Երկար ժամանակէ ի վեր նման այցելութեան ականտես չէինք եղած.Հնչակեան գործիչ... Քաղաքական դաւադրութիւններու պարագային ժողովուրդը իր խօսքը կ'ըսէ. Նիկոլ Փաշինեան... Ո՞վ էր Սաատ Հարիրին անպատոուղը. Նոր մանրամասնութիւներ... Ո՞վ է Անտոնինա Մահարին...
Սագօ Արեան. ՀՄԸՄ-ի օրինակը
Հեղինակ՝ Սագօ Արեան 22 Յուլիս 2018 , 15:46
Սագօ Արեան. ՀՄԸՄ-ի օրինակը

Մոնթրէալէն եկած   Նուշիկն   է պատմողը, որ      իրեն  ծանոթ    այլ ընտանիքի  մը  երեք  զարմիկները,   իւրաքանչիւրը  տարբեր ցամաքամասէն  Երեւան   հասած  են   մասնակցելու   ՀՄԸՄ-ի      միջոցառումներուն։   Սիտնիյէն, Հալէպէն  եւ  Մոնթրէալէն իրար  միացած  զարմիկները  բոլորն ալ ծնած են    Հայաստանէն  դուրս։ Զիրար    երբեք չեն տեսած ու    ահա    Երեւանի մէջ առաջին անգամն ըլլալով պիտի   շփուին,  կիսուին  ու ապրին  իրար հետ։

Խօսելու լեզուն հայերէնն  է, որովհետեւ Հալէպ   ապրող  Անիին  անգլերէնը   այդքան չէ,  ինչքան՝ արաբերէնը, իսկ  Մոնթրէալէն եկած  Ռիթան    եւ  Սիտնիյէն    հասած  Գարինը   հազիւ թէ արաբերէն մէկ երկու բառ  իմանան։

Պէյրութ  ապրած  տարիներուս        յաճախ  կը լսէի, որ ՀՄԸՄ-ը   միայն  մարզական–սկաուտական  միութիւն չէ,  այլ ընտանիք  է։

Պարզ անոր համար, որ  անոր մէջ  հասակ  առած  տղաներն ու աղջիկները    նոյնը կ՚աւանդեն իրենց  զաւակներուն։

Այսինքն      առոյգ  կիրակիներ ունենալ,   առաւօտ   կանուխ  արթննալ- ակումբ  երթալ,  հաւաքի մասնակցիլ,  ժողով    ընել, ամառները բանակում  ընել, եկեղեցի երթալ, աղօթել    սորվիլ  ու   այս բոլորին  մէջ         գտնել ու ապրիլ   Հայաստանի     երազով։

Մեր  պատանեկութեան  տարիներուն  Հայաստանը   հեռու երազ մըն էր։

Այդ երազին  մէջ էր,  մեր աչքերուն առջեւ     կոկիկ տարազներ   մաքուր գուլպաներ   եւ  կապոյտ  շորթեր         հագած    հարիւրաւոր   տղաք  ու աղջիկներ  կը լեցուէին Սոֆիա   Յակոբեանի  բակը, ուր տեղի կ՚ունենար       կիրակնօրեայ   հաւաքը։  Քայլերգ կը հնչէր,    դրօշակ կը   ծածանէր,    երգեր  կը լսուէին,   կանչեր  կը  բարձրանային ու մենք,  ընկեր Ոսկանին     տուած թէյի  սեղանին    շուրջ  նստած,       մեր աչքերը   դէպի  բակը  յարելով կը հետեւէինք     սկաուտական շքերթին։

Իրենց  հայրերուն հետ    դաշտ     եկած      փոքրիկ «կակուղ թաթիկ»ները կը մեծնային,     կը դառնային երիտասարդներ, ու     յետոյ ալ          կը կազմէին ընտանիք  այս անգամ իրենց  «կակուղ  թաթիկներ»ու  ձեռքերէն  բռնելով  կը միանային  այդ   մեծ  ընտանիքին։

Այս  բոլորը   այսօր ալ կը շարունակուին։ Պէյրութի,  Այնճարի, պատերազմէն  ելած  Հալէպի, Լաթաքիոյ, Գահիրէի  կամ նոյնիսկ  ամենահեռու   եղող  Լոս Անճելոսի կամ Թորոնթոյի մէջ։

Սերունդները  իրենց       գոյներով    կը  նկարեն   իրենց աշխարհը,   բարակ    թելերով կը պատրաստեն   իրենց   կեանքի  մեծ  պատկերը  եւ անոր մէջ  տեղ մը Հայաստանը  կը   կերտեն։

 


 

 

Գեղեցիկն  այն է, որ ՀՄԸՄ-ը  անդաւաճան մնաց իր ընկալումներուն   եւ      երազը իրականութիւն դարձուց    գալով    Երեւան  ու  Երեւանի   փողոցներուն  մէջ  տողանցեց։

Անկախ     ամէն  տիպի  մօտեցումէ՝  ՀՄԸՄ-ի  ըրածը    հպարտութեան   առիթներ  կերտեց,  ոչ միայն  այդ     համահայկական կառոյցը  ղեկավարող մարդոց, այլ բոլորին համար։

Հայաստանի  մէջ  անոնք , որ  չէին  լսած, ծանօթ չէին  այդ  հզօր   բանակին, այսօր  արդէն  իմացան ու գիտեն,  որ       սփիւռքի   ամենահեռաւոր    համայնքներուն  մէջ         կան    մարդիկ, որոնց համար  հայկականութիւնը  միայն  ինքնութեան մը մէջ ծփալու,  այդ  ինքնութեան  «ներքեւ»ի աստիճաններուն  վրայ   ապրելու          կենսակերպ չէ։

ՀՄԸՄ-ը  միայն  հայու  ինչ ըլլալը, անոր պատմութիւնը, հարիւրամեայ  անցեալը  եւ անոր    ողնայարը  կազմած հազարաւոր մարզիկ- սկուտներուն   թափած   արիւն- քրտինքը չէ՛, այլ աւելին։

Գործ ընելու,  սերունդ   պահելու եւ   ապագան    կերտելու   հաւատք ունին   այս  մարդիկը։

Անոնց համար  կայ մէկ ուղենիշ, որ անփոխելի  է եւ կայ մէկ  երազ,   որ  չի վերջանար։ Ամբողջ տարի  մը իրենց  հեռուին մէջ Հայաստանի  երազը     կը փայփայեն, Հայաստանի  մէջ բանակումի երթալու կը պատրաստուին,  Հայաստանի ջուրէն  ու արեւէն «խմելու»      փափաքով   կը մեծնան...

Ի պատիւ իրենց՝  ՀՄԸՄ-ականները, որոնք  երէկ   կը հաւատային   Հայաստանի մեծ  երազին,  մնացին  անդրդուելի  այդ   երազը  ամրագրելու գործին մէջ։

Չպառակտուեցան,  իրար չատեցին,  սուտ   խօսքեր չյօրինեցին, իրար  տակ չփորեցին, քոյր, եղբայր ըսին ու ապրեցան   այդ      եղբայրութիւնը,  կառուցեցին ու չմոռցան,  որ իրենք   առաջին իսկ օրէն եղած  են    այդ երազին համար։

Սփիւռքի  մէջ մարմնակրթութեան   նախարարութեան   դերը  վերցուցած  այս  հայերը    ահա  այսօր Հայաստան բերած  են իրենց  սէրն ու գորովը եւ անպայման   գործն   ու տաղանդը։

Պատիւը  իրենցն  է։

Ապրի՛ն իրենք։

 

«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Սագօ Արեան Սագօ Արեան
Ծնած է    Պէյրութի Պուրճ Համուտ  թաղամասը՝ 1972-ին:  Լրագրութիւնը իր  համար  հաւէս բան է,  մանաւանդ երբ    գիրը կը ճախրէ   առանց տեղի տալու խմբագիրներու  մկրատին: Հեղինակ է  երկու   բանաստեղծական  գիրքերու:  Տպագրութեան  կը սպասէ  երրորդ՝ «Թափուր պարտէզ»   հատորը, ինչպէս նաեւ՝  «Գում Գաբու կամ հայաստանցիներու  «դրախտը»  գիրքը: Չի  հաւատար, որ  «լեզուն  հայրենիք է»:Արտայայտուելու հիմնական  միջոցն արեւմտահայերէնն է:  
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture