյրութի պայթյունից հետո  անչափ տխուր և խամրած են երևում… Հայերի թողած հետքերն այդ քաղաքում, առհասարակ, այս օրերին պատվել են թախծի հաստ շերտերով… Ի՞նչ ճակատագիր կունենան հայերն այնտեղ, ի՞նչ ճակատագիր կունենա այս ամեն ինչը…

 


Արմինե Պարոնյան (Կալենց). «Մեր տուն-արվեստանոցը Բեյրութում»,  1940թ


Լուսանկարները՝ Կալենցների հավաքածուից

Գլխավոր լուսանկարում՝ Բեյրութի «Սուրբ Նշան» եկեղեցին 

«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Անուշ Թրվանց Անուշ Թրվանց
Սովորել է ԵՊՀ-ում, իբրեւ լրագրող աշխատել է Հայաստանում եւ Սփյուռքում: Ունի Տեղեկատվական գիտությունների մագիստրոսի աստիճան (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն-2019) 
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture