Կորիզային զէնքը նոյնքան վտանգաւոր է կիրառող կողմին համար. Գիտնականներ... Մանուէլ Գրիգորեանի փաստաբանը հրաժարած է անոր իրաւաբանական օգնութիւն ցուցաբերելէ... Ուաշինկթըն կրկին սպառնալիք ուղղած է Դամասկոսին... Գիւղական Օրագիր. Գիւղ Ուշի (Թ. Մաս)...
Թաքսիմի առումը
Հեղինակ՝ Վարուժան Գեղամյան 12 Ապրիլ 2018 , 16:07
Թաքսիմի առումը

Ստամբուլ այցելող գրեթե ամեն զբոսաշրջիկ անպայման գոնե մեկ անգամ կանգնել ու սելֆի է արել իտալացի հայտնի քանդակագործ Պիետրո Կանոնիկայի կողմից 1928 թվականին կառուցված արձանի մոտ։ Այդօրինակ հետաքրքրասիրության դրդապատճառը ոչ թե քանդակի գեղեցկությունն է կամ, առավել ևս, քանդակի ստեղծման պատմությունը, որը, իմիջիայլոց, նույնպես ունի հայկական հետք (դե, իսկ դուք այլ բան էիք սպասո՞ւմ), այլ այն վայրը, որտեղ գտնվում է «Հանրապետություն» (Cumhuriyet anıtı) անունը կրող հուշարձանը։ Խոսքը Թաքսիմի (Taksim) հրապարակի մասին է, որը ժամանակակից Ստամբուլի և ամբողջ Թուրքիայի քաղաքական և հասարակական կյանքի գլխավոր բեմահարթակն է։

Եւ այսօր, ինչպես ևս տասնյակ տարիներ ի վեր, Թաքսիմում իրենց արտացոլանքն են գտնում իշխանության համար ներթուրքական պայքարի բոլոր դրսևորումները։ Այս օրերին Թաքսիմ այլցելողները կարող են տեսնել, թե ինչպես է հրապարակի հյուսիս-արևմտյան հատվածում վեր խոյանում կառուցվող նոր մզկիթի գմբեթը, իսկ դրա ճիշտ հակառակ կողմում քանդվում է Աթաթյուրքի անվան մշակույթի կենտրոնը։ Սա վերոնշյալ պայքարի ամենաարտահայտիչ դրսևորումն է։ Սակայն սկսենք ամենասկզբից։

 


Նոր մզկիթը և «Հանրապետության արձանը» Թաքսիմի հրապարակում

 

 

 

                            Նոր երկրին՝ նոր կենտրոն


Օսմանյան կայսրության անկման շրջանում Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի և նախկին երիտթուրք գործիչների նախաձեռնած ազգայնական շարժումը պայքարում էր կայսրության մայրաքաղաք Ստամբուլում տեղակայված սուլթանական իշխանության դեմ։ Այս պայքարի ընթացքում քեմալականների գլխավոր հենակետ դարձավ Անատոլիայի տափաստանում գտնվող փոքրիկ քաղաքատիպ մի բնակավայր՝ Անկարան, որը 1923թ. Քեմալի կողմից հռչակվեց նորաստեղծ հանրապետության մայրաքաղաք։ Քեմալականները նախատեսում էին, որ այն պետք է դառնար նոր՝ արևմտականացված (westernized) ու արդիականացված (modernized) պետության մանրակերտը՝ ի հակակշիռ օսմանյան Ստամբուլի։ Սկսվեց Անկարայի վերակառուցումը՝ համաձայն քեմալական գաղափարախոսության. քաղաքային կենտրոնները, հրապարակները և փողոցները, արձաններն ու նորակառույց շինությունները պետք է խորհրդանշեին Նոր Թուրքիան և ազգայնական գերակա գաղափարախոսությունը։

Սակայն Ստամբուլը այդքան հեշտ չէր կարող հանձնվել։ Այն իր պատմական ու մշակութային բազմազանությամբ, տնտեսական ու մշակութային կենտրոնի իր կարգավիճակով, ինչպես նաև կայսերական մայրաքաղաք լինելու իր հինգդարյա պատմությամբ շարունակեց մնալ Թուրքիայի Հանրապետության գլխավոր քաղաքը։ Ու թեև քեմալականները փորձում էին այնպես անել, որ այդ դերը անցնի Անկարային, սակայն՝ ապարդյուն։ Այդ իսկ պատճառով հանրապետության ամենավաղ փուլում նրանք վերակառուցման աշխատանքներ սկսեցին նաև Ստամբուլում։

Քաղաքը, որը լի էր օսմանյան կայսերական և իսլամական խորհրդանիշներով, հարկավոր էր համապատասխանեցնել աշխարհիկ, արդիական և արևմտականացված Թուրքիայի կերպարին։ Ստամբուլի կենտրոնը դարեր ի վեր Սուրբ Սոֆիայի տաճարն էր, իսկ օսմանների նվաճումից հետո արդեն մզկիթի վերածված Այա Սոֆիան և նրա կողքին վերխոյացող ՍուլթանԱհմեդ մզկիթը։ Քեմալականներին անհրաժեշտ էր փոխել այս իրավիճակը։ Որոշվեց նոր կենտրոն դարձնել այնպիսի տարածք, որը զերծ էր օսմանյան պալատական շինություններից ու մզկիթներից և կարող էր վերակառուցվել նոր խորհրդանիշներով։

Այդ նպատակով ընտրությունը կանգնեց քաղաքի արևմտյան ափին գտնվող Թաքսիմ հրապարակի վրա։ Այն գտնվում էր քաղաքի համեմատաբար կենտրոնական մասում, թմբի վրա և միակ շինությունը, որը խորհրդանշում էր նախկին սուլթանական իշխանությունը, 1732թ. կառուցված ջրաբաշխիչ կայանն էր։ Ընտրության հարցում պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որը Թաքսիմը գտնվում էր Բեյօղլու թաղամասի հարևանությամբ։ Հայաստանցիներիս այդ թաղամասը հայտնի է պարոնյանական «Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2» արտահայտությամբ, սակայն քչերը գիտեն, որ շուրջ երկու հարյուրամյակ (18-19֊րդ դարերում) Բերան (կամ Պերան, կամ Բեյօղլուն) կայսրության առևտրային կենտրոնն էր։ Այստեղ էին գտնվում արևմտյան և ոչ մուսուլմանական ֆինանսական ընկերությունները, բանկերը, խանութները, հյուրանոցները, օտարալեզու դպրոցները, եւրոպական պետությունների դեսպանությունները, սինագոգները, քրիստոնյաների և հրեաների գերեզմանները և այլն։ Քաղաքային նոր կենտրոնը, փաստորեն, ինչ-որ առումով արդեն իսկ խորհրդանշում էր  քեմալական նոր իշխանության աշխարհիկ և եվրոպական բնույթը։

Հրապարակի վերակառուցման նպատակով հրավիրված եվրոպացի ճարտարապետները նոր տեսք հաղորդեցին Թաքսիմին. հրապարակի կենտրոնում տեղադրվեց արդեն հիշատակված «Հանրապետության» քանդակը՝ Մուսթաֆա Քեմալի հաղթական կերպարով, դեպի հրապարակ եկող փողոցները անվանափոխվեցին «Անկախության» և «Հանրապետության» պողոտաներ։ Քանդվեց օսմանյան զինանոցի շենքը և դրա փոխարեն կառուցվեց նոր քաղաքային այգի։

Բոլոր այս փոփոխությունները տեղի ունեցան Քեմալի օրոք։ Սակայն վերջինիս մահից հետո նոր եկած ամեն իշխանություն իր կողմից «վերանվաճում էր» Թաքսիմը՝ այն օժտելով նոր և իր հետ կապված խորհրդանիշներով։ Այսպես, Թուրքիայի երկրոդ նախագահ Իսմեթ Ինոնյուն այգին կոչեց իր անունով, իսկ այգու մուտքի մոտ պետք է տեղադրվեր իր վեհաշուք արձանը (արձանի տեղադրմանը խանգարեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ դրանից հետո տեղադրումը հանդիպեց քաղաքական դիմադրության։ Այժմ այն գտնվում է քաղաքի Շիշլի թաղամասի այգիներից մեկում)։

Իշխանությունների ջանքերով Թաքսիմը վերածվեց նաև հասարակական շարժումների գլխավոր կենտրոնի։ Ամենատարբեր կարգախոսներով այս հրապարակում էին հավաքվում հասարակական և քաղաքական խմբավորումների ներկայացուցիչները։ Տարիների ընթացքում հրապարակը վերածվել է «ժողովրդավարական պայքարի» գլխավոր խորհրդանիշի։ Օրինակ, 1977թ.  «Կարմիր մայիսի»  իրադարձություններից հետո թուրքական իշխանությունները արգելեցին Մայիսի 1-ի ձախակողմյան ցույցերը Թաքսիմում։ Իսկ 2013թ., երբ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) միանձնյա որոշեց Թաքսիմի Գեզի այգու (որը արդեն մեր կողմից հիշատակված Ինոնյուի այգին էր) տեղում առևտրի և ժամանցի կենտրոն կառուցել, սկսվեցին Թուրքիայի նորագույն պատմության ամենամեծ ժողովրդական ցույցերը, որոնք շատ արագ վերածվեցին իշխանության դեմ համաժողովրդական պայքարի։ Այդ իրադարձություններից հետո իշխանությունը ավելի շատ է հակված հնարավորինս սահմանափակել հանրային այս տարածքի ազդեցությունը։

 

                   Հին տրամվայը, Եկեղեցին + մզկիթը


1980-ականներից, երբ հերթական զինվորական հեղաշրջումից հետո որոշում կայացվեց գերակա ռազմավարություն դարձնել  «թուրք֊իսլամական սինթեզը»,  Թաքսիմում մզկիթ կառուցելու առաջին առաջարկները հնչեցին։ Սակայն հանրային ընդդիմությունը թույլ չտվեց, որ այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի։

ԱԶԿ վերնախավը և անձամբ նախագահ Էրդողանը, ունենալով գրեթե անսահմանափակ ավտորիտար ուժեղ իշխանություն, այժմ փորձում են նորից վերաձևել Ստամբուլի գլխավոր հրապարակը՝ այս անգամ այն համապատասխանեցնելով իրենց կողմից առաջարկվող իսլամական ազգայնականության գաղափարախոսությանը։ Եվ այս դեպքում մզկիթի կառուցումը պետք է խորհրդանշի «Նոր Թուրքիայի»՝ արդեն ԱԶԿ-ական տարբերակին։ Աշխարհիկ Թաքսիմի կերպարը, որը շատերի մոտ ասոցացվում է հին եվրոպական տրամվայի, հրապարակի հարավային կողմում վեր խոյացող հունական Սուրբ Երրորդություն եկեղեցու և հրապարակի արևելքում 1960-ականների վերջից կանգնած Աթաթյուրքի մշակութային կենտրոնի հետ, այժմ, ըստ Էրդողանի և իր թիմակիցների, կունենա ավելի խոշոր ու կարևոր խորհրդանիշ՝ Թաքսիմի մզկիթը։



Ստամբուլի գլխավոր խորհրդանիշները՝ Սուրբ Սոֆիայի տաճար-մզկիթը և ՍուլթանԱհմեդ մզկիթը

 

 

                              Չամլըջայի հսկան


ԱԶԿ-ն նույն տրամաբանությամբ վերափոխում է նաև Ստամբուլի այլ հանրային տարածքները։ Այսպես, քաղաքի արևելյան ափին գտնվող Չամլըջա բարձրունքում գրեթե ավարտին է մոտենում Չամլըջայի մզկիթի կառուցումը, որի նշանակությունը Էրդողանը դեռ 2012 թվականին այսպես էր նկարագրել. «Չամլըջայի հեռուստաաշտարակի կողքին՝ 15 հազար քառակուսի մետրի վրա մի մզկիթ ենք կառուցելու։ Այս հսկայական մզկիթը այնպես է նախագծվել, որ այն երևա Ստամբուլի ցանկացած կետից։ Աստվածն առաջ՝ Սկյուտարի պատուհաններին արդեն ուրիշ պատկերներ կարտացոլվեն»։ Փաստորեն, այն զգալիորեն ավելի տեսանելի դիրք է ունենալու, քան Թուրքիայի այժմյան գլխավոր խորհրդանիշները՝ Սուրբ Սոֆիայի մզկիթ֊թանգարանը և ՍուլթանԱհմեդ մզկիթը։ Չի բացառվում, որ Չամլըջայի մզկիթը մի օր «անսպասելիորեն» վերանվանվի Էրդողանի մզկիթի, ինչպե դա եղել է Էրդողանի հարազատ Քասըմփաշա թաղամասի մարզադաշտի, Ռիզե քաղաքի համալսարանի և նմանատիպ տասնյակ այլ կառույցների և հանրային տարածքների դեպքում։



Չամլըջայի նոր մզկիթը և Ստամբուլի համայնապատկերը

 


 

Չնայած շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն մզկիթը արդեն իսկ ընդունում է հազարավոր հավատացյալների


Հանրային փոփոխվող տարածքի մեկ այլ օրինակ է իր ակումբներով, բարերով և սրճարաննետրով հայտնի Ասմալըմեսջիթ թաղամասը, որը մի քանի տարի առաջ իշխանության կողմից հայտնված ճնշման արդյունքում այսօր այդ թաղամասը գրեթե կորցրել է նախկին երիտասարդական աշխարհիկ տարածքի դեմքը։ Քաղաքաբնակների շրջանում պտտվում է  այն լեգենդը,  որ մի անգամ Էրդողանը այստեղ փորձել է իր մեքենայով անցնել ակումբներով լի նեղլիկ փողոցներով, սակայն մնացել է մարդկային հոսքի մեջ։ Եվ երբ փողոցում կանգնածներից մեկը խմիչքով լի բաժակով ողջունել է նրան, Էրդողանը կատաղել է և պատվիրել է փողոցները մաքրել նման երիտասարդներից և ժամանցի վայրերից։

 


Նախկինում հայտնի բարերից մեկը, որն այժմ փակվել է

«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Վարուժան Գեղամյան Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը թյուրքագետ է, սովորել է Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Ստամբուլի արևելագիտական կենտրոններում: Զբաղվում է Մերձավոր Արևելքի և իսլամական հասարակությունների հետազոտություններով, պատմական գիտությունների թեկնածու է  (Ph.D.)։ 2017թ. Աշխատում է որպես հրավիրյալ վերլուծաբան ՀՀՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում։ Նա հրավիրյալ դասախոս է Հայաստանի և ՌԴ մի շարք կրթական հաստատություններում։ Տևական ժամանակ աշխատել է որպես Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) Հայկական ազգային-մշակութային ինքնավարության փոխնախագահ։ Վարուժան Գեղամյանը Մերձավոր արևելյան և կովկասյան հետազոտությունների հայկական ասոցիացիայի համահիմնադիրն է։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և կոլեկտիվ մենագրությունների։ Նրա սյունակները հայտնվել են Forbes-ում, Tert.am-ում և այլուր։
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture