Ապրիլեան պատերազմ, խաղաղապահ զօրքերու հետ Աֆղանիստան ու կրկին Արցախ, որ Դերենիկի վերջին պատերազմը դարձաւ (տեսանիւթ)... Փաշինեան պիտի մեկնի Մոսկուա... Նաւթի գինը կրնայ աճ գրանցել, իսկ Ռուսաստանի տնտեսութիւնը բարելաւուիլ... Ճերմակ քաղաքը մնաց հեռուն......
Թուրքիայի «լիբանանյան գրոհը»
Հեղինակ՝ Հայկ Գաբրիելյան 10 Օգոստոս 2020 , 13:57
Դիտումների քանակ՝ 3508

Թուրքիայի «լիբանանյան գրոհը»

2020թ․ օգոստոսի 4-ին Բեյրութում  տեղի ունեցան պայթյուններ, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 150  և վիրավորվեց ավելի քան 5000 մարդ (որոնցից 6-ը՝ Թուրքիայի քաղաքացի), անօթևան է մնացել մոտ 300.000 հազար մարդ: Պաշտոնապես հիմնական պայթյունը կապված է եղել 2750տ ամոնիումի նիտրատի հետ: Պատճառված վնասը գնահատվում է 3-5 մլրդ $։


Թուրքիայի արձագանքը


Միջադեպից հետո Լիբանանին ցավակցական ու աջակցության ուղերձներ հղեցին Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը[1], Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը[2], փոխնախագահ Ֆուաթ Օքթայը[3], արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն[4], խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը[5], կապի նախարար Ֆահրեթթին Ալթունը[6], Թուրքիայի խորհրդարանի՝ Թուրքիա-Լիբանան բարեկամության խմբի ղեկավար, ԱԶԿ-ական պատգամավոր Նազըմ Մավիշը[7]։

Իրենց լիբանանցի գործընկերների հետ հեռախոսազրույցներ ունեցան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ էրդողանը (Միշել Աունի հետ)[8], Մ․ Չավուշօղլուն (Շերբել Վեհբեի հետ)[9], Մ․ Շենթոփը (Նեբիհ Բերիի հետ)[10], առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան (Համադ Հասանի հետ)[11]։ Օգոստոսի 8-ին Չավուշօղլուի ուղեկցությամբ Լիբանան ժամանեց Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, ով Բեյրութում հայտարարեց, որ Թուրքիան շարունակելու է օգնել Լիբանանին, այդ թվում նաև Բեյրութի նավահանգստի վերականգնման հարցում և պատրաստ է Լիբանանի կարիքների համար տրամադրել Մերսինի ու Իսքենդերունի նավահանգիստները[12]։

Արդեն օգոստոսի 5-ին Բեյրութ ուղևորվեց թուրքական Կարմիր մահիկի 20 բժիշկներից բաղկացած խումբը՝ տանելով առաջին բուժօգնության պարագաներ, բուժսարքեր (ծրագրված է հիմնել դաշտային հոսպիտալ)։ Նույն օրը Բեյրութում իրենց գործունեությունը սկսեցին թուրքական Մարդասիրական օգնության հիմնադրամի (İHH) խմբերը[13]։ Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման վարչությունը (AFAD) փրկարարների խումբ ուղարկեց Լիբանան[14]։ Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի խոսքերով՝ Համագործակցության ու համակարգման թուրքական գործակալությունը (TIKA) մոտ 400 տ ցորեն է ուղարկում ցորենի պաշարների մեծ մասից զրկված Լիբանան[15]։

Այս ամենը վկայում է Լիբանանի հարցում Թուրքիայի ցուցաբերած բավական մեծ ակտիվության մասին, ինչն ունի մի շարք պատճառներ․

1)           Ռ․ Էրդողանը վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրում ընկալվելու համար որպես իսլամական (սուննի) աշխարհի առաջնորդ։ Այդ համատեքստում նա դարձել է համայն աշխարհի և հատկապես Մերձավոր Արևելքի մուսուլմանների ինքնահռչակ «իրավապաշտպան», շարունակ իր ուշադրության կենտրոնում է պահում մուսուլմանների խնդիրները և բնականաբար չէր կարող անտարբեր գտնվել Լիբանանի պարագայում։

2) Թուրքիան վերջին տարիներին ահռելի ծավալով հումանիտար օգնություն է ցուցաբերում աշխարհի տարբեր երկրներին, ինչը նրա «փափուկ ուժի» քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից է։ Բրիտանական Զարգացման նախաձեռնությունների կազմակերպության 2017թ․ «Աշխարհում հումանիտար օգնության ծավալների մասին» զեկույցի համաձայն՝ Թուրքիան ցուցաբերած հումանիտար օգնության ծավալներով (8.07 մլրդ $) զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում։ Այս քաղաքականությունը նպաստում է արտերկրում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, Թուրքիայի հանդեպ բարյացակամ վերաբերմունքի գոյացմանը, արտերկրում թուրքական ռազմակայաններ բացելուն և այլն։ Փաստորեն Թուրքիան, որը նախկինում անգամ ոչ արտակարգ պայմաններում զգալի օգնել է բազում (աղքատ) երկրների, չէր կարող չօգնել այսօրինակ մասշտաբի աղետ վերապրած Լիբանանին։

3)   Տեսնելով Ֆրանսիայի ակտիվությունը (նախկին մանդատ) Լիբանանում՝ նեոօսմանիզմի քաղաքականություն վարող Թուրքիան, փորձում է շատ հետ չմնալ նրանից։ Տարածաշրջանային գերտերություն համարվող Թուրքիայի համար խիստ անցանկալի է արտատարածաշրջանային երկիր համարվող Ֆրանսիայի ակտիվությունը տարածաշրջանում՝ Լիբանանում, որը նախկինում մաս է կազմել Օսմանյան կայսրության։ Թուրքիային մտահոգում է նաև Լիբանանում մեկնարկած արշավը՝ միտված Ֆրանսիային 10 տարով մանդատ տալուն։ Պատահական չէ, որ թուրքական իշխանություններն այս օրերին խստապես քննադատում են Ֆրանսիային[16], որի հետ հարաբերությունները վերջին շրջանում լարված են նաև Լիբիայի հարցում։

4)    Վերջին տարիներին Թուրքիայի համար աճել է Լիբանանի կարևորությունը․ Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգակիրների համար պայքարը սրվել է նոր ուժով, ինչը նաև հանգեցնում է ծովային սահմանների շուրջ վեճերի։ Իսրայելի 4 արաբական հարևաններից մեկը հանդիացող Լիբանանը բավական կարևոր է «Իսրայել-Թուրքիա» հնարավոր գազատարի կառուցման պլանում, որով Թուրքիա և Եվրոպա կարող է ուղարկվել նաև Կիպրոսի գազը (թեև նրանք նախապատվությունը տալիս են Թուրքիան շրջանցող EastMed գազատարին)։ Կարևոր է նաև այն, որ 2011թ․ ստորագրված «շիական» գազատարը (Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան) պետք է Միջերկրական ծով դուրս գար Լիբանանի տարածքով (թեև Սիրիայի տարածքով նույնպես հնարավոր է)։ Թուրքիան բնականաբար ցանկանում է նվազեցնել Իրանի ազդեցությունը Լիբանանում։ Լիբանանից է սկիզբ առնում Օրոնտաս (Ասի) գետը, որը նախ մտնում է Սիրիա, ապա՝ Թուրքիա։ Եփրատի գետահոսքը վերահսկող Թուրքիան այդպիսով կարող է փորձել Սիրիայի համար ջրային խնդիրներ հարուցել նաև Լիբանանում։

5)           Հայկական գործոնը նույնպես չափազանց կարևոր է Լիբանանում Թուրքիայի ակտիվացման պլանում։ Ակնհայտ է, որ Լիբանանում Թուրքիայի դիրքերի ակտիվացումը լուրջ մարտահրավեր կլինի տեղի հայերի համար։ Առաջիկայում Թուրքիան փորձելու է հենվել թե՛ տեղի թուրքական համայնքի, թե՛ վերջին տարիներին Սիրիայից Լիբանան գաղթած սուննի թուրքմենների վրա՝ նրանց միջոցով ճնշումներ գործադրելու հայ համայնքի վրա (վերջերս հաղորդվեց, թե Թուրքիան փորձում է զավթել Երուսաղեմի հայկական թաղամասը[17])։  

Մեր կարծիքով՝ Թուրքիայի թիվ մեկ թիրախում լինելու է Անթիլիասում գործող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (ՄՏԿԿ), որը դատական վեճերի մեջ է թուրքական կողմի հետ՝ պահանջելով իր պատմական կենտրոն Սսի կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Առաջին հայցը Թուրքիայի ՍԴ հայց ներկայացվեց 2015թ․ ապրիլին՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։ ՄՏԿԿ կաթողիկոս Արամ Ա-ի խոսքերով՝ դա կարող է նախադեպ հանդիսանալ նմանատիպ իրավական պահանջների համար, որ դա առաջին իրավական քայլն է, որին պետք է հետևի բոլոր եկեղեցիները, վանքերը և մասնավոր սեփականությունը վերադարձնելու պահանջը: Արամ Առաջինն ընդգծել է, որ այս դատը (քննվելու է սեպտեմբերին[18]) միայն ՄՏԿԿ-ի կամ եկեղեցու դատը չէ, այլ հայ ազգի, Հայաստանի և Արցախը դատն է։

Ակնհայտ է, որ թուրքական կողմի համար սա բավական վտանգավոր զարգացում է, քանի որ նրա թույլ կողմը հենց դատաիրավական ոլորտն է։ Արդեն նշվեց, որ սա կարող է դառնալ նախադեպ, ինչին Թուրքիան ընդդիմանալու է ամեն գնով և արտերկրից այսօրինակ փորձերը որակելու է որպես «իր ներքին գործերին միջամտելու փորձ» (ինչպես որ Հունաստանին էր մեղադրում Սուրբ Սոֆիայի տաճարի հետ կապված իր ներքին գործերին միջամտելու մեջ)։ Չենք բացառում, որ հեռանկարում՝ իր ազդեցության մեծացմանը զուգահեռ, Թուրքիան կարող է իրեն ենթակա ուժերի միջոցով բարձրացնել անգամ Լիբանանում ՄՏԿԿ-ի գործունեության իրավական նպատակահարմարությունը՝ ընդգծելով, որ «այդ գործունեությունը հենված է 1930թ․ Լիբանանի մանդատը տնօրինող Ֆրանսիայի թույլտվության վրա, և որ (Նոր) Լիբանանի ընթացիկ իշխանությունները 100 տարի անց չպետք է հենվեն դրա վրա»։

 

 

 

 



«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Հայկ Գաբրիելյան Հայկ Գաբրիելյան
Հայկ Գաբրիելյանը թուրքագետ է, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ։ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող է, Թուրքիայի մասին մոտ 250 գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ։  
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture