Թշնամի Ատրպէյճանի ռազմական եւ մարդկային կորուստները (Տեսանիւթ 18+)... Թուրքիոյ միջամտութիւնը շատ վտանգաւոր է. Արցախի ԱԳ նախարար... Իտալացի յայտնի Կարդինալը զոհ ՝ մեծ սքանտալի... Տրամաբանութիւն եւ ..իրականութիւն.Կամ մեր դպրոցներուն մէջ ինչպէս պայքարիլ «Քովիտ»ի դէմ...
«Փյունիկյան մարգարիտը»
Հեղինակ՝ Անուշ Թրվանց 13 Օգոստոս 2020 , 12:10
Դիտումների քանակ՝ 59

«Փյունիկյան մարգարիտը»

Ութ տարի առաջ, ճիշտ այս օրը, մենք հրաժեշտ տվեցինք  Բեյրութին և եկանք Հայաստան: Մեքենան, որ մեզ տանում էր Բեյրութի միջազգային օդանավակայան, անցնում էր կրակների միջով. հազիվ շրջանցելով այս ու այն կողմ վառված անիվները, մի կերպ հասանք օդանավակայան: Ինչպես այսօր, ութ տարի առաջ ճիշտ այս օրերին  էլ ցուցարարները Լիբանանում փողոց էին դուրս եկել, իբրև բողոքի նշան անիվներ էին վառում, Մոլոտովի կոկտեյլներ էին նետում և պահանջում կառավարության հրաժարականը՝ էլեկտրականության անկանոն ու հաճախակի ընդհատումների և երկիրն էներգետիկ ճնգաժամի մեջ ընկղմելու համար…  Ութ տարի առաջ Բեյրութի փողոցների կրակներն էին այդ երկրից վերջին հուշս, որ բոլոր այս տարիների ընթացքում փորձում  էի ջնջել, բայց հնարավոր չէր, որովհետև պատկերն անընդհատ կրկնվում էր… 

Ութ տարի հետո այնտեղ ոչինչ չի փոխվել… Կառավարությունը շարունակում էր անհաղորդ մնալ մարդկանց բողոքներին, ավելին,  անտարբեր ու անհոգ էր ընդհանրապես երկրի հանդեպ, և այդ անտարբերության հետևանքով էլ Լիբանանի նավահանգստում տեղի ունեցավ սարսափելի աղետը: Իշխանությունները, փոխանակ զբաղվելու երկրի անվտանգությամբ, տնտեսական բարեփոխումներով և կենսական նշանակություն ունեցող կարևոր հարցերով, ամբողջ օրը ներքաղաքական գզվռտոցների մեջ էին: Օրվա ցանկացած ժամի միացրեք լիբանանյան ցանկացած հեռուստաալիք. ականատես կլինեք քաղաքական թոք-շոուների՝ կամ ուղիղ միացմամբ կամ նախորդ օրվա հաղորդումների կրկնությամբ, որոնց  ընթացքում քաղաքական գործիչները,  նախարարները, պատգամավորները հերթ չտալով, բարձր ձայնով, մեղադրում են միմյանց՝ մրցելով սուր վիճաբանությունների  իրենց հնարավորություններով… Մշտապես նույն դեմքերը, նույն կոռումպացված քաղաքական ընտանիքները, մշտապես նույն անփոփոխ օրակարգը, որ իբրև գործունեություն որդեգրել են այդ մարդիկ՝ արևելյան քաղաքական գործիչներին հատուկ ճկուն ու առատախոս բառապաշարով, որը ոչինչ չի ներշնչում:   Ահա «Միջերկրականի գոհարը», «Փյունիկյան մարգարիտը» հայտնվել էր    այդպիսի քաղաքական ճիրանների մեջ,  կարծես մի խումբ մարդիկ հոշոտում էին երկիրը…  Ցավալի էր տեսնել այդ ամեն ինչն ու օր-օրի տնտեսական անկման գնացող սիրելի Լիբանանի ճակատագիրը:  Երկրի բնակիչների նյարդերն արդեն քայքայվել էին. քաղաքացիական  երկարատև պատերազմը, արաբ-իսրայելական հակամարտությունը, 2005 թվականին Ռաֆիկ Հարիրիի սպանությանը հաջորդած պայթյունները, որոնց ընթացքում մարդիկ էին զոհվում,  2006 թվականի Իսրայել-Լիբանան պատերազմն ու նրա ավերներն  արդենիսկ բավական էին, որ հյուծվի երկիրը: Դրան էլ գումարվեց ֆինանսական ճգնաժամը, կորոնայի համաճարակը… Բայց ժողովուդը դեռ  ունակ էր դիմանալու և զարմացնելու իր դիմադրողականությամբ, համբերությամբ: Ահա այդ համբերությունն ու ժողովրդի դիմանալու կարողությունն էր, որ լավագույն կերպով չարաշահվեց: Ներքաղաքական պայքարը և այդ պայքարին լծված կռիլովյան հերոսներն ամեն մեկն իրեն քաշող սայլի պարաններով խեղդում էր երկիրը:

Ընդամենը մի փաստ, ինչն արդենիսկ բավական է, որ  բոլոր իշխանությունները վաղուց հրաժարական տված լինեին. դա երկրի էներգամատակարարման հարցն է:  Լիբանանը՝ «Միջին Արևելքի  Շվեյցիարիա» հորջորջված երբեմնի երկիրը չունի 24-ժամյա էլեկտրականություն: Երկրում օրվա մեջ մի քանի անգամ ժամերով անջատում են էլեկտրականությունը և այն էլ՝ արդեն մոտ քսան տարի.  մի երևույթ, որ թվում է՝ հետամնաց երկրներին է բնորոշ, բայց Լիբանանն իր զարգացած քաղաքներով, ժամանակակից կենտրոններով, կանչող ծովափերով, անցյալի հարուստ պատմությամբ հակասության մեջ է այս երևույթի հետ:  Ասենք, հրավիրված  ես ինչ-որ մեկի շքեղ առաձնատուն, վայելում ես ծովափյնա հրաշալի տեսարան և համադամ ուտելիքներ, շուրջդ պտտվում են սպասյակներ, և հանկարծ էլեկտրականությունն անջատվում է,  և ամեն ինչ խամրում է մթության մեջ:  Ժամերով մարդիկ մնում են առանց լույսի՝ հույսը դնելով դիզվառելիքով աշխատող գեներատորների վրա, որոնք սահմանափակ ամպերով էլեկտրականություն են մատակարարում՝ մի կերպ փոխարինելով հիմնական լույսին: Սա ցանկացած լիբանանցու ամեն օրվա կենսակերպն է: Վերջին տարիներին  մեծ թվով մարդիկ նույնիսկ գեներատորներից չէին կարողանում օգտվել, քանի որ դա էլ առանձին գումար է,  նյութական ճգնաժամի պայմաններում պարզապես կրճատում էին այդ ծախսը և ստացվում էր, որ կան մարդիկ, որ  21-րդ դարում,  կարող են նստել և սպասել  լույսին՝ զրկվելով ամենակենսական կարիքներից՝ սառնարանից, լվացքի հնարավորությունից, հեռուստացույցից, ինտերնետից, վերելակից…  Հաշվի առնելով  թեկուզ միայն Լիբանանի շոգ եղանակը, կարելի է պատկերացնել, թե առանց հովացման միջոցների ի՞նչ է նշանակում տանը, հիմնարկում կամ այլ վայրում մնալ առանց էլեկտրականության:


Գեներատորներից սնուցվող էլեկտրական լարերն ու հիմնական էլեկտրականության լարերը՝ միախառնված

 

Ժամանակակից շատ շենքեր ժամերով զրկված  են ոչ միայն լույսից, այլև՝ օրերով զրկված են լինում սովորական  հոսող ջրից, մարդիկ թանկ-թանկ առնում են լվացվելու, լողանալու, աման լվանալու ջուր (որն, ի դեպ, այնքան էլ մաքուր ջուր չէ), որ մասնավոր ընկերությունները մեքենաներով բերում և խողովակներով լցնում են ջրի բաքերը, իսկ կառավարության կողմից տրամադրվող  ջուրը չկար ու չկար: Ծովի ափին գտնվող երկիրը ջրի ճգնաժամի մեջ է: 


Բնակելի շենքում գնում են առօրյա օգտագործման (ոչ խմելու) ջուր.   միջին չափի  մեկ մեքենա ջուրն արժե 20-30 դոլար, որ բավականացնում է մի քանի օր

 

Այսպիսի զավեշտական ու աղետալի վիճակում Լիբանանը հայտնվել էր դեռևս մինչև օգոստոսի 4-ը:  Կաշառակերության, քաղաքական անհամաձայնության պատճառով տարիներ առաջ երկիրը նաև աղբի մեջ էր թաղվել: Աղբի պատճառած վնասները նույնպես սարսափելի են, ինչպես այսօր սարսափելի է չարաբաստիկ ամոնիումային սելիտրայի թողած հետքը՝ Բեյրութում:

 


Լուսանկար՝ Լիբանանի աղբի ճգնաժամից

 

Կառավարությունն արդեն հրաժարական է տվել:  Բայց հրաժարականը միայն բավարար չէ. ժողովուրդը պահանջում է խստորեն պատժել բոլոր նրանց, ում անգործության պատճառով եղավ նավահանգստի աղետը, պահանջում է պատժել բոլոր ներկա ու նախկին իշխանություններին, որոնք տարիներով երկիրը ընկղմել են խավարի և աղբի մեջ, գողացել են  մարդկանց լույսը, ջուրը, դրսից Լիբանանին տարբեր առիթներով  տրված մարդասիրական օգնությունը և շարունակել պաշտոնավարել…

Այսօր Բեյրութը հայտարարված է  աղետի գոտի, բայց նավահանգստի պայթյունը չէ  միայն  աղետյալ լինելու պատճառը. այն  եկավ ընդամենը մեկ անգամ ևս աշխարհին խոշորացույցով ցույց տալու երկրի իրական աղետը և Լիբանան երկրի իրական պատկերը: 

 


Հայ պատմաբան Լեւոն Նորդիկյանը՝ օգոստոսի 4-ին, իր տանը՝ Բեյրութի աղետից հետո

«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Անուշ Թրվանց Անուշ Թրվանց
Սովորել է ԵՊՀ-ում, իբրեւ լրագրող աշխատել է Հայաստանում եւ Սփյուռքում: Ունի Տեղեկատվական գիտությունների մագիստրոսի աստիճան (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն-2019) 
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture