Յիշելով հերոս Մոնթէն. Այսօր Մոնթէ Մելքոնեանի ծննդեան 63-րդ տարեդարձն է... Մոնթէի ծննդեան օրը յանձնուեցաւ անոր ազատագրած Քարվաճառը... Անգարա սկսած է հաւաքագրել Ղարաբաղ մեկնիլ ուզող սուրիացիներուն անունները. Human Rights Organization - Afrin - Syria... Հայրենի յուշեր (3)...
Թուրքիայում կին լինելը դժվար է, կնոջ մեռնելը՝ հեշտ
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան 17 Օգոստոս 2020 , 10:23
Դիտումների քանակ՝ 4706

Թուրքիայում կին լինելը դժվար է,  կնոջ մեռնելը՝ հեշտ

Հե՛յ, հերոս թուրք կին, դու արժանի ես ուսերի վրա  դեպի երկինք բարձրանալու, ոչ թե գետնին սողալու։

                             Մուստաֆա Քեմալ Աթաթուրք,1923 թ․, մարտի 17, Տարսոն


Որտե՞ղ է այսօր այդ կինը Թուրքիայում՝ գետնի՞ն, թե՞ տղամարդու ուսերին։ Ինչո՞ւ է այսօրվա Թուրքիայում կինը դեռ անպաշտպան․․․

Պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի Զիա Գյոքալփը և «Թյուրքականության հիմունքները» աշխատությունից տեղեկանում ենք, որ թուրք գրող, հրապարակախոս Հալիդե էդիբը հանդես է գալիս հրապարակային դասախոսությամբ, որի բովանդակությունը տպագրվել է «Թյուրք Յուրդու» հանդեսում՝ «Ազգերն աղետից հետո» ("Felaketten sonra milletler") վերնագրով: 

Թուրք ազգի աղետի պատճառը տգիտության, ծուլության, հետամնացության և ամեն ինչի (այդ թվում՝ հայրենիքի) նկատմամբ անտարբերության մեջ տեսնելով՝ հեղինակը հորդորում էր կարդալ թերթեր, գրքեր, խորամուխ լինել պատմության հարցերի մեջ:

«Դա ձեր կրոնական և ազգային պարտքն է». դիմում էր կին գրողն ու հրապարակախոսը՝  թուրք կանանց:

Ալ․ Սաֆարյանի աշխատության մեջ նկատելի է, որ Գյոքալփի ուսմունքը ոչ միայն ծառայեց  Թուրքիայում սոցոլոգիական, քաղաքագիտական, տնտեսագիտական և լեզվաբանական մտքի զարգացմանը, այլև տեսական հիմք ստեղծեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումների իրականացման համար։

Հայտնի է, որ թուրք հանրային կյանքի վերափոխման այս պատմական շրջանում՝ 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ, ձեռնարկված արմատական միջոցառումները ամբոխից քաղաքական ազգ կերտեցին։

 

 


 

Հատկանշական է, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման շրջանում՝ մասնավորապես 1930-ական թվականներին, Թուրքիայում կանանց քաղաքական իրավունքներ շնորհելու համար անհրաժեշտ օրենքներ ընդունվեցին։ Կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի շնորհումը սոցիալական շրջանակներում իրականացվող Աթաթուրքի բարեփոխումներից մեկն է։ 1930 թվականից ի վեր ընդունված մի շարք օրենքներով կանայք նախևառաջ իրավունք են ստացել մասնակցել ՏԻՄ ընտրություններին, այնուհետև ստացել են գյուղական խորհուրդներում ընտրվելու իրավունք, իսկ 1934 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի մեջ կատարված փոփոխությունների համաձայն կանայք ստացել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և պատգամավոր ընտրվելու իրավունք։ Թուրք կնոջ մուտքը քաղաքականություն տեղի ունեցավ 1935 թվականի փետրվարի 8-ի պատգամավորական ընտրություններով․ 18 կին պատգամավոր Թուրքիայի մեջլիս  մտավ:

 Թուրքիայի Այդըն նահանգի «Ադնան Մենդերես» համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր, դոկտոր Ալի Ռըզա Էրդեմի՝ «Աթաթուրքի՝ կնոջը և կնոջ կրթված լինելուն տված կարևորությունը» աշխատության մեջ ուշագրավ է Օսմանյան պետության՝ կանանց դերի կարևորության գաղափարախոսության ի հայտ գալը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մեջ թուրք կնոջ դերակատարման  կարևորությունը հրապարակավ բարձրաձայնելը։ Այսպիսով նա սկիզբ դրեց «պետականամետ և արդար» ֆեմինիստական շարժման, որը տարբեր ժամանակներում, ինչպես նաև այսօր Թուրքիայում շարունակվում և օր օրի նոր թափ է ստանում։ Դժբախտաբար, դեռևս շարժումն ի զորու չէ հայրիշխանական կանոնները փոխել և նպաստել, որ կինը Թուրքիայում նախևառաջ ներկայանա ոչ թե իբրև ամուսին, մայր, քույր, այլև՝ կին։

Թուրքիայում կանայք դեռ անպաշտպան են։ Մենք տեսնում ենք կանանց հանդեպ բռնության ամենատարբեր օրինակներ (ոչ միայն կանանց), ինչ մեզ մատուցում է մեդիան՝ զանազան ազդեցիկ գլխագրերով, սակայն կա երկրի թաքնված կողմը, որը գաղտնի, աներևակայելի երկյուղալի և բացահայտ հասանելի չէ հանրությանը։

Թուրքիայի «Վերջ կանանց սպանությունների» պլատֆորմի կազմած 2020 թվականի զեկույցից տեղեկանում ենք, որ միայն հուլիս ամսվա ընթացքում տղամարդկանց կողմից սպանվել է 36 կին, ևս 11 կին մահացած է գտնվել կասկածելի հանգամանքներում։ Սպանված կանանց կյանքի պայքարի պատմությունները թեև տարբեր են աշխարհագրությամբ՝ Ստամբուլ, Մանիսա, Կոնյա, Մուղլա, Բուրսա, Օրդու, Մերսին, Մուշ, Ադանա․․․, սակայն միմյանց հետ շաղկապված են հայրիշխանական ավանդույթների և պահպանողական հասարակարգի նույն բարքերով։

 


Թուրքական «Շոու» հեռուստաընկերության հանրահայտ

 

լուրերի հաղորդավար Էգե Ուները հուլիսի 21-ին եթերում հայտնել է միանգամից 4 կնոջ սպանության մասին և իր խոսքն ուղղել թուրք հանրությանը․«Թուրքիայում կին լինելը դժվար է, բայց կնոջ մեռնելը՝ հեշտ։ Մի՛ ասեք լսել ենք, չենք լսել։ Թուրքիայում կանայք մեռնում են, ավելին՝ մեկ կամ երկու հոգի չեն, կարծես պատերազմի մեջ լինեն՝ 10, 100․․․Մինչդեռ նկատե՞լ եք, եթե կնոջ մի մասը մայր է, մյուսը՝ երեխա է։ Սպանել կնոջը նշանակում է սպանել և՛ մորը, և՛ երեխային։ Այս առումով այս հասարակությունը «Մարդ» չի դառնում»։

Ավելին՝ Թուրքիայի Հանրապետության  դատական համակարգն էլ ըստ արժանվույն չի պատժում հանցագործներին։

Ցավալի է արձանագրել, որ այսօրինակ պայմաններում ապրում են նաև հայաստանցի միգրանտների ընտանիքները կամ պարզապես միգրանտ կանայք և տղամարդիկ՝ շատ դեպքերում երկրում տեղի ունեցող իրադարձություններից անտեղյակ՝ տարված առօրյա հոգսերով, երբեմն էլ շատ լուրջ չվերաբերվելով առկա վտանգներին(մեծամասնությունը երկրի առօրյա լրահոսին չի հետևում)։ Ով գիտե, գուցե այդ հայաստանցի կանանցից շատերն արդեն հայրենիքում անցե՞լ են բռնության ճանապարհը և հիմա վերստին հայտնվել նման ռիսկի տակ։ Այդ վտանգը հատկապես կրկնապատկվում է կացության և աշխատանքի իրավունք չունեցող գրեթե բոլոր միգրանտների դեպքում (նախկին ԽՍՀՄ երկրներից գաղթած անկանոն միգրանտներ), իսկ հայերի դեպքում՝ առավելևս, քանի որ Թուրքիայում չունենք դիվանագիտական ներկայացուցչություն։ Թուրքիայում չկա որևէ կառույց, որ հայաստանցի անկանոն միգրանտների շահերի պաշտպանությամբ զբաղվի կամ իրազեկի նրանց։ Ցանկացած սուղ իրավիճակում հայաստանցի աշխատողները և նրանց ընտանիքի անդամները կարող են դառնալ թիրախ, ինչպես օրինակ՝ շաբաթներ առաջ Քում Քափը թաղամասում ադրբեջանցիների կողմից հայաստանցի երկու պատանիներին ծեծի ենթարկելը։

Մի երկրում, որտեղ դեռ երկրի նախագահը ահաբեկչության դեմ պայքարին անդրադառնալիս անկաշկանդ ու հպարտ կեցվածքով օգտագործում է «սրի ավելցուկներ» արտահայտությունը՝ նկատի ունենալով հայերին, կամ տարբեր տեսաուղերձներով լսում ենք ատելության քարոզներ հայերի հասցեին, երկիրը կրկնակի անապահով է դառնում հատկապես փոքրամասնությունների համար և այս համատեքստում նաև՝ հայ կանանց համար․․․

 

Շարունակելի․․․

 

Թուրքիա

«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Լիլիթ Պողոսյան Լիլիթ Պողոսյան
Լիլիթ Ռազմիկի Պողոսյանը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 7-ին՝ մանկավարժների ընտանիքում։ 1999 թվականին ոսկե մեդալով ավարտել է Գորիսի Յու․Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Ուսմանը զուգահեռ մասնակցել է ՄԱԱ-ի նահագահ, լրագրող Նարինե Մկրտչյանի վարպետության դասերին՝ միաժամանակ թղթակցելով «Ամբիոն» թերթին։ Ղարաբաղյան շարժմանն անդրադարձել է Իրանի «Ալիք» օրաթերթում՝ ականատեսի աչքերով ակնարկներով։2010-18 թթ․աշխատել է Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանում՝ իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ նաև կազմակերպիչ, իսկ 2017-2018 ուստարում կատարել է վարժարանի փոխտնօրենի պարտականությունները։ Այժմթղթակցում է Ստամբուլի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթին, ինչպես նաև«Հայկական ժամանակ» օրաթերթին՝ մասնավորապես անդրադառնալով Թուրքիայում ապրող հայաստանցի անկանոն միգրանտների խնդիրներին։ Լիլիթն ամուսնացած է, ունի երկու երեխա և ապրում է Ստամբուլում։
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture