Ազգային բարերար Կիրակոս Գույումճեանի հիմնադրած՝ «Ներսէս Շնորհալի» մրցանակի շնորհում Քուէյթի մէջ... Երեւանի փապերէն մէկուն մէջ միջադէպ. Կան վիրաւորներ (Տեսանիւթ)... Քուէյթի մէջ ջերմաստիճանը հասած է 51-ի. Կան մահացողներ... Դասական Սփիւռքէն եկած կարգ մը կեցուածքներ.Տիգրան Գաբոյեան...
Աբդուլհամիդի վերածնունդը
Հեղինակ՝ Վարուժան Գեղամյան 15 Մարտ 2018 , 17:03
Աբդուլհամիդի վերածնունդը

             Պատմության խմբագիրները

 

Պատմական ռևիզիոնիզմը ցանկացած քաղաքական վարչակարգի համար կարևոր գործիք է, որը պետք է ապահովի հաստատված ռեժիմի լեգիտիմությունը և վարած քաղաքականությունը։ Այս պնդումը էլ ավելի տեղին և արդիական է, երբ խոսքը վերաբերում է ավտորիտար, ամբողջատիրական քաղաքական համակարգերին, որտեղ հասարակական համերաշխությունը և իշխանություն-հասարակություն կապը ապահովելու համար պատմությունը մշտապես խմբագրվում ու վերախմբագրվում է։ Որպես կանոն, անցյալի դեմքերն ու  դեպքերը զոհաբերվում են ներկա քաղաքական կարիքներին։

 

1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր Թուրքիայում առկա էր պարարտ հող՝ պատմական ռևիզիոնիզմի համար։ Սկզբից քեմալական վերնախավը խմբագրեց ու ներկայացրեց Օսմանյան կայսրության պատմության իր տարբերակը՝ գրեթե ամբողջական մոռացության մատնելով այդ մեծ ժամանակահատվածի մի քանի փուլեր։

Այնուհետև վերաշարադրվեց նաև 1918 թվականից սկսված քեմալական շարժման պատմությունը. 1927թ. Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը իր կուսակիցներին ներկայացրեց հայտնի «Ճառը» («Nutuk»)։ Այս տեքստը, որը Աթաթյուրքը ընթերցեց չորս օր անդադար, Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը միանձնյա վերագրում էր Մուսթաֆա Քեմալի «հանճարին», իսկ նրա նախկին զինակից, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներին «նետում էր» պատմության լուսանցքից դուրս և մեղադրում քաղաքական զանազան դավաճանությունների և սխալների մեջ։ «Ճառը» Աթաթյուրքի միանձնյա իշխանության հաստատման «հռչակագիրն ու հիմնավորումն» էր։ Աթաթյուրքյան այս պատմությունը տարբեր չափով պահպանել է իր քաղաքական ազդեցությունը մինչ օրս։

 

Թուրքիայում պատմության վերախմբագրման նոր փուլ սկսվեց 1990-ականներին, երբ թուրքական հասարակական-քաղաքական կյանքը որոշակի ազատականացում ապրեց։ Օսմանյան կայսրության վերջին շրջանի և Թուրքիայի Հանրապետության պատմության մասին նոր հայացքով սկսեցին գրել հատկապես արևմտյան գիտական կենտրոններում կրթություն ստացած թուրք երիտասարդները, որոնք խիզախեցին մարտահրավեր նետել միակ ճիշտ համարվող քեմալական պատմագրությանը։ Իմիջիայլոց, պետք է նշել, որ վերոնշյալ երիտասարդ պատմաբանների քննադատական ուսումնասիրությունների համար խիստ կարևոր նշանակություն ուներ հատկապես հայկական թեման, որը ծառայում էր որպես յուրատեսակ բանալի անցյալի դեպքերի վերաշարադրման գործի մեջ մտնելու համար։

[1] որևէ տեսություն՝ ուսմունք և այլն վերանայելու՝ հիմնովին վերափոխելու ձգտում՝ գործունեություն

 

                        «Նոր Թուրքիայի» պատմագրությունը

 


Թուրքիայում պատմության վերաշարադրման հերթական՝ նորագույն փուլը մեկնարկել է համեմատաբար վերջերս։ Դրա նախաձեռնողը, ինչպես որ կարելի է կռահել, իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն է և անձամբ նախագահ Էրդողանը, որոնք, ինչպես որ այլ ոլորտներում, այստեղ ևս ստանձնել են միանձյա թելադրողի դեր։ Օսմանյան և հանրապետական պատմության տարբեր էպիզոդներ մեկնաբանվում են Թուրքիայի ներկայիս քաղաքական օրակարգի տեսանկյունից։ Ընդ որում, պատմության վերախմբագրման գործում ներգրավված են ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետները, այլև ավելի շատ մամուլն ու իշխանամերձ մտավորական կամ կիսամտավորական շրջանակները։

Պատերազմը Իրաքում և Սիրիայում, թուրք-քրդական հակամարտության սրացումը, զինվորական հեղաշրջման 2016թ. փորձը, ահաբեկչությունները, արտակարգ դրության ռեժիմը և այլ իրադարձությունները մշտական համեմատության մեջ են դրվում անցյալի տարբեր փուլերի հետ։ Այս համեմատությունները արվում են՝ ելնելով ստորև ներկայացված պնդումից. Թուրքիան հզորացող աշխարհաքաղաքական ուժ է՝ «Նոր Թուրքիա» (Yeni Türkiye), որը պայքարում է արևմտյան քրիստոնյա գերտերությունների հետ այն պատճառով, որ վերջիններս բոլոր հնարավոր ձևերով խոչնդոտում են իսլամական Թուրքիայի հզորացմանը։ Այս տրամաբանությամբ է կառուցվում նոր գերակա պատմական նարատիվը (narrative), որի կենտրոնում գտնվում է Էրդողանը՝ որպես «Նոր Թուրքիայի» ճարտարապետ և երկիրը փրկելու կարող միակ անձնավորություն։ «Նոր Թուրքիայի» պատմության խմբագրման մի օրինակի ես արդեն հակիրճ անդրադարձել եմ իմ նախորդ  սյունակներից մեկում,  սակայն այսօր հատուկ ուզում եմ խոսել պատմական այն կերպարի մասին, որը առանցքային դեր է խաղում մերօրյա պատմական քննարկումներում և ում մասին գրվում է բոլորովին նոր պատմություն։

 


«Derin Tarih» ամսագրի շապիկը

 

                         Մոռացված սուլթանը


2016 թվականի սեպտեմբերի 22-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատում մի գիտաժողովի բացման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմաիլ Քահրամանն ասաց. «Նա կողմնացույց է մեզ համար, ով ուղղորդում է մեզ և լուսավորում մեր ապագան»։ Այս խոսքերը վերաբերում են Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին (իշխել է 1876-1909թթ.), իսկ միջազգային գիտաժողովը նվիրված էր սուլթանի ծննդյան 174-րդ ամյակին։ Հայ ընթերցողը այս սուլթանին գիտի որպես Հայոց ցեղասպանությանը նախորդած հայկական զանգվածային ջարդերի հեղինակի։ Եվրոպայում նույնպես Աբդուլ Համիդը վատ համբավ ուներ, ինչի համար ստացել էր «կարմիր սուլթան» մականունը։ Սակայն Թուրքիայում Աբդուլ Համիդը բոլորովին այլ նշանակություն ունի։ 20-րդ դարում վերջինս իսլամական պահպանողական շրջանակների համար սրբազնային կերպար էր. նա ներկայցվում էր որպես իսկական մուսուլման, արժանի խալիֆ և մուսուլմանների պաշտպան։ Կրոնամոլ շրջանակների համար նա Աթաթյուրքի յուրատեսակ  այլընտրանքն էր։ Ըստ այդմ՝ պատահական չէ, որ նույն շրջանակներից ծագած էրդողանական իշխող վերնախավը այդքան սիրում է Աբդուլ Համիդին և նրան դարձնում հասարակական համախմբան կարևորագույն կերպար։


Պաստառում պատկերված են Ն. Էրբաքանը (քաղաքական իսլամի հիմնադիրը հանրապետական Թուրքիայում), սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Ռ.Թ. Էրդողանը


Սակայն նոր թուրքական դիսկուրսում Աբդուլ Համիդը ոչ միայն անցյալի կուռք է, այլ «Նոր Թուրքիայի» իրական գաղափարական հայր, որի համար վերջինիս գահընկեց արեցին ներքին և արտաքին թշնամիները։ Այս առումով պատկերավոր է խիստ մերիշխանական կողմնորոշում ունեցող «Խորքային պատմություն» (Derin Tarih) գիտահանրամատչելի ամսագրի 2016թ. հուլիսյան խմբագրականը, որը վերնագրված էր այսպես. «Աբդուլ Համիդի դիմադրությունը Նոր Թուրքիայի վերածնունդն է»։ Խմբագրականում նշվում էր, որ Էրդողանը միայն շարունակում է խաղալ այն պատմական դերը և բախվում է նույն մարտահրավերներին, ինչ Աբդուլ Համիդ 2-րդը. «Նրանց արտաքին քաղաքական ռազմավարությունը, ստեղծած առողջապահական և կրթական ծառայությունները, նրանց պայքարը արտաքին ուժերի դեմ և նրանց դեմ իրականացված դավադրությունները» ըստ էության  նույնն են. ասված էր խմբագրականում։ Մոտավորապես նույն մտքերն է շարադրում ինքը Էրդողանը։ Անցնող փետրվարին սուլթանի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ (որը նշվեց մեծ շուքով) իր ելույթներից մեկում Էրդողանը  հայտարարեց. «Վերջին 150 տարում Աբդուլ Համիդը ամենակարևոր, ամենահեռատես և ամենառազմավարական մտածողություն ունեցող անձնավորություններից մեկն է»։ Աբդուլ Համիդի կենսագրությունից վերցված պատառիկները առանց համապատասխան համատեքստի ներկայացվում են հանրությանը և դրանով նպաստում Էրդողանի անձի պաշտամունքի ուժեղացմանը՝ վերջինիս ներկայացնելով որպես Աբդուլ Համիդի իրական հետևորդ։ Երբեմն այդ նոր մեկնաբանությունները այնքան են կտրված լինում իրականությունից, որ երբ իրական գիտական քննարկումներ են ծավալվում ու քննարկվում են սուլթանի կյանքի առանձին դրվագներ, Աբդուլ Համիդի նորօրյա երկրպագուներից շատերը ապշում են։ Օրինակ, երբ վերոնշյալ գիտաժողովի ժամանակ գիտնականներից մեկը նշեց, որ Աբդուլ Համիդը սիրում էր արևմտյան երաժշտություն, ներկա երիտասարդներից ոմանք ընդդիմացան՝  նշելով, որ «բայց մենք կարծում էինք, թե նա կրոնապաշտ է»։ Ավելի լուրջ անհամապատասխանություններից է այն, որ Աբդուլ Համիդը ներկայացվում է որպես հակաիմպերիալիստ (մինչդեռ նա կայսրության ուժեղացման կողմանկից էր), ժողովրդավար (թեև 1878թ. ցրեց Օսմանյան խորհրդարանը) և այլն։ Ստացվում է, որ Աբդուլ Համիդը և էրդողանական «Աբդուլ Համիդը» բոլորովին տարբեր կերպարներ են։

Սակայն դա չի խանգարում, որ շարունակվեն Էրդողանի համեմատությունները Աբդուլ Համիդի հետ։ Այսպես օրինակ, թուրքական իշխանությունների համար արտասահմանյան լոբբինգն իրականացնող հիմնական կառույցներից մեկը՝ թուրքական «BOSPHORUS GLOBAL» ընկերությունը դեռևս 2016թ. պատրաստել է  հատուկ կայք (ենթադրում եմ, որ պետության տրամադրած ֆինանսներով), որը նվիրված է Աբդուլ Համիդի և Էրդողանի միջև նմանություններին, որտեղ, օրինակ, Աբդուլ Համիդի դեմ իրականացված հեղաշրջումը (Çırağan baskı) համեմատվում է 2016թ. զինվորական հեղաշրջման փորձի հետ։ Նմանատիպ նախագծերը  բազմաթիվ են, որոնցից ամենահիշարժանը, թերևս, Թուրքական պետական հեռուստատեսությամբ (TRT) հեռարձակվող «Մայրաքաղաք. Աբդուլ Համիդ»   հեռուստասերիալն է։

 

 

 

 

Մերձիշխանական «Yeni Şafak» պարբերականի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացվում են Աբդուլ Համիդի և Էրդողանի նմանությունները

             

 

Էրդողանի համար Աբդուլ Համիդ սուլթանի «վերածնունդը» կարևոր է նաև նրանով, որ վերջինս յուրատեսակ արդարացում է Էրդողանի բռնապետական քաղաքական գործելաոճի համար։ Հայտնի է, որ Աբդուլ Համիդը  ստեղծել էր «ոստիկանական պետություն», որտեղ սուլթանը միանձյա որոշումներ էր կայացնում՝ հիմնվելով իր վախերի և ենթադրությունների վրա։ Էրդողանը այս պահին նույն ճանապարհին է։ Հետաքրքրական է այս առիթով Էրդողանի 2015թ. արտահայտած հետևյալ միտքը. ««Նյու Յորք Թայմսը» մի անգամ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդին կոչել է «բացարձակ միապետ»։ Եւ այսօր այդ թերթը դեպի Թուրքիա է ուղղում այն նույն ատելությունը, որն ուղղում էր դեպի Օսմանյան պետությունը»։



 

Էրդողանի և Աբդուլ Համիդի քաղաքական գործունեության մեջ իսկապես կան բազմաթիվ նմանություններ (ժողովրդավարության անկում, իսլամի՝ որպես գաղափարախոսության ուժեղացում, ոստիկանապետություն, փոքրամասնությունների հանդեպ ուժի կիրառում և այլն)։ Սակայն ամենակարևորն այն է, թե ինպիսի ճակատագիր կունենա Էրդողանը։ Հենց իր իսկ խոսքում Էրդողանը պնդում է. «Աբդուլ Համիդին հասկանալ կնշանակի հասկանալ ամեն բան» (այստեղ նա մեջբերում է թուրք իսլամիստ Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքի հայտնի խոսքերը)։ Իսկ ինչպե՞ս հասկանալ Էրդողանին։


 

 


 


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Վարուժան Գեղամյան Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը թյուրքագետ է, սովորել է Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Ստամբուլի արևելագիտական կենտրոններում: Զբաղվում է Մերձավոր Արևելքի և իսլամական հասարակությունների հետազոտություններով, պատմական գիտությունների թեկնածու է  (Ph.D.)։ 2017թ. Աշխատում է որպես հրավիրյալ վերլուծաբան ՀՀՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում։ Նա հրավիրյալ դասախոս է Հայաստանի և ՌԴ մի շարք կրթական հաստատություններում։ Տևական ժամանակ աշխատել է որպես Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) Հայկական ազգային-մշակութային ինքնավարության փոխնախագահ։ Վարուժան Գեղամյանը Մերձավոր արևելյան և կովկասյան հետազոտությունների հայկական ասոցիացիայի համահիմնադիրն է։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և կոլեկտիվ մենագրությունների։ Նրա սյունակները հայտնվել են Forbes-ում, Tert.am-ում և այլուր։
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture