Ննջիր խաղաղութեան մէջ, Ախբարիկ... Հրաժարական տուած է Կրթութեան նախարարի Տեղակալ Նարինէ Թուխիկեան... 3 Տարի անց Եգիպտոս եւ Քաթար վերականգնած են իրենց յարաբերութիւնները... Մտերմիկ գրութիւններ...
Հրա'նտ, «սիրելի ահպարիկ»
Հեղինակ՝ Անուշ Թրվանց 19 Յունուար 2019 , 09:40
Դիտումների քանակ՝ 277

Հրա'նտ, «սիրելի ահպարիկ»

2009 թվականի հունվարի 19-ին, ճիշտ այն ժամին, երբ դավադիր կրակոցով Ստամբուլում, իր խմբագրատան թաղում  ընկավ հայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքը, նրա հիմնած «Ակօս» թերթի  խմբագրությունում գրաշարները շարում էին Հրանտի վերջին հոդվածը, որ նա գրել էր թուրքերեն, և արդեն հայերենի թարգմանված լույս պիտի տեսներ «Ակօսում»… Հոդվածը Հրանտ Դինքը խորագրել էր՝ «Հոգեվիճակս վախվորված աղավնու է նման»: Այդ հոդվածում Թուրքիայում հայտնի հայ լրագրողը պատմում էր, թե ինչպես իր հրապարակախոսությունն իրեն թիրախ է դարձրել Թուրքիայի արդարադատության համար, որի ղեկավարները, ինչպես Հրանտ Դինքն է նշում հոդվածում, իրենց կարդացածը ճիշտ ըմբռնելու ունակություն չունեն  և ժողովրդի մոտ այնպիսի կերպար էին ստեղծել, թե Հրանտ Դինքը նսեմացնում է Թուրքիան: Բայց իրականում, իհարկե, այդպես չէր: Եթե Թուրքիայում քչաթիվ մարդիկ կային, որոնք Թուրքիայի բարգավաճումն ու ժողովրդավարությունն էին ցանկանում,  այդ քչերից մեկը Հրանտ Դինքն էր: Նրա պատկերացմամբ, միայն ուժեղ և առաջադեմ Թուրքիան կարող է առերեսվել իր անցյալի հետ և նստել քաղաքակիրթ  երկխոսության սեղանի առջև: Իր ապրած Թուրքիայում, որի զարգացման համար ամբողջ ուժով պայքարում էր, Հրանտը հանգիստ չուներ: Անվերջ հետապնդումներ, սպառնալիքներ  ընտանիքի անդամներին, ճնշում, դատավարություններ, բանտարկություն… Հրանտ Դինքը՝ հսկա արտաքինով, քաջ կեցվածքով այդ մարդը կյանքի վերջին օրերին հայտնվել էր վախվորված աղավնու կարգավիճակում: Նա այդ ամենը, առանց թաքցնելու, հուզմունքով, պատմում է իր վերջին հոդվածում. «Այո՛, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս:

 

Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:

 

Գուցե մի քիչ երկչոտ, բայց և անկախ…»:

 

Այդ խոսքերը գրելուց մեկ օր հետո նա սպանվեց…

 

Թերևս Դինքը կանխազգում էր իր մահը, և թերևս այդ էր պատճառը, որ նա իր վերջին հոդվածում տրվել էր զգացմունքներին, ինչն անսովոր էր միշտ կշռադատված եղած մարդու համար:

 

Ժամանակին Հրանտ Դինքը մտածել է նույնիսկ Հայաստան տեղափոխվել՝ հետապնդումներից խուսափելու համար: Նա իր տեղը չէր գտնում ո՛չ Թուրքիայում, ո՛չ Եվրոպայում, և եկել էր մի պահ, որ հայացքը հառել էր դեպի հայրենիք: Սակայն, ինչպես իր հոդվածում է գրել, անարդարության դեմ պայքարող մարդը   չէր կարող հանդուրժել հայրենիքում տեղի ունեցող անարդարությունները, և մեծ վախ ուներ, թե գուցե Հայաստանում ավելի մեծ փորձություն կսպասեր իրեն…

 

2006 թվականի «Հայաստան-Սփյուռք» համաժողովում նա ընդմիջումներին գրեթե միայնակ, մի անկյունում կանգնած խմում էր իր լուծվող սուրճը և նայում համաժողովի՝ անորոշ ծրագրերից խոսող մասնակիցներին… Քչաթիվ մարդիկ էին մոտենում Դինքին, քչերն էին ճանաչում նրան, իսկ շատերն էլ կասկածանքով էին նայում Թուրքիայից եկած այդ մարդուն, որ ծանր ու անհասկանալի թեմաներից  է խոսում իր երկրում… Հայաստանն այդ ժամանակ ուրիշ տեղ էր, թուրքական օրակարգը, Թուրքիայում հայության հարցերը հեռավոր թեմաներ էին…

 

Ճանաչե՞ց ամբողջ հայությունը Դինքին  նրա մահից հետո, դժվար է ասել… Դժվար է ամբողջությամբ ճանաչել մի մարդու, որ իր հայությունը հայտնաբերել է մեծ տարիքում, հայերեն սովորել է ուշ, բայց խորությամբ հասել է իր արմատներին և բազում մարդկանց ստիպել մտածել իրենց ինքնության մասին:

 

Ճանաչո՞ւմ է հայությունը Դինքին. ա՛յն Դինքին, որ յոթ տարեկանում Մալաթիայից մանկահասակ եղբայրների հետ  փախչում է Պոլիս, որպեսզի ծնողների ամուսնալուծվելուց հետո իրենք մնան մոր հետ և չբաժանվեն նրանից: Նրանք վազում էին իրենց համար անծանոթ Գում Գափուի փողոցներով և չգիտեին՝ ի՛նչ է սպասվում իրենց:

 

Ծանո՞թ է այն Դինքը, որ մոր կարած վերարկուներն ուսերին շալակած տանում էր արդուկ անողի արհեստանոց՝ ընտանիքի օրվա հացը վաստակելու: Այնուհետև նրան նկատում են, դպրոց են տանում, իսկ հետո, համալսարանում, իր ընդդիմադիր  գործունեությամբ հայկական համայնքը վտանգի տակ չդնելու համար անունը փոխում է և ընտրում Ֆրաթ անունը:

 

18 տարեկանում նրան խենթ էին անվանում՝ իր համարձակության համար…

 

Նա ինչ ասես չի արել իր գաղափարները տարածելու համար, գրախանութ է բացել, հատուկ ընտրությամբ գրքեր վաճառել, թերթ հիմնել, խոսել, անվերջ խոսել է ու գրել… Նա չէր լռում:

 

 

 

Դինքի պատմությունը շատ մեծ է… Նրա կենսագրությունը հարուստ է այնպիսի դրվագներով, որոնցից մի մասը դեռ բացահայտվում է…  Մի առանձին պատմություն է նրա ու Ռաքելի սիրո պատմությունը:  Դինքը համարձակվում է խնդրել մեկի ձեռքը, որը ցեղապետի աղջիկ էր, և ըստ ցեղապետական օրենքների, ցեղի երիտասարդների ամուսնությունը միայն ցեղի ներսում էր հնարավոր… Հրանտին չեն մերժում: Նրանց սիրո պատմությունն այնքան հուզիչ էր, որ ընկերները Դինքին «ջութակ» էին անվանում, Ռաքելին՝ «դաշնամուր»… Նա հետո «Ջութակ» անունը իբրև կեղծանուն օգտագործելով հոդվածներ էր գրում և քչերը գիտեին, որ համարձակ հոդվածների հեղինակը գիշերօթիկի այն տղան է, որ  երեկոները սազ էր նվագում և սիրած աղջկա մասին երգեր գրում…  Այսօր Ռաքել Դինքն է իր երեք երեխաների հետ կրում Դինք ազգանունը և պահում Թուրքիայում և հայաշխարհում իր գործունեությամբ եզակի մարդու՝ Հրանտ Դինքի անունը:


 


 

«Այո՛, մահից վախենում եմ…»,- ասել է մահվանը շատ մոտ կանգնած մարդը…

 

Միայն ուժեղ մարդիկ են խոստովանում այն, ինչ զգում են: Հրանտը ուժեղ էր: Այսօր՝ նրա մահվան օրը հիշում ենք նրան, բայց կան մարդիկ, որ Հրանտին հիշում են ամեն օր: Նա միայն անուն չէ: Նա գործ է, որ շարունակվում է… «Ահպարիկ». ասում էր Հրանտը՝ դիմելով նրան, ում սրտի խոսք էր ուզում ասել:  Այսօր մենք ենք իր բառով դիմում իրեն՝ ահպարիկ, սիրելի ահպարիկ…


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Անուշ Թրվանց Անուշ Թրվանց
Սովորել է ԵՊՀ-ում, իբրեւ լրագրող աշխատել է Հայաստանում եւ Սփյուռքում: Ունի Տեղեկատվական գիտությունների մագիստրոսի աստիճան (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն-2019) 
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture