«Միայն դատաիրաւական ճանապարհով». Լիբանանահայ պատգամաւոր Յակոբ Բագրատունիի սպասելիքը հայրենի իշխանութիւններէն... Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ յանձնելու. Նիկոլ Փաշինեան... Սուրիոյ մասին Հարիրիի մօտեցումները վնասակար են. Քարիմ Բագրատունի... Հակազդեցութիւն Էրտողանի քարոզչութեան՝ «Նիւ Եորք Թայմզ»ի մէջ...
Բացիկներ Անգլիայից. Շնորհավոր Ամանոր
Հեղինակ՝ Նանե Վ Հ 15 Յունուար 2018 , 09:33
Բացիկներ Անգլիայից. Շնորհավոր Ամանոր

                              Շնորհավոր Ամանոր


2018 թվականն ընտանիքով դիմավորեցինք տանը։ Շամպայնն էր ու մենք, մեկ էլ, թվում էր, թե ժամեր տևող լոնդոնյան հրավառությունը հեռուստացույցով։ Ամանորի կեսգիշերը London Eye կոչվող անիվի տեսքով տեսարժան վայրին մոտ լինելու համար մարդիկ հերթ են կանգնում երեկոյան 5-ից. հաստատ մեր բանը չէ։

Սալաթներ չունեինք, բուդ ու տոլմա ևս (գաստրոնոմիական արտագաղթի մասին առանձին)։ Սա ասում եմ պարզապես, փաստելով եղելությունը։ Անգլիայում Սուրբ Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 25-ից, ու մինչև Նոր տարվա գիշերը մարդ հագենում է «թուլացած ռեժիմով» գործելուց։ Ի նկատի ունեմ սննդի մասին խոսակցությունները, գովազդներն ու հաղորդումները, ինչպես նաև ինքնակառավարման թուլացումը, անվերջ եփելն ու անկապ ուտելը։ Մի խոսքով՝ սովետում կասեին «սանձարձակություն»։


                               Անգլիական հումոր


Առևտրի բնագավառն, իհարկե, չի հանգստանում այդ օրերին։ Ոմանք միայն ամսի 25-ին և հունվարի 1-ին են ազատ։ Անգլո-սաքսոն բողոքական հասարակությունները, ինչպիսին  է Մեծ Բրիտանիան, սիրում են շեշտել իրենց` աշխատանքի  պաշտամունքը։ Անթաքույց նախանձով կամ մեծամիտ հեգնանքով իմիջիայլոց նշում են. «Երանի ֆրանսիացիներին, որ կարող են շաբաթը 35 ժամից ավել չաշխատել. երևի շատ դժվար է»։ Ֆրանսիան, իրոք, Եվրոպայում լավագույն երկիրն է համարվում այդ առումով. Ֆրանսիացիների աշխատանքային շաբաթը միջինում 36.1 ժամ է, իսկ տարեկան վճարովի արձակուրդը՝ 30 օր: Ի տարբերություն Միացյալ Թագավորության աշխատողների` համապատասխանաբար 36.5 ժամի և 28 օրվա, որոնցից վերջինը կարող է ներառել պետական տոները: Սա, ըստ ՏՀԵԿ՝ Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) 2016 թ. տվյալների  (inews.co.uk):


                              Մեծ Բրիտանական Փաբը


Սա բնավ չի նշանակում, թե անգլիացիները հանգստի համը չգիտեն։ Ինչպես իրենք են ասում, «անջատվում» են գարեջրատանը` մութուաղմկոտ, հինումաշ ու կիսակեղտոտ հաստատությունում, որտեղ տղամարդիկ գարեջուր ըմպելու և շփվելու են գնում արդեն հարյուրավոր տարիներ։ Մուգ սրճագույն գիննեսսի լցվելուն սպասելիս հենվում են բարին ու բարձր ծիծաղելով խոսում։ Հիմա, իհարկե, հաճախում են նաև կանայք, ու խմում են տարբեր, այդ թվում նաև՝ ոչ ալկոհոլային խմիչքներ։

Որոշ փաբերում հեռուստացույցով սպորտային մրցույթներ են դիտում. հիմնականում հետևում են ֆուտբոլին, կրիկետին կամ ռեգբիին, բոլորը՝ ծննդով անգլիական խաղեր, որոնց մեջ վաղուց արդեն օտար երկրներն անգլիացիներին գերազանցում են։ Շաբաթը մեկ իրենց հարգող փաբերը վիկտորինա են անցկացնում` խաղավարով։ Գնում ես ու միանում թիմերից մեկին, ընդհանուր գիտելիքներդ ցուցադրում (կամ հակառակը), եթե բախտդ բերի, թիմովդ դատարկում եք շահած մի շիշ խմիչքն ու հեռանում վերջին պատվերի ընդունումից` ժամը 11-ից հետո։

Եթե փաբն աշխատավորական «շունչ» ունի, ուրեմն շաբաթը մեկ համեցիր կարաոկե-երեկոյի, երբ գյուղի մեծահարուստն ու պատուհաններ մաքրողը միասին, երբեմն բաղաձայն, ի ցույց և հուրախություն բոլորի, երգով կարող են անցկացնել 2-3 ժամ։ Գնում են ընկերներով կամ զույգերով, երեկոյան 7-ից, այսինքն ընթրիքից հետո, զուտ խմելու (կարգին սնունդ պատրաստող գաստրոփաբերը չհաշված)։

Հասկանում եք, որ անչափահաս երեխաներ ունեցող ծնողները օրվա վերջում այդ ժամերին «ցելա» պիտի գցեն, թե որ մեկի հերթն է։ Նաև այդ պատճառով է, որ փաբերի հաճախորդները մեծ քաղաքներում ամուրի երիտասարդներն են, ընտանիք, այսինքն երեխա չունեցող զույգերը և 50-ից բարձր տարիքի մարդիկ, որոնց երեխաները չափահաս են կամ առանձին են ապրում։ Գինու շշի շուրջ հավաքված 30-ն անց կանանց խմբերի ներկայությունն ամենևին էլ չի զարմացնում։ 


                                   Առoրյա


Երկուշաբթի, հունվարի 8-ին դպրոցների մեծամասնությունն արդեն բացվել էր ամանորյա արձակուրդից հետո։ Երեկոյան 4-րդ դասարանցի դստերս հետ նստեցինք դաս անելու։ Իրենց դպրոցում այս տարիքում տնային աշխատանք ստանում են շաբաթը մեկ, բայց ամեն օր գոնե 15 րոպե պարտադիր ընթերցում է պահանջվում տանն անել։ Լսում եմ Սաթի բարձրաձայն կարդալն ու ստորագրում, որպես ապացույց, որ դասատուն էլ առավոտյան լսի ու նոթեր անի (ամեն աշակերտին՝ առանձին)։ Ընթերցանության օրագրում ծնողներն ու ուսուցիչը հերթով գրում են «Հրաշալի ընկալում» կամ «Կեցցես, 6 միավոր»։ Միավորները գնում են համապատասխան «տանը». դպրոցում երեխաները բացի տարիքայինից` դասարանների, նաև բաժանվում են տների, նույնն է թե թիմերի, այսպես կոչված ուղղահայաց բաժանումով (տես «Հարի Փոթերը»)։ Այսօրվա գիրքը դպրոցից էր:  Այն ունի ծավալուն գրադարան,  ուր գրքերը պիտակավորված են ըստ մակարդակների, որոնք կոչվում են գույների անուններով։ Որ հանկարծ երեխաների վրա վատ չազդի իրենց` «ուժեղ» և «թույլ» խմբերի բաժանելը։


                                   Պատմության Դաս


Գիրքը Մաթիի մասին է՝ հրեա մի տղայի, որ 2-րդ համաշխարհայինից առաջ Բեռլինից Անգլիա է տեղափոխվում Kindertransport-ով։ Աղջիկս «քինդեր»-ն արտասանում է անգլերեն «ավելի բարի»-ի պես, մինչդեռ այն գերմաներեն «երեխաներ» բառն է։ Քինդերտրանսպորտը գնացքներ են, որոնք ըստ ֆաշիստների հետ բրիտանական կառավարության համաձայնության, մի քանի ամսվա ընթացքում նախքան պատերազմի բռնկվելը, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայից Բրիտանիա են բերել գրեթե 10 000 երեխա՝ մեծամասամբ հրեաներ։ Նրանցից շատերն իրենց ընտանիքների միակ փրկվածներն են: Գիտության, կրթության և արվեստի մեջ դրսևորված բրիտանացի հրեաներից շատերը տասնամյակներ անց հիշում են , որ իրենց կյանքով պարտական են Բրիտանիայի այդ եզակի պայմանավորվածությանը՝ «փրկության պատուհանին»:

Փոքրիկ տղային տեղավորում են գյուղական համայնքում: Անգլիացիների տանը հյուրընկալվելուց հետո նա սկսում է հաճախել դպրոց և ընկերանում բնակիչներից մեկի` հարուստ մի տատիկի հետ, ում խնդրում է իր ծնողների համար վիզայի հրավեր տալ։ Գրքի վերնագիրն է «Մաթիի Հրաշքը»:


                              Վարդագույն Լիմոն, ոչ դեղին կիտրոնը


Աղջիկս այս կիրակի հրավիրված է համադասարանցու ծննդյան քեֆին։ Հրավիրատոմսի վրա գրված է ոչ այլ ինչ, քան «Լիմո Փարթի», այսինքն փարթի լիմուզինում։ Մի քանի մետրանոց վարդագույն մեքենան հավաքելու է մի խումբ 9 տարեկան աղջիկների, որ  դանդաղ շրջի քաղաքում, մինչդեռ իրենք ներսում պարելու են ու զվարճանան։ Միջիս մաքրամոլը սա գռեհիկ է համարում, բայց գնալ չեմ արգելում։ Նախ, աղջիկներն ընկերուհիներ են, հետո հազարից մեկ է էսպիսի «անմեղ ժամանց» լինում, և վերջապես ինչ-որ տեղ սա ծանոթություն է իրական աշխարհի հետ, ուր տարբեր մարդիկ տարբեր կերպ են ապրում իրենց կյանքը։ Գուցե ես էլ բան ունեմ սովորելու իրենցից: Բա որ սխալ լինե՞մ… Բարձրաձայն ընդամենն ուրախություն եմ հայտնում ամուսնուս, որ թվային գաջեթների ու օնլայն կյանքի մրցավազքն առայժմ շրջանցել է էս երեխեքին։

Հունվարի առաջին կեսը որոշում եմ դրական նոտայով եզրափակել։


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Նանե Վ Հ Նանե Վ Հ
Նանեն իրեն համարում է հիբրիդ և ձգտում լուսաբանել ժամանակների ու վայրերի միջև հայտնված մարդկանց կյանքը։ Նա ուսանել է ռուսական դպրոցում, հասունացել ազգային զարթոնքի ազգեցության ներքո և նոր կյանք կառուցել Արևմուտքում։ Սիրում է գրել մշակույթների առանձնահատկությունների և անհատի ինքնության թեմաներով, լուսաբանում հետխորհրդային շրջանի կյանքի` ՄԹ֊ում քիչ լսված կողմերը։ Ապրում է Շեքսպիրի ծննդավայր Էյվոնի Ստրաթֆորդին կից` իր ամուսնու և դստեր հետ։
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture